ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Նորություններ
06/11/2025
Հայագետ Բենեդետտա Կոնտինիի դասախոսությունը՝ Պադովայի համալսարանի գրադարանում պահվող հայերեն գրքերի մասին

Ավստրիայի գիտությունների ակադեմիայի գիտաշխատող, հայագետ, դոկտոր Բենեդետտա Կոնտինը Իտալիայի Պադովա քաղաքի համալսարանական գրադարանում պահվող հայերեն գրքերի հարուստ հավաքածուի մասին դասախոսությամբ հանդես եկավ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) հիմնարար գիտական գրադարանում։

Դոկտոր Կոնտինը ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի կողմից իրականացվող «Այսրկովկասի XVIII–XX դարերի հայկական տպագրությունը Արևելք–Արևմուտք միջմշակութային խաչմերուկում» հետազոտական ծրագրի արտասահմանյան ղեկավարն է։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինասավորմամբ։ Ծրագրի հայաստանյան համաղեկավարն է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող Համո Սուքիասյանը։ 

Բենեդետտա Կոնտինն ուսումնասիրել է Պադովայի համալսարանի գրադարանում պահվող հայերեն գրքերը և առանձին գրքով (300 էջ) հրատարակել դրանց մատենագիտական ցանկը: Նա ներկայացրեց Պադովայի համալսարանի գրադարանի հավաքածուի ձևավորման պատմությունը, 17-19-րդ դարերում տպագրված մի շարք գրքեր՝ շեշտելով դրանց տպագրական առանձնահատկությունները, տառատեսակները, փորագրապատկերները ու զարդանախշերի բազմազանությունը։

Դոկտոր Կոնտինի կատարած ուսումնասիրությունը կարևոր ներդրում է հայկական մշակութային ժառանգության պահպանման և միջազգային գիտական միջավայրում դրա ճանաչելիության ամրապնդման գործում: Աշխատանքում ոչ միայն բացահայտվում է հայկական տպագրության պատմական ուղին Իտալիայում, այլև այն վկայում է հայկական և եվրոպական մշակութային կապերի խոր արմատների մասին:

Միջոցառման ավարտին Բենեդետտա Կոնտինն իր գրքից օրինակներ նվիրեց ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանին:

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին 
06․11.2025թ.


Ազդեր
Հրապարակումներ մամուլում
31/10/2025

Ամփոփվել են «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր — 2025» մրցույթի արդյունքները
hesc.am
28/10/2025

Մարի Սկլադովսկա-Կյուրիի անվան Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կրթաթոշակային ծրագրի հայտերի ընդունում
hesc.am
27/10/2025

Արևմտյան գործընկերների աջակցությամբ ոչ պիտանի ռադիոակտիվ աղբյուրները վնասազերծվում են
1lurer.am
24/10/2025

Մեզ շրջապատող նյութերի հնարավոր վտանգները, կենսաբանությունն ու մեքենայական ուսուցումը
infocom.am
Կայքը հաճախել են
7 524 969

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  17:43, 06/11/2025 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2025 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: