ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Նորություններ
07/11/2025
ՀՀ ԳԱԱ-ում կնշվի «Հանուն խաղաղության և զարգացման գիտության համաշխարհային օրը»

Սույն թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նիստերի դահլիճում (ք․ Երևան, Մարշալ Բաղրամյան 24, 1-ին հարկ) գիտական հանրությունը կնշի «Հանուն խաղաղության և զարգացման գիտության համաշխարհային օրը։

Միջոցառման շրջանակում տեղի կունենա «ՀՀ ԳԱԱ 2025թ․ մրցանակ» մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը։ Նաև տեղի կունենա Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական պետական մրցանակի դրամական միջոցների շրջանակում հայտարարված մրցույթի հավաստագրերի հանձնման արարողությունը։ «Գիտության աշխարհում» հանդեսի 20-ամյակի առթիվ շնորհակալագրեր կհանձնվեն առավել ակտիվ հեղինակներին։

Միջոցառման ընթացքում կներկայացվեն գիտական զեկուցումներ։ «Կենսաբժշկական օպտիկական պատկերման և լուսաթերապիայի խնդիրների լուծման նորարարական մոտեցումներ» թեմայով գիտական զեկուցմամբ հանդես կգա Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, պրոֆեսոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Վալերի Տուչինը։ ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի էթնոգենոմիկայի լաբորատորիայի վարիչ, պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյանը կներկայացնի «Ծագումից մինչև ինքնություն․ հայերի գենետիկական ուղին» թեմայով զեկուցումը։ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Արսեն Բոբոխյանը հանդես կգա «Վիշապաքարերը նորագույն հնագիտական հետազոտությունների լույսի ներքո» թեմայով զեկուցմամբ։

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին 
07․11.2025թ.


Ազդեր
Հրապարակումներ մամուլում
31/10/2025

Ամփոփվել են «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր — 2025» մրցույթի արդյունքները
hesc.am
28/10/2025

Մարի Սկլադովսկա-Կյուրիի անվան Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կրթաթոշակային ծրագրի հայտերի ընդունում
hesc.am
27/10/2025

Արևմտյան գործընկերների աջակցությամբ ոչ պիտանի ռադիոակտիվ աղբյուրները վնասազերծվում են
1lurer.am
24/10/2025

Մեզ շրջապատող նյութերի հնարավոր վտանգները, կենսաբանությունն ու մեքենայական ուսուցումը
infocom.am
Կայքը հաճախել են
7 526 926

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  17:09, 07/11/2025 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2025 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: