Սույն թվականի ապրիլի 22-ին՝ ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի դահլիճում (հասցե՝ ք․ Երևան, Մ․ Բաղրամյան 24/6, 10-րդ հարկ), կանցկացվեն «Պետականությունը և նրա ձևերը Հայաստանում ու հարակից երկրներում» և «Ինքնություն, պետականաշինություն, միֆաստեղծում․ էթնոքաղաքական գործընթացների վայրիվերումները Հարավային Կովկասում 20-րդ դարում» աշխատաժողովները։ Կազմակերպիչներն են «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը, ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը և Լեհաստանի Սեդլցեի համալսարանը։

«Պետականությունը և նրա ձևերը Հայաստանում ու հարակից երկրներում» աշխատաժողովը կմեկնարկի ժամը 14։00-ին։

«Ինքնություն, պետականաշինություն, միֆաստեղծում․ էթնոքաղաքական գործընթացների վայրիվերումները Հարավային Կովկասում 20-րդ դարում» աշխատաժողովը կմեկնարկի 16։30-ին։
Աշխատաժողովների ընթացքում զեկուցումներով հանդես կգան առաջատար մասնագետներ Հայաստանից, Վրաստանից և Լեհաստանից։
Աշխատաժողովները կանցկացվեն ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում իրականացվող 24RL-6A032 ծածկագրով «Հայոց պետականության տիպաբանական և գաղափարական հիմքերը. տեսություն և պրակտիկա (հնագույն շրջանից մինչև մեր օրերը)» գիտական թեմայի և 25YR-6A009 ծածկագրով «Խորհրդային առասպելաշինությունը և էթնո-քաղաքական փոխակերպումները հետխորհրդային Հարավային Կովկասում. ընտելացում և ընդվզում» գիտական թեմայի շրջանակներում։
ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
21․04․2026թ․