Սույն թվականի մարտի 28-ին՝ ժամը 10։30-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահության շենքում (Մարշալ Բաղրամյան 24, 1-ին հարկ) կկայանա «Հայկական համադպրոցական գիտության փառատոն» ամենամյա մրցույթի եզրափակիչ փուլը։

«Հայկական համադպրոցական գիտության փառատոնի» նպատակն է աշակերտների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության սերմանումը, խմբային աշխատանքի, հետազոտական նախագծերի իրականացման և դրանք ներկայացնելու հմտությունների զարգացումը։ Այն իրականացվում է ՀՀ ԳԱԱ-ի կողմից՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Միջոցառմանը կմասնակցեն մրցույթի եզրափակիչ փուլ անցած աշակերտները, ովքեր կներկայացնեն 70-ից ավելի նախագիծ։ Մրցութային հանձնաժողովը կընտրի լավագույն աշխատանքները։ Մրցանակաբաշխությունը կանցկացվի 2026 թվականի մայիսին։ Նախատեսված է, որ մրցույթի հաղթողները կմասնակցեն 2026 թվականի ընթացքում Եվրոպական միությունում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում կայանալիք միջազգային գիտական փառատոններին։
ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
27.03.2026թ․