ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Ազիզյան Ռուբեն Իլյիչի
Բժշկ.գ.դ., պրոֆեսոր
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Նորություններ
16/09/2025
ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց Ռաֆիկ Արամյանը

Սույն թվականի սեպտեմբերի 11-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվեց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆիկ Արամյանը:

Ռաֆիկ Արամյանը նշեց, որ ինստիտուտի առաջնահերթություններից է գիտական ուղղությունների պարբերական գնահատումը, արդիական, կիրառական ուղղվածությամբ գիտական հետազոտությունների և մշակումների զարգացումը։ 

Ներկայացնելով իր ղեկավարության օրոք Մաթեմատիկայի ինստիտուտի վերջին 3 տարիների գործունեությունը՝ Ռաֆիկ Արամյանը նշեց, որ բարձրացել է բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում (Scopus, Web of Science) ինստիտուտի աշխատակիցների կողմից տպագրված հոդվածների քանակը։  2022  թվականին միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում հրապարակվել է 21 հոդված, 2023 թվականին՝ 23, որից 4-ը՝ առաջին քառորդի (Q1) գիտական ամսագրերում, 5-ը ՝ երկրորդ քառորդի (Q2),  իսկ 2024 թվականին՝ 36  հոդված, որից 7-ը՝ առաջին քառորդի (Q1) գիտական ամսագրերում, 18-ը՝ երկրորդ քառորդի (Q2)։ 

Մաթեմատիկայի ինստիտուտում կազմակերպվել են մի քանի խոշոր միջազգային գիտաժողովներ։ Մասնավորապես, երեք անգամ կազմակերպվել է «Օպերատորների տեսություն և հարմոնիկ անալիզ» գիտաժողովը (OTHA 23, 24, 25)՝ Ռուսաստանի Դաշնության Հարավային դաշնային համալսարանի հետ համատեղ։ Անցկացվել է Հիմնարար և կիրառական մաթեմատիկայի միջազգային կենտրոնի (Centre International de Mathématiques Pures et Appliquées, CIMPA) ամառային գիտական դպրոցը։ 

Կազմակերպվել է Գերազանցության դպրոց: «Գերազանցության դպրոցի աշխատանքը շատ հաջողված է և անպայման պետք է շարունակել։ Նաև անհրաժեշտ է շարունակել աջակցել տարբեր գիտակրթական աշխատանքների իրականացմանը, հասնել ասպիրանտուրայի տեղերի ավելացմանը, իրականացնել  գիտական կադրերի պատրաստում և ինստիտուտի համալրում երիտասարդ գիտնականներով, խորացնել գիտական համագործակցությունն օտարերկրյա համալսարանների և գիտական կենտրոնների հետ», - ասաց Ռաֆիկ Արամյանը: Նա կարևորեց գիտության հանրայնացումը, միջազգային համագործակցության ընդլայնումն ու խորացումը, կիրառական ու նորարարական բնույթի գիտահետազոտական աշխատանքների ու գիտատեխնոլոգիական մշակումների խթանումը։

Խոսելով անելիքների մասին՝ Ռաֆիկ Արամյանը նշեց, որ նպատակներից է ձևավորել ձեռնարկությունների հետ համագործակցության կայուն համակարգ, ստեղծել վիճակագրության և  էկոնոմետրիկայի գծով հետազոտողների խումբ և սկսել խորհրդատվական գործունեություն։ Ստեղծվել է հարթակ, որտեղ կարող են դիմել ՏՏ ոլորտի կազմակերպությունները մաթեմատիկական խնդիրների լուծման և խորհրդատվության համար: «Ինստիտուտի գործունեության կարևոր բաղադրիչ է լինելու նաև պաշտպանական համակարգի համար աշխատանքների իրականացումը, պետական պատվերի ձևավորմանը և կատարմանը մասնակցությունը», - ասաց Ռաֆիկ Արամյանը։

Ռաֆիկ Արամյանը ծնվել է 1962 թվականին՝ Աշտարակ քաղաքում: 1978-1983 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի  Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում: 1984-1987 թվականներին եղել է  ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի ասպիրանտ: 1988 թվականին Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ստեկլովի անվան մաթեմատիկայի ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը, 2010 թվականին Երևանի պետական համալսարանում պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը՝ հավանականության տեսություն և  մաթեմատիկական վիճակագրություն բնագավառում: 2013 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում: 2021 թվականին նրան շնորհվել է Հայ-Ռուսական համալսարանի վաստակավոր պրոֆեսորի կոչում:

Ռաֆիկ Արամյանն ավելի քան 50 գիտական հրապարակման և միջնակարգ դպրոցի 3 դասագրքերի հեղինակ է: Նա «Journal of Mathematical Sciences»,   «American Journal of Applied Mathematics»  և «Advances in Pure Mathematics»  ամսագրերի խմբագրական  խորհրդի, Հայկական մաթեմատիկական միության, Աթենքի կրթության և հետազոտությունների ակադեմիայի (ATINER)  անդամ է:

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
15․09․2025թ․


Ազդեր








2025թ. սեպտեմբերի 15–19-ը ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանում կանցկացվի միջազգային գիտաժողով «Աստղագիտական շրջահայություններ և մեծ տվյալներ – 3» (ASBD-3)

2025թ. սեպտեմբերի 16-19-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքը և ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը կազմակերպում են ամենամյա «Լազերային ֆիզիկա 2025» միջազգային գիտաժողովը: Գիտաժողովի բացման արարողությունը և առաջին օրվա գիտական նիստերը նվիրված Քվանտային գիտությանը և տեխնոլոգիաներին կկայանան ՀՀ ԳԱԱ նախագահության շենքում

Ս.թ. սեպտեմբերի 21-ից 25-ը ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը, Երևանի պետական համալսարանը և ՌԳԱ Ն.Դ.Զելինսկու անվ. օրգանական քիմիայի ինստիտուտը կազմակերպում են «Նոր զարգացող միտումները քիմիայում» (NewTrendsChem-2025) միջազգային գիտաժողով

2025թ. սեպտեմբերի 22-26-ը ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը անց է կացնում «Համակարգչային գիտություն և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ՝ CSIT-2025» 15-րդ միջազգային գիտաժողով (Երևան, Հայաստան)

2025թ. սեպտեմբերի 22-26-ը ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտը կազմակերպում է «Հոծ միջավայրի մեխանիկայի արդի խնդիրներ» IX միջազգային գիտաժողովը (Ծաղկաձոր, Հայաստան)

Ս.թ սեպտեմբերի 26-27-ը ՀՀ ԳԱԱ ՇՀՀ կենտրոնը հրավիրում է Ձեզ Գյումրի՝ առկա և հեռավար կարգով մասնակցելու «Շիրակի պատմամշակութային ժառանգությունը. հայագիտության արդի հիմնահարցեր» խորագրով 12-րդ միջազգային գիտաժողովի աշխատանքներին

Ս.թ. սեպտեմբերի 30-ին , ժամը 14:00-ին ՀՀ ԳԱԱ Նախագահության նիստերի դահլիճում տեղի կունենա «ՌՖԷԻ. համագործակցություն» թեմայով սեմինար, որը կներկայացնի ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրեն՝ ֆ.-մ.գ.թ. Տիգրան Զաքարյանը

2025թ. հոկտեմբերի 6–10-ը ՀՀ ԳԱԱ Վ․Համբարձումյանի անվ․ Բյուրականի աստղադիտարանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո կանցկացվի «Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգությունը – 2» (AHME-2) միջազգային գիտաժողովը

Ս․թ․ հոկտեմբերի 17-18-ը ՀՀ ԳԱԱ-ն, ՀՀ ԿԳՄՍՆ-ը, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ը ՀՀ ԳԱԱ-ում կազմակերպում են «Բնագիտությունը, մաթեմատիկան, տեխնիկան, ինֆորմատիկան XXI դարում. հանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ ու լուծումներ» խորագրով համահայկական 8-րդ կրթական գիտաժողով

Մեկնարկել է 2026-2027 ուստարվա ասպիրանտուրայի առկա և հեռակա ընդունելության տեղերի ձևավորման գործընթացը։ Հայտերի ներկայացնելու վերջնաժամկետը՝ 2025թ․ հոկտեմբերի 20, ժամը 18:00 (Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի grants.hesc.am համակարգի միջոցով)

2025թ. հոկտեմբերի 22-25-ին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ՌԳԱ Ա. Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտը, Մխիթարյան միաբանությունը, Երևանի պետական համալսարանը, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը, ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը հրավիրում են մասնակցելու Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական միջազգային գիտաժողովին

Հրապարակումներ մամուլում
01/09/2025

От человека разумного к человеку покорному?
golosarmenii.am
25/08/2025

ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչությունը լույս ընծայեց Կոմիտասի Երկերի ժողովածուի երկրորդ հրատարակության երկրորդ հատորը, որն ընդգրկում է Կոմիտասի խմբերգերը
aravot.am
29/07/2025

Համագործակցության հուշագիր՝ միտված պատմամշակութային ժառանգության հանրահռչակմանը
1lurer.am
26/07/2025

Գիտաշխատողները քարտեզագրում են դարավանդային այգիները
1lurer.am
Կայքը հաճախել են
7 446 080

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  16:29, 17/09/2025 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2025 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: