ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Նորություններ
12/09/2025
ԱՄՆ-ում լույս է տեսել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լենսեր Աղալովյանի «The Black Holes – A Myth or Reality. Generalized Newton’s Theory of Universal Gravitation» մենագրությունը

ԱՄՆ-ի «Scientific Research Publishing» հրատարակչությունը լույս է ընծայել  ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լենսեր Աղալովյանի «The Black Holes – A Myth or Reality. Generalized Newton’s Theory of Universal Gravitation» (Սև Խոռոչներ - Առասպել թե իրականություն․ Համաշխարհային ձգողականության ընդհանրացված նյուտոնյան տեսությունը) մենագրությունը։

Աշխատության մեջ ներկայացված է հեղինակի կողմից հայտնաբերված  համաշխարհային ձգողականության նոր տարբերակ, որի մասնավոր դեպքը նյուտոնյանն է։ «Համապատասխան ուժային դաշտն ունի պոտենցիալ և բազմակի հզոր է նյուտոնյանից։ Մարմինների շարժման հետագծերը դարձյալ կարող են լինել կոնական հատույթներ (շրջանագիծ, էլիպս, պարաբոլ, հիպերբոլ), սակայն II կոսմիկական արագությունը (փախչելու արագություն) շատ ավելի մեծ է, քան նյուտոնյանը։ Մենագրության մեջ ցույց է տրված, որ Սև Խոռոչները (Մութ մարմիններ) ենթարկվում են համաշխարհային ձգողականության այդ նոր տարբերակին»,- ասում է ակադեմիկոս Աղալովյանը։ 

Սև Խոռոչներն այնպիսի գոյացություններ են, որոնց ձգողականության դաշտն այնքան գերհզոր է, որ նույնիսկ լույսը (կամ լույսի արագություն ունեցող մասնիկը) չի կարող հաղթահարել այդ դաշտը։  Բոլոր Սև Խոռոչները կարելի է համակարգել ըստ իրենց զանգվածի, գրավիտացիոն շառավղի և իրենց կողմից ստեղծված ուժային դաշտի ինտենսիվության ցուցիչի, ինչի մասին նշված է մենագրության մեջ։

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
12․09․2025թ․


Ազդեր
Հրապարակումներ մամուլում
17/08/2026

«Տիգրանակերտի մասին գրքի ստեղծմանը զուգահեռ փոխվում էր իշխանական խոսույթն Արցախի մասին»
hetq.am
11/08/2026

Գյուտերի ամենամյա միջազգային ցուցահանդեսի մասնակցության հրավեր
hesc.am
10/08/2026

Ինչպես հիմնադրվեց Բյուրականի աստղադիտարանի Բուսաբանական այգին
aravot.am
09/08/2026

Շնող գետի ավազանի հնագիտական հետազոտություն
1lurer.am
Կայքը հաճախել են
7 962 265

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  16:33, 17/08/2026 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2026 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: