ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Նորություններ
31/10/2017
Գիտական հանրությունը նշում է Հայաստանում կենսաքիմիական գիտության հիմնադիր ակադեմիկոս Հրաչյա Բունիաթյանի 110-ամյակը

   Սույն թվականի նոյեմբերի 1-ին` ժամը 15:00-ին,  ՀՀ  ԳԱԱ   Հրաչյա Բունիաթյանի  անվան Կենսաքիմիայի ինստիտուտի հանդիսությունների դահլիճում (Երևան, Պարույր Սևակի 5/1) տեղի կունենա ինստիտուտի հիմնադիր ակադեմիկոս Հրաչյա Բունիաթյանի  110-ամյակին նվիրված հանդիսավոր նիստ: Նիստի ընթաքցում կներկայացվեն մեծ գիտնականի կյանքի և գործունեության մասին հուշեր: Հոբելյանական միջոցառման շրջանակներում Կենսաքիմիայի ինստիտուտի բակում կբացվի ակադեմիկոս Բունիաթյանի կիսանդրին:
   Հրաչյա Բունիաթյանը կենսաքիմիական գիտության հիմնադիրն է Հայաստանում: Նա ծնվել է Նոր Բայազետում 1907թ-ին: 1930 թվականին, ավարտելով  ԵՊՀ բժշկական ֆակուլտետը, աշխատել է նախ որպես կենսաքիմիայի դասախոս, ապա՝ ղեկավարել Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի, այնուհետև 20 տարի`   Երևանի բժշկական ինստիտուտի կենսաքիմիայի ամբիոնը։ Հրաչյա Բունիաթյանը 1939-1941 թվականներին եղել է Երևանի բժշկական ինստիտուտի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, 1942-1946 թվականներին՝ ԵՊՀ ռեկտոր։ 1943 թվականից ղեկավարել է նաև ՀԽՍՀ ԳԱ Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի կենսաքիմիայի բաժինը, իսկ 1961 թվականից մինչև կյանքի վերջը` իր հիմնադրած ՀԽՍՀ ԳԱ կենսաքիմիայի ինստիտուտը։ 1989 թվականից ՀԽՍՀ ԳԱ կենսաքիմիայի ինստիտուտը կոչվում է  Հրաչյա Բունիաթյանի անունով։
   Հրաչյա Բունիաթյանի գիտական գործունեության հիմնական ուղղություններն են՝ ուղեղի կենսաքիմիա, օքսիդացման պրոցեսներում և նյութափոխանակության նյարդային կարգավորման մեջ առանձին վիտամինների, ֆոսֆատիդների և կենսածին ամինների կենսաքիմիա։ Բունիաթյանի հետազոտությունները հնարավորություն տվեցին կարևորել նիկոտինամիդ դինուկլետիդի մասնակցությունը ամինաթթուներից ամոնիակի գոյացման մեխանիզմում և նյութափոխանակության կարգավորման մեջ գամմակարագաթթվի դերը, պարզաբանել այդ ամինաթթվի կենսասինթեզի ու կատաբոլիզմի ուղիները, ուղեղում ամոնիակի գոյացման և չեզոքացման մեխանիզմի հարցերը, կատեխոլամիների ու ֆոսֆոլիպիդների ու կենսաքիմիական առանձնահատկությունները։ Դրանցից շատերը դարձել են առանձին ուղղություններ։
   Ակադեմիկոս Բունիաթյանը շուրջ 250 գիտական աշխատությունների հեղինակ է։ Պարգևատրվել է Լենինի, Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային կարմիր դրոշի (2) շքանշաններով: Արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման:
   Հրաչյա Բունիաթյանը մահացել է 1987թ. Երևանում։

   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   31.10.2017թ.


Ազդեր








2026 թ. hունիսի 21-28-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը անց է կացնում «Փնջեր և ճառագայթներ, փոխազդեցություն և կիրառություններ» միջազգային գիտաժողով և «Ճառագայթային ֆիզիկա» Ալպիկյան միջազգային գիտական դպրոց (ASRP)՝ նվիրված ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանին (ք. Երևան և Ջերմուկ)

Ս. թ. ապրիլի 20-ին, ժամը 15.00-ին ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում տեղի կունենա «Իրավունքի դերը արժեքների համաշխարհային համայնքի ծագման գործում (Միրեյ Դելմա-Մարտի)» թեմայով սեմինար

Ս. թ. ապրիլի 20-ին, ժամը 14.00-ին ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում տեղի կունենա «Երկրաքաղաքականության ֆրանսիական դպրոցը» թեմայով սեմինար

2026 թ. մայիսի 4 - 8-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների և ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտները կազմակերպում են 15-րդ միջազգային սիմպոզիում և COST գիտաժողով «Օպտիկան և նրա կիրառությունները (OPTICS-15)» թեմայով (ք.Երևան)

2026թ․ մայիսի 25-29-ը ՀՀ ԳԱԱ Վ․Համբարձումյանի անվ․ Բյուրականի աստղադիտարանը Բյուրականում կազմակերպում է «Աստղագիտության հաղորդակցումը հասարակության հետ» միջազգային գիտաժողով

ԱՊՀ Նանոտեխնոլոգիաների միջազգային նորարարական կենտրոնը (IINC CIS) հայտարարում է ԱՊՀ երկրների երիտասարդ գիտնականների և մասնագետների համար դրամաշնորհների և վերապատրաստման մրցույթ (Դուբնա, 2026)

Հրապարակումներ մամուլում
17/03/2026

Երկրաբանության կարևոր դերը՝ երկրաշարժերից մինչև օգտակար հանածոներ
boon.am
17/03/2026

«Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպություններում արտերկրի գիտնականների «PostDoc-Armenia — 2026»» մրցույթ
hesc.am
17/03/2026

Քննարկում գիտության ոլորտի մի շարք հարցերի վերաբերյալ
escs.am
13/03/2026

Սևանի ջրի որակի 2026-ի առաջին հետազոտությունը
1lurer.am
Կայքը հաճախել են
7 687 123

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  16:22, 19/03/2026 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2026 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: