ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Ազիզյան Ռուբեն Իլյիչի
Բժշկ.գ.դ., պրոֆեսոր
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Նորություններ
24/09/2025
Սալոնիկի Արիստոտելի համալսարանի դեղագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Աթինա Գերոնիկակիին շնորհվեց ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտորի կոչում

ՀՀ ԳԱԱ նախագահության որոշմամբ՝ Սալոնիկի (Հունաստան) Արիստոտելի համալսարանի դեղագիտության ֆակուլտետի պրոֆեսոր, քիմիական գիտությունների դոկտոր Աթինա Գերոնիկակիին շնորհվեց ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտորի կոչում: Պրոֆեսոր Գերոնիկակին մեծ ներդրում ունի ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտական գործունեության զարգացման գործում։

Պրոֆեսոր Գերոնիկակիի գիտական հետաքրքրությունների ոլորտն է նոր կենսաբանորեն (հակաբակտերիալ, հակասնկային, հակաքաղցկեղային, հակավիրուսային, հակաբորբոքային) ակտիվ հետերոցիկլիկ միացությունների նախագծումը, սինթեզը և կենսաբանական հատկությունների ուսումնասիրումը:


ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի հետ պրոֆեսոր Գերոնիկակիի համագործակցությունն սկսվել է 2011թ-ից։ Պրոֆեսոր Գերոնիկակիի գիտական խումբն իրականացրել է Կենտրոնի Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի № 6 լաբորատորիայում սինթեզված միացությունների մի շարք կենսաբանական հետազոտություններ, պրոֆեսորը մեծ մասնակցություն է ունեցել հոդվածների ձևակերպման, խմբագրման գործում՝ դրանք համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին։ Առաջին համատեղ աշխատանքը տպագրվել է 2013թ. «Tetrahedron» ամսագրում, իսկ ներկայում առկա են չորս տասնյակ համատեղ տպագրված աշխատանքներ բարձր ազդեցության գործակից ունեցող արտասահմանյան ամսագրերում: Պրոֆեսոր Գերոնիկակին բազմիցս այցելել է Հայաստան համատեղ գիտահետազոտական աշխատանքների քննարկման նպատակով, որոնց շրջանակներում ձեռք են բերվել նոր պայմանավորվածություններ հետագա գիտական համագործակցությունը ընդլայնելու ուղղությամբ:
Աթինա Գերոնիկակին ծնվել է 1949թ․ օգոստոսի 9-ին։ 1971թ․ ավարտել է Տաշքենդի պետական համալսարանը (Ուզբեկստան): 2006-2016թթ. ղեկավարել է Սալոնիկիի Արիստոտելի համալսարանի դեղագործական քիմիայի լաբորատորիան։ 2010թ-ից նույն համալսարանի դեղագիտության ֆակուլտետի պրոֆեսոր է, իսկ 2009-2011թթ.՝ դեղագիտության ֆակուլտետի փոխնախագահ։ 2013թ. ընտրվել է Միջերկրածովյան գիտությունների և արվեստների ակադեմիայի լիիրավ անդամ, իսկ 2015թ.՝ Եվրոպական գիտությունների և արվեստների ակադեմիայի անդամ։ Ունի Էրազմուսի 23 համաձայնագիր, Պաուլ Էրլիխի դեղագործական քիմիայի դոկտորական ցանցի համալսարանական համակարգողն է։

Պրոֆեսոր Գերոնիկակին հեղինակել է ավելի քան 220 գիտական հոդված գրախոսվող ամսագրերում, 10 դասագիրք ուսանողների համար: Կազմակերպել է բազմաթիվ միջազգային գիտաժողովներ, որոնց թվում կարելի է առանձնացնել «Computational Methods in Toxicology and Pharmacology» (2003, 2015, 2019), «3rd Eurasian Meeting in Heterocyclic Chemistry» (2006), «17th Hellenic symposium in Medicinal Chemistry» (2017), «MedChem» (2023) և այլն: Իր գիտական գործունեության համար արժանացել է մի շարք միջազգային մրցանակների և դիպլոմների։

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին 
24․09․2025թ.


Ազդեր








Ս.թ. սեպտեմբերի 21-ից 25-ը ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը, Երևանի պետական համալսարանը և ՌԳԱ Ն.Դ.Զելինսկու անվ. օրգանական քիմիայի ինստիտուտը կազմակերպում են «Նոր զարգացող միտումները քիմիայում» (NewTrendsChem-2025) միջազգային գիտաժողով

2025թ. սեպտեմբերի 22-26-ը ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը անց է կացնում «Համակարգչային գիտություն և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ՝ CSIT-2025» 15-րդ միջազգային գիտաժողով (Երևան, Հայաստան)

2025թ. սեպտեմբերի 22-26-ը ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտը կազմակերպում է «Հոծ միջավայրի մեխանիկայի արդի խնդիրներ» IX միջազգային գիտաժողովը (Ծաղկաձոր, Հայաստան)

Ս.թ սեպտեմբերի 26-27-ը ՀՀ ԳԱԱ ՇՀՀ կենտրոնը հրավիրում է Ձեզ Գյումրի՝ առկա և հեռավար կարգով մասնակցելու «Շիրակի պատմամշակութային ժառանգությունը. հայագիտության արդի հիմնահարցեր» խորագրով 12-րդ միջազգային գիտաժողովի աշխատանքներին

Ս.թ. սեպտեմբերի 30-ին , ժամը 14:00-ին ՀՀ ԳԱԱ Նախագահության նիստերի դահլիճում տեղի կունենա «ՌՖԷԻ. համագործակցություն» թեմայով սեմինար, որը կներկայացնի ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրեն՝ ֆ.-մ.գ.թ. Տիգրան Զաքարյանը

2025թ. հոկտեմբերի 6–10-ը ՀՀ ԳԱԱ Վ․Համբարձումյանի անվ․ Բյուրականի աստղադիտարանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո կանցկացվի «Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգությունը – 2» (AHME-2) միջազգային գիտաժողովը

Ս․թ․ հոկտեմբերի 17-18-ը ՀՀ ԳԱԱ-ն, ՀՀ ԿԳՄՍՆ-ը, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ը ՀՀ ԳԱԱ-ում կազմակերպում են «Բնագիտությունը, մաթեմատիկան, տեխնիկան, ինֆորմատիկան XXI դարում. հանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ ու լուծումներ» խորագրով համահայկական 8-րդ կրթական գիտաժողով

Մեկնարկել է 2026-2027 ուստարվա ասպիրանտուրայի առկա և հեռակա ընդունելության տեղերի ձևավորման գործընթացը։ Հայտերի ներկայացնելու վերջնաժամկետը՝ 2025թ․ հոկտեմբերի 20, ժամը 18:00 (Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի grants.hesc.am համակարգի միջոցով)

2025թ. հոկտեմբերի 22-25-ին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ՌԳԱ Ա. Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտը, Մխիթարյան միաբանությունը, Երևանի պետական համալսարանը, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը, ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը հրավիրում են մասնակցելու Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական միջազգային գիտաժողովին

Հրապարակումներ մամուլում
01/09/2025

От человека разумного к человеку покорному?
golosarmenii.am
25/08/2025

ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչությունը լույս ընծայեց Կոմիտասի Երկերի ժողովածուի երկրորդ հրատարակության երկրորդ հատորը, որն ընդգրկում է Կոմիտասի խմբերգերը
aravot.am
29/07/2025

Համագործակցության հուշագիր՝ միտված պատմամշակութային ժառանգության հանրահռչակմանը
1lurer.am
26/07/2025

Գիտաշխատողները քարտեզագրում են դարավանդային այգիները
1lurer.am
Կայքը հաճախել են
7 456 964

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  22:13, 24/09/2025 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2025 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: