ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Նորություններ
29/04/2026
ՀՀ ԳԱԱ նախագահի ելույթը՝ Հայաստանի գիտության առաքելությանը նվիրված կլոր սեղանի ընթացքում

Ապրիլի 28-ին ՀՀ  Գիտությունների ազգային ակադեմիայում անցկացվեց «Հայաստանի գիտությունը համաշխարհային հետազոտական տարածքում․ մրցունակություն, գիտական գերազանցություն և գիտական արդյունքի իրացում տնտեսության մեջ» խորագրով կլոր սեղանը, որին մասնակցում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ողջունելով ներկաներին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց նման քննարկումների կարևորությունը՝ գիտության ոլորտի զարգացմանը միտված՝ Կառավարության հետագա քաղաքականությունների մշակման գործում։ Վարչապետի ելույթն ամբողջությամբ՝ այստեղ։

Ողջունելով կլոր սեղանի մասնակիցներին ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանն ասաց, որ Գիտությունների ազգային ակադեմիան Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ նախաձեռնել է քննարկումների շարք, որի գլխավոր առաքելությունն է համակարգել գիտական հանրության ակտիվ մասնակցությունը գիտության զարգացման ռազմավարական ծրագրում։

Քննարկումների շարքը նաև նպատակ ունի ձևավորել մասնագիտական և ինստիտուցիոնալ երկխոսության հարթակ՝ ուղղված Հայաստանի գիտական համակարգի մրցունակության բարձրացմանը, գիտական գերազանցության խթանմանը, գիտության և տնտեսության միջև կապի ամրապնդմանը, գիտական արդյունքների կիրառական և տնտեսական ազդեցության բարձրացմանը, գիտության զարգացման պետական քաղաքականության և ռազմավարական առաջնահերթությունների համադրմանը։ 

«Այսօր մենք կանգնած ենք բարդ և պատասխանատու խնդրի առաջ։ Անհրաժեշտ է անցում կատարել դեպի տեխնոլոգիական ինքնիշխանություն։ Սա նշանակում է՝ ունենալ ռազմավարական ուղղություններով ամրագրված սեփական գիտատեխնոլոգիական կարողություն և ձևավորել գիտական ներուժ, որը կարող է անմիջականորեն ծառայել պետության զարգացմանը։

Կարևորագույն խնդիր է ձևավորել մի համակարգ, որտեղ գիտությունը, կրթությունը և տնտեսությունը գործում են որպես մեկ ամբողջական շղթա»- ասաց Աշոտ Սաղյանը։

Անդրանիկ քննարկումը նվիրված էր Գիտությունների ազգային ակադեմիայի դերակատարությանը գիտության զարգացման ռազմավարության լանդշաֆտում։

Անդրադառնալով ՀՀ կառավարության հաստատած Գիտության զարգացման ռազմավարական ծրագրին՝ Աշոտ Սաղյանն այն համարեց հաջողված։ «Մեր գլխավոր խնդիրը Գիտության զարգացման ռազմավարական ծրագրի կատարմանն ուղղված իրատեսական մեխանիզմների և ուղիների մշակումն է, իսկ դա պահանջում է հանրապետությունում առկա, ինչպես նաև արտերկրյա առողջ գիտական մտքի,  գիտական ուժի մոբիլիզացում, ինչի նպատակով էլ նախաձեռնվել է այս քննարկումների շարքը»,- ասաց Աշոտ Սաղյանը։  

ՀՀ ԳԱԱ նախագահը նշեց, որ վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում իրականացվում են համակարգային և բովանդակային խորքային փոփոխություններ գիտության և բարձրագույն կրթության ոլորտում, ստեղծված են նախադրյալներ՝ շնորհիվ ՀՀ կառավարության աջակցության։ «Սկսած 2022թ–ից գիտության պետական ֆինանսավորման ծավալները գրեթե եռապատկվել են, իսկ որոշ առավել կարևոր ուղղություններով ՀՀ կառավարության ներդրումներն աճել են ավելի քան 8 անգամ։ Վերջին 3 տարվա ընթացքում մեր ինստիտուտները և գիտական խմբերը ՀՀ կառավարության կողմից հատկացված ֆինանսական միջոցներով համալրվել են գերժամանակակից, թանկարժեք անալիտիկ և տեխնոլոգիական սարքավորումներով»,- ասաց Աշոտ Սաղյանը։ Այնուհետև, ՀՀ ԳԱԱ նախագահը ներկայացրեց ակադեմիայի համակարգում գիտության ֆինանսավորման որոշ քանակական տվյալներ։ Ըստ այդմ, ընդհանուր գիտության ոլորտի բազային ֆինանսավորումը, գիտական դրամաշնորհային ֆինանսավորումը, սարքավորումների ծրագրային ֆինանսավորումը և նպատակային ծրագրային ֆինանսավորումը կտրուկ աճել է 2022 թ–ից, ավելանալով գրեթե 2.2 անգամ, և 2025թ․ կազմել է 40․2 միլիարդ դրամ։

ԳԱԱ-ի մասով ֆինանսավորման ծավալները 2020թ-ի համեմատ 2025թ․ ավելացել են 68%-ով և կազմել են 17․73 միլիարդ դրամ։

Անդրադառնալով տպագրված հոդվածներին՝ Աշոտ Սաղյանը նշեց, որ 2025թ–ին 2020թ–ի համեմատ SCOPUS/WOS շտեմարաններում տպագրված հոդվածների քանակը եռապատկվել է։ «Սակայն այստեղ մենք խնդիրներ ունենք․ մարդիկ որոշակի վճարումների դիմաց ստիպված տպագրում են հոդվածներ այնպիսի պետությունների գիտական ամսագրերում, ինչպիսիք են Իրաքը, Բրազիլիան, Մոզամբիկը, Սենեգալը, որոնց գիտական մակարդակը, միանշանակ, ցածր է մեր ակադեմիական ամսագրերի մակարդակից։ Նպատակ ենք դրել 2027 թվականին ունենալ առնվազն երեք ակադեմիական ամսագիր՝ ներառված  SCOPUS/WOS համակարգում։ Համոզված եմ՝ դրան կհասնենք»,- ասաց Աշոտ Սաղյանը։ Նա նշեց, որ մեր կարևորագույն խնդիրներից է նաև գիտության կիրառական ճյուղի զարգացումը Հայաստանում։ «Այսօր կիրառական գիտությունը խիստ կարևոր օղակ է տնտեսության և ռազմաարդյունաբերական համակարգի զարգացման համատեքստում։ Այս խնդիրը ներառված է ռազմավարական ծրագրում, նախատեսվում է այն զարգացնել ստարթափ ծրագրերի ներդրմամբ։ Բայց մեր կարծիքով, գիտության կիրառական ուղղությունը պետք է լիարժեք դիտարկվի գիտության ընդհանուր ֆինանսավորման համատեքստում։ Գիտությունների ազգային ակադեմիան ունի փորձ և կարող է իր վրա վերցնել գիտության կիրառական ծրագրերի մասնագիտական փորձաքննությունների և կատարման ընթացքի մշտադիտարկման գործառույթները»,- ասաց ՀՀ ԳԱԱ նախագահը։ Նա ներկայացրեց «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնը՝ որպես գիտական արդյունքների ապրանքայնացմամբ զբաղվող կառույց։ Այստեղ սեփական հետազոտությունների արդյունքների հիման վրա կազմակերպված են մի շարք փոքրածավալ արտադրություններ, արտադրանքը հաջողությամբ իրացվում է տեղական, ռուսական և եվրոպական շուկաներում։ Կիրառական նշանակության ձեռքբերումներից Աշոտ Սաղյանը նշեց նաև պատմամշակութային ժառանգության միջազգայնացմանն ու կիրառությանն ուղղված աշխատանքների արդյունքները, որոնք իրականացվել են Հնագիտության և ազգագրության ինստիտուտի կողմից։ ««Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտն» ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում,  իսկ Արենի 1 քարայրի պեղված հատվածները վերածվել են թանգարանի, որը 2025 թ–ին ընդունել է ավելի քան 55 հազար այցելու»,- ասաց Աշոտ Սաղյանը։

Ներկայացնելով գիտության երիտասարդացման խնդիրը՝ ՀՀ ԳԱԱ նախագահը նշեց, որ 2020թ-ից մինչև 2022թ–ը դիտվել է մինչև 35 տարեկան գիտնականների թվի նվազում, իսկ 2022թ–ից այն սկսել է դինամիկ աճել։ 2025թ–ին 2022 թ–ի համեմատ այն աճել է 16%-ով՝ հասնելով 776 երիտասարդ գիտնականի։

Աշոտ Սաղյանը խոսեց նաև գիտության հանրայնացման և հանրամատչելիացման մասին, որը Գիտությունների ազգային ակադեմիայի առաքելություններից է։ «Այս ուղղությամբ մենք փոխել ենք մեր ռազմավարությունը։ Դպրոցների մակարդակից որոշել ենք անցնել գիտության բարձրագույն ոլորտ և զբաղվել Հայաստանի Հանրապետությունում միջազգային գիտության նվաճումների հանրայնացման և միջազգային հարթակներում հայկական գիտության նվաճումների հանրայնացման հիմնախնդիրներով։ Գիտությունների ազգային ակադեմիան շահել է Հորիզոն–Եվրոպա դրամաշնորհային ծրագիր՝ 300 հազար եվրո ֆինանսավորմամբ, որը գիտության հանրայնացման բնագավառում առաջին Հորիզոն ծրագիրն է Հայաստանի Հանրապետությունում, և այն կլինի շարունակական»,- ասաց ՀՀ ԳԱԱ նախագահը։

Աշոտ Սաղյանը նշեց, որ, համաձայն «Բարձրագույն կրթության  և գիտության մասին» նոր օրենքի, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնական առաքելությունը պետք է լինի հանրապետության գիտահետազոտական ինստիտուտների և խմբերի գիտամեթոդական և փորձագիտական գործունեության գնահատումը։ Դրա համար նախատեսվում է ակադեմիայի կազմում ձևավորել  մասնագիտական 6 փորձագիտական հանձնաժողով։

Ակադեմիայի կազմում կգործեն նաև վերակազմավորված մասնագիտական պրոբլեմային խորհուրդներ, որոնց գործունեությունն ուղղված կլինի հանրապետության տարբեր գերատեսչություններում և մասնավոր սեկտորում առկա խնդիրների վերաբերյալ գիտական քննարկումների կազմակերպմանն ու մասնագիտական եզրակացությունների տրամադրմանը։ Պրոբլեմային խորհուրդները սկսել են գործել դեռևս 2023թ-ից։

ՀՀ ԳԱԱ նախագահը խոսեց նաև կազմակերպչական հարցերի մասին։ «Հուսով եմ՝ մայիսին կունենանք ՀՀ կառավարության որոշումը Գիտությունների ազգային ակադեմիայի մասով և հաստատված կանոնադրությունը։ Համաձայն «Բարձրագույն կրթության  և գիտության մասին» նոր օրենքի՝ երկու ամսվա ընթացքում պետք է անցկացնենք ակադեմիայի ասոցացված անդամների ընտրություններ, ինչը կհամալրի Գիտությունների ազգային ակադեմիան բարձրակարգ գիտնականներով։ Օրենքով 100 թիվն է հաստատված ակադեմիայի անդամության համար, և այսօր ունենք 35 թափուր տեղ։ Ընտրություններից հետո նոր համալրված կազմով ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովը կընտրի նախագահության 8 անդամ։ Նախագահության ընդհանուր կազմը 11 հոգի է, որից 2-ին առաջարկում է լիազոր մարմինը, իսկ նախագահության ղեկավարը օրենքով հանրապետության նախագահն է։ Այնուհետև, նախագահությունը 1 ամսվա ընթացքում պետք է ընտրի ակադեմիայի նախագահ։ Նորընտիր ՀՀ ԳԱԱ նախագահը մեկ ամսվա ընթացքում ՀՀ ԳԱԱ նախագահության հաստատմանը կներկայացնի ակադեմիայի նոր կառուցվածքն ու հաստիքացուցակը»,- ասաց Աշոտ Սաղյանը։

Նկարները՝ primeminister.am կայքից

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
29.04.2026թ.


Ազդեր








Ս․թ․ հունիսի 09-12-ը ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը և Երևանի պետական համալսարանը կազմակերպում են 2-րդ Միջազգային գիտաժողով՝ «Biodiversity, Conservation and Climate Change (Toward COP 17)» (ԵՊՀ, Ալեք Մանուկյան1)

Ս.թ. ապրիլի17-ին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը, ՀՀ-ում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում, կազմակերպում է միջազգային գիտական գիտաժողով «Հայ-ֆրանսիական մշակութային կապերի պատմությունից» թեմայով

Ս.թ. ապրիլի 20-ին, ժամը 15.00-ին ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում տեղի կունենա «Իրավունքի դերը արժեքների համաշխարհային համայնքի ծագման գործում (Միրեյ Դելմա-Մարտի)» թեմայով սեմինար

Ս.թ. ապրիլի 20-ին, ժամը 14.00-ին ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում տեղի կունենա «Երկրաքաղաքականության ֆրանսիական դպրոցը» թեմայով սեմինար

2026թ. մայիսի 4-8-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների և ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտները կազմակերպում են 15-րդ միջազգային սիմպոզիում և COST գիտաժողով «Օպտիկան և նրա կիրառությունները (OPTICS-15)» թեմայով (ք.Երևան)

Ս.թ. մայիսի 16-19-ը, ժամը 10։00-ից ՀՀ ԳԱԱ Լ.Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտը և Երևանի Հերացու անվան պետական համալսարանը՝ «Սթրեսի և վարքի ուսումնասիրության միջազգային ընկերության» հետ համատեղ, կազմակերպում են «Նյարդագիտության շաբաթ 2026» միջազգային գիտաժողով

2026թ․ մայիսի 25-29-ը ՀՀ ԳԱԱ Վ․Համբարձումյանի անվ․ Բյուրականի աստղադիտարանը Բյուրականում կազմակերպում է «Աստղագիտության հաղորդակցումը հասարակության հետ» միջազգային գիտաժողով

Ս. թ. հունիսի 16-17-ը ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը և «Կարին» գիտական կենտրոնը կազմակերպում են «Ոգի-գաղափար-ինքնություն․ ավանդույթից՝ արդիականություն» պարագիտական գիտաժողով (ք.Երևան)

2026թ. hունիսի 21-28-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը անց է կացնում «Փնջեր և ճառագայթներ, փոխազդեցություն և կիրառություններ» միջազգային գիտաժողով և «Ճառագայթային ֆիզիկա» Ալպիկյան միջազգային գիտական դպրոց (ASRP)՝ նվիրված ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանին (ք. Երևան և Ջերմուկ)

ԱՊՀ Նանոտեխնոլոգիաների միջազգային նորարարական կենտրոնը (IINC CIS) հայտարարում է ԱՊՀ երկրների երիտասարդ գիտնականների և մասնագետների համար դրամաշնորհների և վերապատրաստման մրցույթ (Դուբնա, 2026)

Հրապարակումներ մամուլում
29/04/2026

Գիտակարգ․ Քվանտային ֆիզիկա | Քվանտային տեխնոլոգիաների հիմքում ընկած երևույթներ
boon.am
28/04/2026

Գիտության զարգացումը մեր քաղաքականությունն է. վարչապետ
hetq.am
28/04/2026

2022-ից գիտության ֆինանսավորման ծավալները գրեթե եռապատկվել են, որոշ ուղղություններով ներդրումներն աճել են ավելի քան 8 անգամ. ԳԱԱ նախագահ
1lurer.am
28/04/2026

Գիտության զարգացումը մեր քաղաքականությունն է. ՀՀ վարչապետ
1lurer.am
Կայքը հաճախել են
7 750 299

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  13:18, 30/04/2026 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2026 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: