ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Ազիզյան Ռուբեն Իլյիչի
Բժշկ.գ.դ., պրոֆեսոր
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Նորություններ
29/08/2025
Ավագ դասարանների աշակերտների համար իրականացվեց «Ամառային գիտական դպրոց» ծրագիրը

Դպրոցների ավագ դասարանների աշակերտների համար իրականացվեց «Ամառային գիտական դպրոց» ծրագիրը։ Այն կազմակերպել էին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի հետ համատեղ:

Ավելի քան 30 դպրոցական, այդ թվում՝ Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները, մեկ ամսվա ընթացքում այցելեցին ԳԱԱ 8 գիտական կազմակերպություն, ծանոթացան դրանց գործունեությանը, կատարեցին փորձեր և մասնակցեցին պեղումների Կաքավաձորում և Եղեգնաձորում:

«Ամառային գիտական դպրոց»-ը մեկնարկեց հուլիսի 16-ին՝ ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում։ Աշակերտներին ողջունեցին ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Պավել Մուժիկյանը և ՀՀ ԳԱԱ միջազգային կապերի բաժնի ղեկավար Սոֆի Աճեմյանը։ 

Ինչո՞ւ են մարդու աչքերը, ականջները երկուսը, իսկ քիթը՝ մեկը, ինչպե՞ս են «շարժվում» ռադիոալիքները, ի՞նչ է լազերային ճառագայթը և ինչպե՞ս է ուղեղը «տեսնում» ծավալային նկարը։ Դպրոցի մասնակիցները գիտնականների հետ միասին փնտրեցին այդ և տասնյակ այլ հարցերի պատասխաններ, կատարեցին փորձեր։ Ամենաակտիվներն ինստիտուտի կողմից նվեր ստացան ֆիզիկայի վերաբերյալ գրքեր։ 

ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում աշակերտները ծանոթացան, թե ինչպես է ստեղծվում «Նարինե» կաթնաթթվային մթերքը։ «Մածուցիկությունն ու բացարձակ օգտակարությունը «Նարինե»-ի գլխավոր առանձնահատկությունն են»,- ընդգծեցին գիտաշխատողները։ 

Կենտրոնում աշակերտներն իմացան, որ բակտերիաները բազմազան են։ Որոշներով յոգուրտ են պատրաստում, մյուսներով բուժում են, իսկ երրորդ խումբը կենսականորեն կարևոր ամինաթթուներ է արտադրում։ 

Դպրոցականներն ինքնուրույն որոշեցին տարբեր նյութերի pH-ը, բացահայտեցին եթերային յուղերի գաղտնիքը, լսեցին դասախոսություններ միկրոօրգանիզմների հիման վրա էկոլոգիապես մաքուր կենսապարարտանյութերի ստեղծման մասին, տեղեկացան, որ Հայաստանում է պահվում աշխարհի միկրոօրգանիզմների ամենաընդգրկուն հավաքածուներից մեկը՝ 200 տեսակի 12 000 շտամ, որոնցից յուրաքանչյուրն իր բացառիկ «անձնագիրն» ունի։ 

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ագգագրության ինստիտուտի գիտաշխատողների հետ աշակերտները պեղումներ անցկացրին Արագածոտնի մարզի Կաքավաձոր բնակավայրում: Ծանոթացան Արագած լեռան լանջերի քարանձավային բնակավայրերին, ժայռապատկերներին։ Վերջերս հնագետներն այստեղ գանգ և ուղղանկյուն սենյակներ հայտնաբերեցին։ Ըստ հնագետ Բորիս Գասպարյանի. «Այսպիսի տարածքներն անվանում են  պաշտամունքային լանդշաֆտ։ Այստեղ ամեն քայլափոխի արտեֆակտ է»։  

ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Էվոլյուցիոն գենոմիկայի լաբորատորիայի վարիչ Լևոն Եպիսկոպոսյանը հանդես եկավ Եղեգնաձոր քաղաքի մոտակայքում գտնվող էնեոլիթյան բնակատեղիի (Պղնձի դարաշրջան) մասին դասախոսությամբ։ 

Երեխաները Եղեգնաձորում տեսան պեղումների աշխատանքների ամբողջ ցիկլը, թե ինչպես են մանրացվում քարերը, մաղվում հողը և վերլուծվում գտածոները։ Ամենահամարձակներն իրենց հնագետների դերում փորձեցին, այնուհետև դաշտային լաբորատորիա այցելեցին։ Սեղաններին՝ սերմեր, ոսկորներ, կավե իրերի բեկորներ։ Իմացան, թե ինչպես են ոսկորներից դուրս բերում ԴՆԹ-ն, որոշում ամինաթթվային կազմը և իմանում, թե ում մնացորդներն են դրանք։

 

ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ այցի շրջանակներում աշակերտները եղան Երևանի Բուսաբանական այգում և Էկոէպիկենտրոնում: Իմացան, թե բուսաբաններն ինչպես են պայքարում ամռան տապի և խստաշունչ ձմռան դեմ, որպեսզի պահպանեն կանաչ հարստությունը։ 

Ինստիտուտի առաջատար մասնագետ Մարգարիտա Ղարիբյանի կազմակերպած խաղի միջոցով սովորեցին բույսերի անունները։ Հատկապես երեխաներին դուր եկան այն բույսերը, որոնք Մարգարիտա Ղարիբյանն անվանում էր «սերոտոնինային թերապիա»՝ մարդկանց տրամադրության վրա դրականորեն ազդելու ունակության համար։ ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում գիտաշխատող Ռոքսանա Զախարյանի դասընթացի շնորհիվ տեղեկացան, թե ինչ է գենը և ինչպես է այն կառավարում սպիտակուցների սինթեզը, տեսան, թե ինչպես են այդ տեսական գիտելիքները կիրառվում գործնականում՝ դեղամիջոցների մշակման, մուտացիաների ուսումնասիրության և նոր կենսաբժշկական լուծումների ստեղծման մեջ։ 

Գիտնականների հսկողության ներքո դպրոցականները փորձեր իրականացրին։ 

ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը պատմեց աստղադիտակների և կարմիր հսկաների մասին, բացատրեց, թե ինչ է միջառարկայականությունը, որով վաղուց սկսել են զբաղվել աստղագետները՝ աստղակենսաբանություն, աստղաերկրաբանություն, աստղաքիմիա, ներկայացրեց աստղադիտակները։ Այնուհետև դպրոցականներն այցելեցին Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան, ծանոթացան նրա գործունեությանը և աշխատանքային պայմաններին։ 

ՀՀ ԳԱԱ Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանում աշակերտները Հանքաբանության սրահում տեսան երկնաքար, ծանոթացան հազվագյուտ ապարներին, որոնք ուլտրամանուշակագույն երկար և կարճ ալիքների ազդեցության տակ ներկված են սառը կապույտից մինչև վառ նարնջագույն երանգներով։ Հնէաբանության սրահում տեսան նախապատմական փղի հսկայական ոսկորներ։ Մասնակիցները դասախոսություն լսեցին, թե ինչու են անհետացել դինոզավրերը, և ինչ հետևանքների կարող է հանգեցնել կլիմայի փոփոխությունը։

Ամառային դպրոցն ավարտվեց օգոստոսի 22-ին Երևանում պարգևատրման հանդիսավոր արարողությամբ։ 

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
29․08․2025թ․

Լուսանկարներ

Ազդեր








2025թ․ սեպտեմբերի 8-11 ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը Երևանում անց է կացնում «Մագնիսական և գերհաղորդիչ նյութեր» XIII միջազգային գիտաժողովը (MSM25)

2025թ. սեպտեմբերի 8-12-ը ՀՀ ԳԱԱ Վ․Համբարձումյանի անվ․ Բյուրականի աստղադիտարանում կանցկացվի 4-րդ Բյուրականյան տարածաշրջանային ամառային դպրոցը՝ «Աստղագիտությունը և տվյալագիտությունը» խորագրով (4RASS)

2025թ. սեպտեմբերի 15–19-ը ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանում կանցկացվի միջազգային գիտաժողով «Աստղագիտական շրջահայություններ և մեծ տվյալներ – 3» (ASBD-3)

2025թ. սեպտեմբերի 16-19-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքը և ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը կազմակերպում են ամենամյա «Լազերային ֆիզիկա 2025» միջազգային գիտաժողովը: Գիտաժողովի բացման արարողությունը և առաջին օրվա գիտական նիստերը նվիրված Քվանտային գիտությանը և տեխնոլոգիաներին կկայանան ՀՀ ԳԱԱ նախագահության շենքում

2025թ. սեպտեմբերի 22-26-ը ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը անց է կացնում «Համակարգչային գիտություն և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ՝ CSIT-2025» 15-րդ միջազգային գիտաժողով (Երևան, Հայաստան)

2025թ. սեպտեմբերի 22-26-ը ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտը կազմակերպում է «Հոծ միջավայրի մեխանիկայի արդի խնդիրներ» IX միջազգային գիտաժողովը (Ծաղկաձոր, Հայաստան)

Ս.թ սեպտեմբերի 26-27-ը ՀՀ ԳԱԱ ՇՀՀ կենտրոնը հրավիրում է Ձեզ Գյումրի՝ առկա և հեռավար կարգով մասնակցելու «Շիրակի պատմամշակութային ժառանգությունը. հայագիտության արդի հիմնահարցեր» խորագրով 12-րդ միջազգային գիտաժողովի աշխատանքներին

2025թ. հոկտեմբերի 6–10-ը ՀՀ ԳԱԱ Վ․Համբարձումյանի անվ․ Բյուրականի աստղադիտարանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո կանցկացվի «Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգությունը – 2» (AHME-2) միջազգային գիտաժողովը

Ս․թ․ հոկտեմբերի 17-18-ը ՀՀ ԳԱԱ-ն, ՀՀ ԿԳՄՍՆ-ը, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ը ՀՀ ԳԱԱ-ում կազմակերպում են «Բնագիտությունը, մաթեմատիկան, տեխնիկան, ինֆորմատիկան XXI դարում. հանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ ու լուծումներ» խորագրով համահայկական 8-րդ կրթական գիտաժողով

Մեկնարկել է 2026-2027 ուստարվա ասպիրանտուրայի առկա և հեռակա ընդունելության տեղերի ձևավորման գործընթացը։ Հայտերի ներկայացնելու վերջնաժամկետը՝ 2025թ․ հոկտեմբերի 20, ժամը 18:00 (Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի grants.hesc.am համակարգի միջոցով)

2025թ. հոկտեմբերի 22-25-ին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ՌԳԱ Ա. Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտը, Մխիթարյան միաբանությունը, Երևանի պետական համալսարանը, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը, ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը հրավիրում են մասնակցելու Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական միջազգային գիտաժողովին

Հրապարակումներ մամուլում
22/07/2025

Անտառների հետազոտություն և քարտեզագրում՝ նորաբաց լաբորատորիայում
1lurer.am
20/07/2025

Միջազգային գիտական դպրոց՝ խթանելու մաթեմատիկական հետազոտությունները
1lurer.am
19/07/2025

Սթրեսից դեպի կայունություն՝ նյարդահոգելեզվաբանի հետ
1lurer.am
11/07/2025

Կստեղծվի 12 հեռավար լաբորատորիա. մրցույթի արդյունքները հայտնի են
1lurer.am
Կայքը հաճախել են
7 432 670

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  21:09, 04/09/2025 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2025 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: