ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Նորություններ
31/10/2025
ՀՀ ԳԱԱ-ում ԵԳԱԾ հանձնաժողովը ներկայացրեց ընթացիկ դրամաշնորհային մրցույթները

Սույն թվականի հոկտեմբերի 28-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) տեղի ունեցավ «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» (ԵԳԱԾ) տեղեկատվական հանդիպումը, որի ժամանակ ներկայացվեցին ԵԳԱԾ-ի ընթացիկ դրամաշնորհային մրցույթների պահանջներն ու ընթացակարգերը։

 

«Վերապատրաստման ծրագիր երիտասարդ գիտնականների համար մրցույթի» չորրորդ ենթածրագրին կարելի է դիմել մինչև սույն թվականի նոյեմբերի 3-ը։ Մրցույթի նպատակն է հնարավորություն ընձեռել երիտասարդ գիտնականներին՝ մասնակցելու իրենց ոլորտի նորարական մեթոդների և մասնագիտական հմտությունների ձեռքբերմանն ուղղված դասընթացներին, աջակցել երիտասարդ գիտնականների մասնագիտական որակավորման բարձրացմանը։

Մինչև սույն թվականի նոյեմբերի 5-ը հնարավոր է դիմել «Գիտական հոդվածների տպագրության համար երիտասարդ գիտնականների խրախուսման մրցույթին»։ Այս մրցույթի նպատակն է խրախուսել գիտության բոլոր բնագավառներով միջազգային հեղինակավոր գիտական ամսագրերում հոդվածների տպագրությունը, իրենց գործունեության ոլորտի առաջնակարգ ամսագրերում հոդվածների տպագրության մեջ առաջին կամ հիմնական ներդրում ունեցող երիտասարդ հեղինակներին։ 

«Գիտահետազոտական աշխատանքի իրականացման օժանդակ ռեսուրսների ձեռքբերման մրցույթին» կարելի է դիմել մինչև սույն թվականի նոյեմբերի 10-ը։ Մրցույթի նպատակն է ընդլայնել երիտասարդ գիտնականների հետազոտական աշխատանքների իրականացման հնարավորությունները, հասանելի դարձնել տվյալների հավաքագրման և վերլուծության ժամանակակից աղբյուրներն ու գործիքակազմը, աջակցել հետազոտական աշխատանքների արդյունքների տպագրմանն ու միջազգային հարթակներում դրանց ներկայացմանը։ 

«ՀՀ գիտահետազոտական կազմակերպություններ արտերկրի գիտնականների կարճատև այցելությունների կազմակերպման համար ֆինանսական աջակցության մրցույթին» դիմելու վերջնաժամկետն է սույն թվականի նոյեմբերի 20-ը։ Մրցույթի նպատակն է հնարավորություն ընձեռել երիտասարդ գիտնականների մասնագիտական կարողությունների զարգացման համար՝ մեթոդական դասընթացներ և թեմատիկ դասախոսություններ կազմակերպելու առաջատար գիտնականների ներգրավմամբ, խթանել Հայաստանի և արտերկրում գործող գիտնականների միջև հաղորդակցությունն ու համագործակցությունը մասնագիտական փորձի փոխանակման, նոր կապերի հաստատման, հետազոտական նոր նախագծերի պատրաստման ու իրականացման նպատակով։

Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և լրագրության մասնագիտությամբ սովորող՝ առնվազն չորրորդ կուրսի ուսանողները մինչև սույն թվականի հոկտեմբերի 31-ը կարող են դիմել «Գիտության հանրայնացման մրցույթի» երկրորդ ենթածրագրին։ Այս մրցույթի նպատակն է խրախուսել երիտասարդ գիտնականների գործունեության և գիտության բոլոր բնագավառների հետազոտական արդյունքների հանրայնացումը, նպաստել հասարակության մեջ գիտության դերի և նշանակության վերաբերյալ հանրամատչելի բովանդակության ձևավորմանը, նպաստել գիտության հանրայնացման հանդեպ հետաքրքրության բարձրացմանն ու հանրայնացմամբ զբաղվող մասնագետների շրջանակի ընդլայնմանը։

ԵԳԱԾ-ը հիմնադրվել է 2012 թվականին՝ նպատակ ունենալով աջակցել գիտությամբ զբաղվող երիտասարդներին, նպաստել ՀՀ գիտական արդյունքի որակի բարձրացմանը և միջազգայնացմանը։ 

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին 
31.10.2025թ.

Լուսանկարներ

Ազդեր








Ս.թ. հոկտեմբերի 22-25-ին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ՌԳԱ Ա. Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտը, Մխիթարյան միաբանությունը, Երևանի պետական համալսարանը, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը, ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը հրավիրում են մասնակցելու Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական միջազգային գիտաժողովին

Ս.թ. հոկտեմբերի 23-ից 25-ը ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը անց է կացնում «Ամրոցները և պաշտպանական համակարգը Առաջավոր Ասիայում» միջազգային գիտաժողով (բացումը հոկտեմբերի 23-ին ժ. 11.00 ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում, Մարշալ Բաղրամյան պող., 24 հասցեով)

Ս.թ. հոկտեմբերի 24-ին, ժ. 11.00, ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում (Մարշալ Բաղրամյան պող., 24 հասցեով) տեղի կունենա «Արցախի Տիգրանակերտ. պատմամշակութային կերպարը հնագիտական հետազոտությունների լույսի ներքո» (Երևան, ՀԱԻ հրատարակչություն, 2025) գրքի շնորհանդեսը

Ս․թ․ հոկտեմբերի 28-ին, ժամը 16։00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում կանցկացվի տեղեկատվական հանդիպում «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» հանձնաժողովի հետ

Հրապարակումներ մամուլում
28/10/2025

Մարի Սկլադովսկա-Կյուրիի անվան Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կրթաթոշակային ծրագրի հայտերի ընդունում
hesc.am
27/10/2025

Արևմտյան գործընկերների աջակցությամբ ոչ պիտանի ռադիոակտիվ աղբյուրները վնասազերծվում են
1lurer.am
24/10/2025

Մեզ շրջապատող նյութերի հնարավոր վտանգները, կենսաբանությունն ու մեքենայական ուսուցումը
infocom.am
21/10/2025

Կուր-Արաքսյան մշակույթը, արտասովոր մարդիկ և նրանց կավե արձանիկները
infocom.am
Կայքը հաճախել են
7 518 245

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  17:19, 31/10/2025 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2025 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: