ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Նորություններ
08/09/2025
ՀՀ ԳԱԱ-ում անցկացվեց հայ ժողովրդական երաժշտության երախտավոր Հայրիկ Մուրադյանի 120-ամյակին նվիրված գիտաժողով

Սույն թվականի սեպտեմբերի 5-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում անցկացվեց «Հայրիկ Մուրադյան - 120» գիտաժողովը՝ նվիրված հայ ժողովրդական երաժշտության երախտավոր, անվանի երգիչ-բանահավաք, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Հայրիկ Մուրադյանի ծննդյան 120-ամյակին:

Գիտաժողովը բացեց ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Ասատրյանը։ «Այսօր Արվեստի ինստիտուտի տարեգրության կարևոր օրերից մեկն է, որովհետև ակադեմիական երաժշտագիտության մեջ առաջին անգամ մենք գումարում ենք գիտաժողով՝ նվիրված հայ ժողովրդական երգի մեծ երախտավոր Հայրիկ Մուրադյանի ստեղծագործական գործունեության ժառանգության ուսումնասիրությանն ու արժևորմանը։ Գիտաժողովի ընթացքում համակողմանիորեն կներկայացվի Հայրիկ Մուրադյանի նշանակալի ներդրումը հայ երաժշտության մեջ»,- ասաց Աննա Ասատրյանը։

 

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ակադեմիկոս Յուրի Սուվարյանը։ «Անցյալ դարի 70-80-ական թվականներին Հայրիկ Մուրադյանի կատարումները, ինչպես նաև նրա կողմից ստեղծված «Ակունք» ազգագրական երգի և պարի համույթի կատարումներն ամենասպասվածներից էին մեր ժողովրդի համար։ Ի դեպ, այդ ժամանակաշրջանում, սկսած 1960-ականներից, հայ ժողովուրդը մշակութային զարթոնք ապրեց, և այդ ժամանակաշրջանում Հայրիկ Մուրադյանը վիթխարի  գործունեություն ծավալեց։ Նա և՛ որպես բանահավաք, և՛ որպես ազգագագրետ, և՛ իհարկե, որպես երգիչ կարողացավ մոռացությունից փրկել շատ ժողովրդական երգեր, տաղեր և այս ամենը մշակված ներկայացնել ժողովրդին։ Նա ձայնագրեց շուրջ 200 երգ։

 

Հայրիկ Մուրադյանը ձգտում էր, որ հայ ժողովրդական երգը նաև միջազգայնացվի, և դրա ցուցանիշներից մեկն այն եղավ, որ նրա կատարմամբ երկու երգ տեղ գտան 1971 թվականին Փարիզում լույս տեսած «Աշխարհի ժողովրդական ֆոլկլորը» շարքում։

 

Հուսով եմ, որ այսօրվա գիտաժողովում զեկուցողները հանգամանորեն կբացահայտեն Հայրիկ Մուրադյանի գործունեության երաժշտագիտական ակունքները, մակարդակը, կարժևորեն նրա վաստակը»,- ասաց Յուրի Սուվարյանը՝ հաջողություն մաղթելով գիտաժողովի մասնակիցներին։

«Հայրիկ Մուրադյան» հասարակական կազմակերպության նախագահ Նարինե Դելլալյանը երախտագիտություն հայտնեց ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտին և բանախոսներին՝ գիտաժողովի կազմակերպման առիթով։ «Առաջին անգամ է, որ մենք այսպիսի լայնածավալ վերլուծությամբ գիտաժողով ունենք, անշուշտ  շատ ցանկալի է, որ այն դառնա շարունակական, և  այս հարթակը լինի համագործակցության հարթակ»,- ասաց նա։

Գիտաժողովի ընթացքում բանախոսները հանդես եկան Հայրիկ Մուրադյանի ստեղծագործական կյանքի մասին 11 զեկուցմամբ՝ արժևորելով նրա վաստակը և թողած ժառանգությունը հայ երաժշտագիտության մեջ։ 

Գիտաժողովի արդյունքները կհանդիսանան կարևոր քայլ հայ ժողվրդական երաժշտության ուսումնասիրության գործում։

Գիտաժողովը կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը և «Հայրիկ Մուրադյան» հասարակական կազմակերպությունը:

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
08.09.2025թ․


Ազդեր








Ս.թ. հոկտեմբերի 22-25-ին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ՌԳԱ Ա. Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտը, Մխիթարյան միաբանությունը, Երևանի պետական համալսարանը, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը, ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը հրավիրում են մասնակցելու Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական միջազգային գիտաժողովին

Ս.թ. հոկտեմբերի 23-ից 25-ը ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը անց է կացնում «Ամրոցները և պաշտպանական համակարգը Առաջավոր Ասիայում» միջազգային գիտաժողով (բացումը հոկտեմբերի 23-ին ժ. 11.00 ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում, Մարշալ Բաղրամյան պող., 24 հասցեով)

Ս.թ. հոկտեմբերի 24-ին, ժ. 11.00, ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում (Մարշալ Բաղրամյան պող., 24 հասցեով) տեղի կունենա «Արցախի Տիգրանակերտ. պատմամշակութային կերպարը հնագիտական հետազոտությունների լույսի ներքո» (Երևան, ՀԱԻ հրատարակչություն, 2025) գրքի շնորհանդեսը

Ս․թ․ հոկտեմբերի 28-ին, ժամը 16։00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում կանցկացվի տեղեկատվական հանդիպում «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» հանձնաժողովի հետ

Հրապարակումներ մամուլում
24/10/2025

Երևանի բուսաբանական այգում «Համերաշխության ծառուղի» է հիմնվել
1lurer.am
22/10/2025

Շիրակի պատմամշակութային ժառանգությունը. խնդիրներ և առաջարկներ
1lurer.am
21/10/2025

Խոջիվանքի Պատմական Գերեզմանատունը՝ Սամվել Կարապետյանի Գրքում
golosarmenii.am
19/10/2025

Որդան կարմիրի հողի մակերես դուրս գալու շրջանն է. գիտարշավի մասնակիցները հաշվառել են միջատներին
1lurer.am
Կայքը հաճախել են
7 515 194

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  15:53, 31/10/2025 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2025 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: