|
|
|
|
|
Նորություններ
|
24/10/2025
ՀՀ ԳԱԱ-ում տեղի կունենա ԵԳԱԾ-ի տեղեկատվական հանդիպումը
|
|
 |
|
|
Սույն թվականի հոկտեմբերի 28-ին՝ ժամը 16:00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ, Մարշալ Բաղրամյան պողոտա 24, 2-րդ հարկ) տեղի կունենա «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» տեղեկատվական հանդիպումը։ ԵԳԱԾ հանձնաժողովի անդամները կներկայացնեն ընթացիկ դրամաշնորհային մրցույթների պահանջներն ու դիմումի ընթացակարգերը։

Տեղեկատվական հանդիպման ընթացքում անդրադարձ կկատարվի հետևյալ մրցույթների․
- Գիտական հոդվածների տպագրության համար երիտասարդ գիտնականների խրախուսման մրցույթ, որի նպատակն է խրախուսել գիտության բոլոր բնագավառներով միջազգային հեղինակավոր գիտական ամսագրերում հոդվածների տպագրությունը, իրենց գործունեության ոլորտի առաջնակարգ ամսագրերում հոդվածների տպագրության մեջ առաջին կամ հիմնական ներդրում ունեցող երիտասարդ հեղինակներին, նպաստել ՀՀ գիտական արդյունքի որակի բարձրացմանը և միջազգայնացմանը։
- Գիտահետազոտական աշխատանքի իրականացման օժանդակ ռեսուրսների ձեռքբերման մրցույթ, որի նպատակն է ընդլայնել երիտասարդ գիտնականների՝ հետազոտական աշխատանքների իրականացման հնարավորությունները, երիտասարդ գիտնականների համար հասանելի դարձնել տվյալների հավաքագրման և վերլուծության ժամանակակից աղբյուրներն ու գործիքակազմը, աջակցել երիտասարդ գիտնականների՝ հետազոտական աշխատանքների արդյունքների տպագրմանն ու միջազգային հարթակներում դրանց ներկայացմանը, նպաստել ՀՀ գիտական արդյունքի որակի բարձրացմանը և միջազգայնացմանը։
- Արտերկրի գիտնականների կարճատև այցելությունների կազմակերպման մրցույթ, որի նպատակն է հնարավորություն ընձեռել երիտասարդ գիտնականների մասնագիտական կարողությունների զարգացման համար՝ մեթոդական դասընթացներ և թեմատիկ դասախոսություններ կազմակերպելու առաջատար գիտնականների ներգրավմամբ, խթանել Հայաստանի և արտերկրում գործող գիտնականների միջև հաղորդակցությունն ու համագործակցությունը մասնագիտական փորձի փոխանակման, նոր կապերի հաստատման, հետազոտական նոր նախագծերի պատրաստման ու իրականացման և գիտական արդյունքի որակի բարձրացման նպատակով։
Հանդիպմանը մասնակցելու համար պետք է նախապես գրանցվել այստեղ։
ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին 24.10.2025թ. |
|
|
|
|
Ազդեր
Հրապարակումներ մամուլում
17/10/2025
1lurer.am |
15/10/2025
1lurer.am |
10/10/2025
hesc.am |
09/10/2025
hesc.am |
Կայքը հաճախել են 7 504 270
անգամ սկսած 01.01.2005թ.
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
|
|