Սույն թվականի հոկտեմբերի 16-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում տեղի ունեցավ Երիտասարդ արևելագետների 44-րդ գիտաժողովը։ Արևելագիտության ինստիտուտը միավորեց երիտասարդ

հետազոտողների գիտական տարբեր ոլորտներից, ինստիտուտներից և ԲՈՒՀ-երից։ Բանախոսներն իրենց զեկուցումներով անդրադարձան արևելագիտության արդի խնդիրներին։

Գիտաժողովին մասնակցեցին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի, Պատմության ինստիտուտի, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Արվեստի ինստիտուտի, ինչպես նաև Երևանի պետական

համալսարանի, Գորիսի պետական համալսարանի, ՌԴ Արտաքին գործերի նախարարության Դիվանագիտական ակադեմիայի, Ռուս-հայկական համալսարանի, Մատենադարանի երիտասարդ հետազոտողներ։

Գիտաժողովը կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը։
ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
17.10.2025թ.