Սույն թվականի սեպտեմբերի 5-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան պողոտա 24, 2-րդ հարկ) տեղի կունենա «Հայրիկ Մուրադյան - 120» գիտաժողովը՝ նվիրված հայ ժողովրդական երաժշտության երախտավոր, անվանի երգիչ-բանահավաք, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Հայրիկ Մուրադյանի ծննդյան 120-ամյակին:

Գիտաժողովի ընթացքում հայկական ակադեմիական երաժշտագիտության մեջ առաջին անգամ բանախոսները կներկայացնեն Հայրիկ Մուրադյանի նշանակալի ներդրումը հայ երաժշտության մեջ:
Գիտաժողովի շրջանակներում տեղի կունենա «Հայրիկ Մուրադյան․ Հոդվածների ժողովածու»-ի շնորհանդեսը, որտեղ ներառված են Հայարիկ Մուրադյանի 15, այդ թվում 2 անտիպ հոդվածները և ներկայացվել են հայրենասիրական երգերի 15 նորահայտ ձայնագրությունները Հայրիկի կատարմամբ։
Գիտաժողովը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը և «Հայրիկ Մուրադյան» հասարակական կազմակերպությունը:
ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
04.09.2025թ․