ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Նորություններ
23/10/2025
ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցավ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի տեղեկատվական միջոցառումը

Սույն թվականի հոկտեմբերի 22-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) տեղի ունեցավ Եվրամիության «Հորիզոն Եվրոպա» ծրագրի տեղեկատվական միջոցառումը, որը կազմակերպել էր Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոնը (ԳՆԳԱԿ)՝ Եվրոպական հանձնաժողովի, ՀՀ ԳԱԱ-ի և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հետ համագործակցությամբ։

Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ ԳԱԱ նախագահության, Եվրոպական միության ներկայացուցիչներ, «Հորիզոն Եվրոպա» ծրագրի  շահառուներ, գիտնականներ, հետազոտողներ, ուսանողներ։ Միջոցառումը վարեց Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոնի տնօրեն Տիգրան Արզումանյանը։ 

Մասնակիցներին ողջունեց ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։ Նա նշեց, որ «Հորիզոն Եվրոպա» ծրագիրը մեծ հնարավորություն է հատկապես երիտասարդ գիտնականների համար իրականացնելու համաշխարհային մակարդակի հետազոտություններ։  Իր ելույթում Սարգիս Հայոցյանը շեշտեց, որ գիտության զարգացման ռազմավարությունը հիմնված է ԵՄ փաստաթղթերի և Եվրոպական հետազոտական տարածքի առաջնահերթությունների վրա։ 

Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը կոչ արեց ակտիվորեն օգտվել ծրագրի հնարավորությունից, քանի որ այն ոչ միայն գիտության և նորարարության ծրագիր է, այլև մարդկանց միջև կապ ստեղծելու հարթակ։ «Սա հենց այն գաղափարն է, որի վրա հիմնված է ծրագիրը՝ կապեր ստեղծել մարդկանց, հաստատությունների միջև, համագործակցել և միասին կառուցել ապագան։ Կարծում եմ՝ պետք է լինել համարձակ և ամբողջությամբ օգտագործել Հայաստանի գիտական ներուժը՝ ի նպաստ ինչպես երկրի, այնպես էլ մեր ընդհանուր գործընկերության։ Հայաստանի նորարարական ներուժը ձեր ամենամեծ կարողությունն է։ Օգտագործեք այն՝ համագործակցելով եվրոպական գործընկերների հետ և ստեղծելով նոր գաղափարներ», - ասաց ԵՄ դեսպանը։ 

Եվրոպական հանձնաժողովի Հետազոտությունների և նորարարությունների գլխավոր տնօրինության Եվրոպական հարևանության քաղաքականության թիմի ղեկավար Սիլվիա Բոժինովան Հայաստանի ճանապարհը «Հորիզոն Եվրոպա» ծրագրում անվանեց «հաջողության պատմություն»։ «Դուք միացած եք աշխարհի ամենամեծ գիտահետազոտական և նորարարական ծրագրին՝ շուրջ 95 միլիարդ եվրո բյուջեով։ Սա բացառիկ հնարավորություն է փորձի և գիտելիքների փոխանակման համար։ Հայաստանը այս ծրագրին միացել է նաև նախորդ շրջանում՝ 2016-2020թթ․ և արդեն այսօր ստացել է ավելի քան ութ միլիոն եվրոյի 

ֆինանսավորում։ Ամենակարևորն այն է, որ դուք մաս եք կազմում առավել արտոնյալ երկրների ակումբին, որը համագործակցում է ԵՄ-ի հետ։ Սա հնարավորություն է ունենալու նոր հետազոտական և համագործակցային ծրագրեր արհեստական բանականության, առողջապահության, սննդի, կենսատնտեսության և կենսաբազմազանության ոլորտներում։ Ես ցանկանում եմ, որ հայ գիտնականները մնան Հայաստանում, բայց լինեն համատեղ ծրագրերի և գիտական ցանցերի մաս։ Դուք եվրոպական մեծ ընտանիքի մաս եք», - ասաց Սիլվիա Բոժինովան։

ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, թղթակից անդամ Արամ Պապոյանը ևս կոչ արեց ակտիվ դիմել «Հորիզոն Եվրոպա» ծրագրին և օգտվել այդ մեծ հնարավորությունից։ «Ժամանակակից գիտությունը հնարավոր չէ իրականացնել մեկ երկրի սահմաններում։ Մենք պետք է խթանենք գիտությունից դեպի նորարարություն և արդյունաբերություն անցումը, որը «Հորիզոն Եվրոպա» ծրագրի հիմնական սկզբունքներից է։ Մեկ այլ կարևոր սկզբունք է միջգիտակարգային համագործակցությունը, ինչը ևս խրախուսվում է «Հորիզոն Եվրոպա» ծրագրով։ Այս ամենը մեզ տալիս է նոր հնարավորություններ, հատկապես հիմա, երբ մեր երկրում իրականացվում են գիտության ոլորտի մեծ բարեփոխումներ», - ասաց Արամ Պապոյանը։

Միջոցառման ժամանակ ներկայացվեցին Հայաստանի մասնակցությամբ հաջողված նախագծերը, «Հորիզոն Եվրոպա» ծրագրին, Նորարարական Եվրոպա ենթածրագրին մասնակցության հնարավորությունները:  

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
23.10.2025թ.


Ազդեր








Ս.թ. հոկտեմբերի 22-25-ին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ՌԳԱ Ա. Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտը, Մխիթարյան միաբանությունը, Երևանի պետական համալսարանը, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը, ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը հրավիրում են մասնակցելու Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական միջազգային գիտաժողովին

Ս.թ. հոկտեմբերի 23-ից 25-ը ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը անց է կացնում «Ամրոցները և պաշտպանական համակարգը Առաջավոր Ասիայում» միջազգային գիտաժողով (բացումը հոկտեմբերի 23-ին ժ. 11.00 ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում, Մարշալ Բաղրամյան պող., 24 հասցեով)

Ս.թ. հոկտեմբերի 24-ին, ժ. 11.00, ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում (Մարշալ Բաղրամյան պող., 24 հասցեով) տեղի կունենա «Արցախի Տիգրանակերտ. պատմամշակութային կերպարը հնագիտական հետազոտությունների լույսի ներքո» (Երևան, ՀԱԻ հրատարակչություն, 2025) գրքի շնորհանդեսը

Ս․թ․ հոկտեմբերի 28-ին, ժամը 16։00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում կանցկացվի տեղեկատվական հանդիպում «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» հանձնաժողովի հետ

Հրապարակումներ մամուլում
17/10/2025

Գիտության շաբաթը՝ բուսաբանական այգում
1lurer.am
15/10/2025

Նոր որակի կերամիկայի ստացման գիտափորձ
1lurer.am
10/10/2025

Ստորագրվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքը և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը
hesc.am
09/10/2025

Մեկնարկել է «Մարի Սկլոդովսկա-Կյուրիի գործողություններ» ծրագրի նոր պիլոտային ծրագիրը՝ «Choose Europe for Science»
hesc.am
Կայքը հաճախել են
7 504 270

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  17:13, 24/10/2025 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2025 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: