ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Նորություններ
18/04/2026
ՀՀ ԳԱԱ-ում կայացավ «Հայ-ֆրանսիական մշակութային կապերի պատմությունից» միջազգային առաջին գիտաժողովը

Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում սույն թվականի ապրիլի 17-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) կայացավ «Հայ-ֆրանսիական մշակութային կապերի պատմությունից» միջազգային առաջին գիտաժողովը, որը կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը: 

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Ասատրյանը։ Նա նշեց, որ Հայաստանում 2027 թվականին անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերին առաջին անգամ միանում է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը։ «Հայ ժողովրդի և այլ ժողովուրդների հետ ունեցած մշակութային առնչությունների ուսումնասիրությունը տասնամյակներ շարունակ գտնվել է Արվեստի ինստիտուտի գիտական հետազոտությունների առանցքում։ Դա նաև հայագիտության կարևոր ուղղություններից է։ Այս համատեքստում շատ կարևոր է հայ-ֆրանսիական մշակութային առնչությունների ուսումնասիրությունը», - ասաց Աննա Ասատրյանը։ 

Նա նշեց, որ գիտաժողովը լինելու է ամենամյա և գումարվելու է յուրաքանչյուր տարվա ապրիլ ամսին։ Յուրաքանչյուր գիտաժողով ունենալու է իր պատվավոր հյուրը։ Այս գիտաժողովի պատվավոր հյուրը ՀՀ ազգային հերոս, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի անդամ Հովհաննես Չեքիջյանն էր։ «Մաեստրոն իր գործունեությամբ հայ-ֆրանսիական երաժշտական առնչությունների

լեգենդար խորհրդանիշ է։ Մեզ համար միանգամից պարզ էր, թե ով պետք է լինի անդրանիկ գիտաժողովի պատվավոր հյուրը՝ մի մարդ, ով կրթվելով Ֆրանսիայում, ձևավորվելով ֆրանսիական երաժշտական միջավայրում, հետագայում իր ստեղծագործական ողջ կատարողական գործունեության ընթացքում պրոպագանդել է ֆրանսիական վոկալ սիմֆոնիկ երաժշտությունը», - ասաց Աննա Ասատրյանը։

Գիտաժողովի մասնակիցներին իր ողջույնի խոսքը հղեց ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը։ «Հայ-ֆրանսիական մշակութային կապերը դարերի պատմություն ունեն, և այսօր էլ այդ կապերն ինտենսիվ զարգանում են։ Առաջին հայը Ֆրանսիայում հայտնվել է դեռևս 591 թվականին: 1855 թվականին լույս տեսավ Ֆրանսիայում առաջին հայերեն պարբերականը՝ «Արևելքը»: Ընդհանուր առմամբ, մինչ այսօր Ֆրանսիայում հրապարակված հայերեն պարբերականների թիվն անցնում է 215-ից:

Ի սկզբանե հայ-ֆրանսիական մշակութային կապերը կրել են անհատական բնույթ։ Ֆրանսիայում են սովորել և ստեղծագործել շատ հայ անվանի գործիչներ` Գրիգոր Զոհրապ, Սիամանթո, Ստեփան Աղաջանյան, Հակոբ Գյուրջյան և այլոք: Իսկ երբ մենք ունեցանք պետականություն, այդ մշակութային կապերը սկսեցին կրել արդեն միջպետական բնույթ։ 1949 թվականին ստեղծվել է Ֆրանսահայ մշակութային միությունը, որը մինչ օրս ակտիվ գործում է։ Որպեսզի մշակութային կապերը տարբեր երկրների, տարբեր ժողովուրդների հետ ամուր լինեն, և մենք հաղորդակցվենք և մասնակից դառնանք համաշխարհային մշակույթի զարգացմանը, պետք է ձգտենք ամրապնդել մեր պետականությունը, իսկ մշակույթը պետականության կարևոր գործիքներից է», - ասաց Յուրի Սուվարյանը։

Գիտաժողովի ընթացքում զեկուցումներով հանդես եկան վաստակաշատ գիտնականներ ու երիտասարդ հետազոտողներ Լիբանանից, Հայաստանից, Չինաստանից, Ֆրանսիայից։ Նրանց գիտական զեկուցումները նվիրված էին հայ-ֆրանսիական առնչություններին երաժշտության, ճարտարապետության մեջ, կերպարվեստում և թատրոնում։ 

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
20․04․2026թ․

Լուսանկարներ

Ազդեր








Ս․թ․ հունիսի 09-12-ը ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը և Երևանի պետական համալսարանը կազմակերպում են 2-րդ Միջազգային գիտաժողով՝ «Biodiversity, Conservation and Climate Change (Toward COP 17)» (ԵՊՀ, Ալեք Մանուկյան1)

Ս.թ. ապրիլի17-ին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը, ՀՀ-ում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում, կազմակերպում է միջազգային գիտական գիտաժողով «Հայ-ֆրանսիական մշակութային կապերի պատմությունից» թեմայով

Ս.թ. ապրիլի 20-ին, ժամը 15.00-ին ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում տեղի կունենա «Իրավունքի դերը արժեքների համաշխարհային համայնքի ծագման գործում (Միրեյ Դելմա-Մարտի)» թեմայով սեմինար

Ս.թ. ապրիլի 20-ին, ժամը 14.00-ին ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում տեղի կունենա «Երկրաքաղաքականության ֆրանսիական դպրոցը» թեմայով սեմինար

2026թ. մայիսի 4-8-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների և ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտները կազմակերպում են 15-րդ միջազգային սիմպոզիում և COST գիտաժողով «Օպտիկան և նրա կիրառությունները (OPTICS-15)» թեմայով (ք.Երևան)

Ս.թ. մայիսի 16-19-ը, ժամը 10։00-ից ՀՀ ԳԱԱ Լ.Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտը և Երևանի Հերացու անվան պետական համալսարանը՝ «Սթրեսի և վարքի ուսումնասիրության միջազգային ընկերության» հետ համատեղ, կազմակերպում են «Նյարդագիտության շաբաթ 2026» միջազգային գիտաժողով

2026թ․ մայիսի 25-29-ը ՀՀ ԳԱԱ Վ․Համբարձումյանի անվ․ Բյուրականի աստղադիտարանը Բյուրականում կազմակերպում է «Աստղագիտության հաղորդակցումը հասարակության հետ» միջազգային գիտաժողով

Ս. թ. հունիսի 16-17-ը ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը և «Կարին» գիտական կենտրոնը կազմակերպում են «Ոգի-գաղափար-ինքնություն․ ավանդույթից՝ արդիականություն» պարագիտական գիտաժողով (ք.Երևան)

2026թ. hունիսի 21-28-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը անց է կացնում «Փնջեր և ճառագայթներ, փոխազդեցություն և կիրառություններ» միջազգային գիտաժողով և «Ճառագայթային ֆիզիկա» Ալպիկյան միջազգային գիտական դպրոց (ASRP)՝ նվիրված ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանին (ք. Երևան և Ջերմուկ)

ԱՊՀ Նանոտեխնոլոգիաների միջազգային նորարարական կենտրոնը (IINC CIS) հայտարարում է ԱՊՀ երկրների երիտասարդ գիտնականների և մասնագետների համար դրամաշնորհների և վերապատրաստման մրցույթ (Դուբնա, 2026)

Հրապարակումներ մամուլում
15/04/2026

Հայ գիտնականների ներդրումը կերամիկական նյութերի ստացման գործում
1lurer.am
08/04/2026

Կրթաթոշակի մրցույթ հայաստանյան ասպիրանտների համար
escs.am
08/04/2026

Գիտակարգ․ Քվանտային ֆիզիկա-Lույսը և լուսային տեխնոլոգիաները մեր կյանքում.մաս 2-րդ
boon.am
07/04/2026

Վիրտուալ պայքար գրիպի վիրուսների ու քիմիական միացությունների միջև. հաղթողը 10 քիմիական միացություններ են
infocom.am
Կայքը հաճախել են
7 736 848

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  15:09, 20/04/2026 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2026 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: