ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Նորություններ
14/10/2025
ԵԳԱԾ-ը հայտարարում է «Գիտական հոդվածների տպագրության համար երիտասարդ գիտնականների խրախուսման մրցույթ»

«Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը» հայտարարում է «Գիտական հոդվածների տպագրության համար երիտասարդ գիտնականների խրախուսման մրցույթ»։ 

Մրցույթի նպատակն է խրախուսել գիտության բոլոր բնագավառներով միջազգային հեղինակավոր գիտական ամսագրերում հոդվածների տպագրությունը, իրենց գործունեության ոլորտի առաջնակարգ ամսագրերում հոդվածների տպագրության մեջ առաջին կամ հիմնական ներդրում ունեցող երիտասարդ հեղինակներին, նպաստել ՀՀ գիտական արդյունքի որակի բարձրացմանը և միջազգայնացմանը։

Մրցույթն իրականացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներով և մասնագիտություններով և անցկացվում է չորս ենթածրագրով։

Առաջին ենթածրագրով նախատեսված է խրախուսական դրամաշնորհի տրամադրում երիտասարդ գիտնականներին՝ «Scimago Journal & Country Ranking (SJR)»-ում 50 և ավելի ամսագրեր պարունակող որևէ կատեգորիայի՝ առաջին հինգ ամսագրերից որևէ մեկում տպագրության համար։ Դրամաշնորհի չափը կազմում է 1 250 000 (մեկ միլիոն երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ, եթե հայտատուն հանդիսանում է հոդվածի առաջին, վերջին կամ նամակագրություն վարող հեղինակը (corresponding author), և հոդվածի ամսագիրը դասվում է SJR Multidisciplinary կատեգորիայի առաջին հինգ ամսագրերի շարքին։ 1000000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ, եթե հայտատուն հանդիսանում է հոդվածի առաջին, վերջին կամ նամակագրություն վարող հեղինակը (corresponding author)։ 400000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամ, եթե հոդվածի համահեղինակ հայտատուն չի հանդիսանում հոդվածի առաջին, վերջին կամ նամակագրություն վարող հեղինակ (corresponding author)։

Երկրորդ ենթածրագրով նախատեսվում է խրախուսական դրամաշնորհի տրամադրում երիտասարդ գիտնականներին «Scimago Journal & Country Ranking (SJR)»-ում Q1, Q2 կամ Q3 քառորդներից որևէ մեկում դասակարգված ամսագրում առաջին անգամ տպագրության համար։ 

Երրորդ ենթածրագրով՝ խրախուսական դրամաշնորհի տրամադրում՝ հայագիտության և հումանիտար գիտությունների, հասարակական գիտությունների բնագավառներով (Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ցանկի 5-րդ և 6-րդ բաժիններում ընդգրկված մասնագիտություններով) «Scimago Journal & Country Ranking (SJR)» պորտալի առնվազն Q3 քառորդում ընդգրկված ամսագրերում գիտական հոդվածների տպագրության համար:

Չորրորդ ենթածրագրով՝ խրախուսական դրամաշնորհի տրամադրում՝ «Scimago Journal & Country Ranking (SJR)»-ում ըստ տվյալ կատեգորիայի ամսագրերի դասակարգման առաջին (Q1) քառորդի ամսագրերում առաջին կամ հիմնական հեղինակությամբ տպագրության համար (առաջին կամ համարժեք ներդրում ունեցող, վերջին կամ նամակագրություն իրականացնող հեղինակ (corresponding author))։

Երկրորդ և երրորդ ենթածրագրերի դեպքում դրամաշնորհի չափը հաշվարկվում է՝ համապատասխան գիտական գործունեության արդյունավետության ցուցանիշի` ԳԳԱՑ (1) բանաձև, իսկ չորրորդ ենթածրագրի դեպքում ԳԳԱՑ (2) բանաձևի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021թ․ 13 մայիսի N 747-Լ որոշմամբ սահմանված բազային աշխատավարձի (66140 ՀՀ դրամ) դրույքաչափի արտադրյալի արժեքին համապատասխան ՀՀ դրամի չափով։

Մրցույթի մասնակից կարող է լինել այն անձը, ով հանդիսանում է Հայաստանի Հանրապետության մշտական բնակիչ կամ ռեզիդենտ, ում 36 տարին չպետք է լրացած լինի հայտերի ընդունման վերջնաժամկետի օրը: Նշված տարիքային շեմը կարող է ավելանալ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայած լինելու դեպքում՝ 2 տարով, երեխայի խնամքի արձակուրդի դեպքում՝ յուրաքանչյուր երեխայի համար հավելյալ 1 տարով։

Յուրաքանչյուր հայտատու մրցույթին կարող է ներկայացնել միայն մեկ հայտ՝ մեկ գիտական հոդվածով։ Մրցույթին յուրաքանչյուր գիտական հոդված կարող է ներկայացվել մեկ անգամ։ Հայտատուի կազմակերպությունը պետք է լինի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորմամբ ծրագիր իրականացնող և այդ կազմակերպությունը պետք է նշված լինի տպագրված հոդվածում՝ որպես հեղինակի պատկանելության (affiliation) վայր։

Չորրորդ ենթածրագրին ներկայացված գիտական հոդվածը պետք է տպագրված լինի Web of Science հարթակի հիմնական շտեմարանում (Web of Science Core Collection) ընդգրկված ամսագրում։ 

Մրցույթին դիմելու վերջնաժամկետը 2025թ․ նոյեմբերի 5-ն է։ Մրցույթի մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ, իսկ  մրցույթի հայտին՝ այստեղ։

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին 
14.10.2025թ.


Ազդեր








Ս.թ. հոկտեմբերի 16-ից 18-ը ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը անց է կացնում «Տեղահանություն և հիշողություն. Արցախի շարունակական ճգնաժամը բանավոր պատմություններում» միջազգային գիտաժողով (բացումը հոկտեմբերի 16-ին, ժ. 10.00 ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում, Մարշալ Բաղրամյան պող., 24 հասցեով)

Ս.թ. հոկտեմբերի 17-ին, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ-ում տեղի կունենա «Կենսատեխնոլոգիայի զարգացման 15 տարի. նվաճումներ և հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովը՝ նվիրված ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի հիմնադրման 15-ամյակին

Ս․թ․ հոկտեմբերի 17-18-ը ՀՀ ԳԱԱ-ն, ՀՀ ԿԳՄՍՆ-ը, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ը ՀՀ ԳԱԱ-ում կազմակերպում են «Բնագիտությունը, մաթեմատիկան, տեխնիկան, ինֆորմատիկան XXI դարում. հանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ ու լուծումներ» խորագրով համահայկական 8-րդ կրթական գիտաժողով

Ս.թ. հոկտեմբերի 23-ից 25-ը ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը անց է կացնում «Ամրոցները և պաշտպանական համակարգը Առաջավոր Ասիայում» միջազգային գիտաժողով (բացումը հոկտեմբերի 23-ին ժ. 11.00 ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում, Մարշալ Բաղրամյան պող., 24 հասցեով)

Ս.թ. հոկտեմբերի 24-ին, ժ. 11.00, ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում (Մարշալ Բաղրամյան պող., 24 հասցեով) տեղի կունենա «Արցախի Տիգրանակերտ. պատմամշակութային կերպարը հնագիտական հետազոտությունների լույսի ներքո» (Երևան, ՀԱԻ հրատարակչություն, 2025) գրքի շնորհանդեսը

Մեկնարկել է 2026-2027 ուստարվա ասպիրանտուրայի առկա և հեռակա ընդունելության տեղերի ձևավորման գործընթացը։ Հայտերի ներկայացնելու վերջնաժամկետը՝ 2025թ․ հոկտեմբերի 20, ժամը 18:00 (Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի grants.hesc.am համակարգի միջոցով)

2025թ. հոկտեմբերի 22-25-ին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ՌԳԱ Ա. Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտը, Մխիթարյան միաբանությունը, Երևանի պետական համալսարանը, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը, ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը հրավիրում են մասնակցելու Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական միջազգային գիտաժողովին

Հրապարակումներ մամուլում
19/10/2025

Գիտության շաբաթին կմասնակցի մոտ 400 կրթական հաստատություն. լավագույնները կստանան համակարգիչ
1lurer.am
18/09/2025

Крепости под гладью Севана?
golosarmenii.am
16/09/2025

Փոշու արագ եռակալման եզակի սարք
1lurer.am
01/09/2025

От человека разумного к человеку покорному?
golosarmenii.am
Կայքը հաճախել են
7 490 646

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  11:16, 16/10/2025 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2025 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: