ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Ազիզյան Ռուբեն Իլյիչի
Բժշկ.գ.դ., պրոֆեսոր
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Նորություններ
23/07/2025
ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցավ «Գոտի և ճանապարհ» թանգարանային միջազգային կոնֆերանսը

Սույն թվականի հուլիսի 22-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում (ՀՀ ԳԱԱ) տեղի ունեցավ «Լուծումներ համագործակցության միջոցով» խորագրով «Գոտի և ճանապարհ» թանգարանային միջազգային կոնֆերանսը։ Միջոցառմանը մասնակցեցին ԱՄՆ-ի, Իտալիայի, Իրանի, Հայաստանի, Չինաստանի, Սերբիայի, Վրաստանի,  գիտական, մշակութային, դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ։

Մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Պավել Ավետիսյանը։ «Այս գիտաժողովը բացառիկ հարթակ է՝ համախմբելու աշխարհի տարբեր երկրների թանգարանային և մշակութային ժառանգության ոլորտի փորձագետներին, քննարկելու այսօրվա լուրջ մարտահրավերները՝ թվայնացումից և հանրային ներգրավումից մինչև կլիմայական փոփոխությունների ազդեցությունը մշակութային արժեքների պահպանման վրա։ Սակայն այս մարտահրավերները նոր հնարավորությունների դուռ են բացում՝ նորարարական մոտեցումների, փորձի փոխանակման և լայնածավալ համագործակցության շնորհիվ», - ասաց ՀՀ ԳԱԱ փոխնախագահը։ 

Նա նշեց, որ «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության համատեքստում մշակութային կապերն ունեն առանձնահատուկ նշանակություն։  «Մեր առջև ծառացած խնդիրներին կարող ենք դիմագրավել՝ միայն միավորելով ուժերը, կիսելով լուծումները և ստեղծելով միջմշակութային երկխոսության նոր կամուրջներ։ Թանգարանները դառնում են ոչ միայն պատմության վկաներ, այլև ապագայի կառուցման կարևոր գործիք։ Համոզված եմ, որ այս գիտաժողովը կնպաստի պրոֆեսիոնալ կապերի ամրապնդմանը, սկիզբ կդնի նոր ծրագրերի, հետազոտական նախաձեռնությունների, համատեղ ցուցահանդեսների իրականացմանը», - ասաց Պավել Ավետիսյանը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության պահպանության և զարգացման բաժնի պետ Լիլիթ Պողոսյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը մշտապես կարևորել է մշակութային ժառանգության պահպանությունը և այս համատեքստում միջազգային համագործակցությունը։ «Մենք հավատում ենք, որ երկխոսության, գիտելիքի փոխանակման և փոխադարձ հարգանքի միջոցով կարող ենք ամրապնդել թանգարանային համայնքը։ Թանգարանները, որպես կրթության, 

երկխոսության և հիշողության հարթակներ կարևոր նշանակություն ունեն մարդկանց ու հասարակությունների կյանքում՝ կարևորելու անցյալը, արժևորելու, ինչպես նաև և հասկանալու ներկան ու ապագան։ Նախարարության անունից պետք է ասեմ, որ խրախուսվում է համագործակցության, նոր կապերի ստեղծման կարևորությունը։ Հենց այս փոխադարձ համագործակցության մեջ է առաջընթացի բանալին», - ասաց Լիլիթ Պողոսյանը։

Ելույթներով հանդես եկան ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի կենտրոնի ղեկավար Մոհամմադ Ասադի Մովահեդը, Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության տնօրեն Արմեն Հովհաննիսյանը, ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը, Չինաստանի Հունան նահանգի Մշակութային ժառանգության վարչության հնագիտության բաժնի վարիչի տեղակալ, ավագ գիտաշխատող Հ

ե Չունփին, Հայ-չինական գործընկերության կենտրոնի նախագահ Արմեն Մխիթարյանը։ Նրանք ընդգծեցին գիտական համագործակցության, տեխնոլոգիական նորարարությունների կարևորությունը մշակութային կապերի ամրապնդման գործում, թանգարանների՝ որպես մշակութային արժեքների պահպանման, գիտակրթական գործունեության և հանրության հետ երկխոսության կարևոր օջախների դերն ու նշանակությունը։

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին երկու տասնյակ զեկուցումներ՝ նվիրված թանգարանային ոլորտում նորարարական մոտեցումներին, արհեստական բանականության ստեղծած հնարավորություններին և մարտահրավերներին, թանգարանների դերին գեոտուրիզմի զարգացման գործում, պատմամշակութային հնավայրերի թանգարանացման խնդիրներին, Հայաստան–Չինաստան հարաբերություններին, Մետաքսի ճանապարհի ընթացիկ հնագիտական ուսումնասիրություններին ու համագործակցության հեռանկարներին։

Կոնֆերանսը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, «Հայ-չինական գործընկերության կենտրոն» ՀԿ-ն, Հայաստանի պատմության թանգարանը և «Գոտի և ճանապարհ» մշակութային զարգացման ասոցիացիան:

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
23.07.2025թ․

Լուսանկարներ

Ազդեր








2025թ․ սեպտեմբերի 8-11 ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը Երևանում անց է կացնում «Մագնիսական և գերհաղորդիչ նյութեր» XIII միջազգային գիտաժողովը (MSM25)

2025թ. սեպտեմբերի 22-26-ը ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը անց է կացնում «Համակարգչային գիտություն և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ՝ CSIT-2025» 15-րդ միջազգային գիտաժողով (Երևան, Հայաստան)

2025թ. սեպտեմբերի 22-26-ը ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտը կազմակերպում է «Հոծ միջավայրի մեխանիկայի արդի խնդիրներ» IX միջազգային գիտաժողովը (Ծաղկաձոր, Հայաստան)

Ս.թ սեպտեմբերի 26-27-ը ՀՀ ԳԱԱ ՇՀՀ կենտրոնը հրավիրում է Ձեզ Գյումրի՝ առկա և հեռավար կարգով մասնակցելու «Շիրակի պատմամշակութային ժառանգությունը. հայագիտության արդի հիմնահարցեր» խորագրով 12-րդ միջազգային գիտաժողովի աշխատանքներին

Ս․թ․ հոկտեմբերի 17-18-ը ՀՀ ԳԱԱ-ն, ՀՀ ԿԳՄՍՆ-ը, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ը ՀՀ ԳԱԱ-ում կազմակերպում են «Բնագիտությունը, մաթեմատիկան, տեխնիկան, ինֆորմատիկան XXI դարում. հանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ ու լուծումներ» խորագրով համահայկական 8-րդ կրթական գիտաժողով

Մեկնարկել է 2026-2027 ուստարվա ասպիրանտուրայի առկա և հեռակա ընդունելության տեղերի ձևավորման գործընթացը։ Հայտերի ներկայացնելու վերջնաժամկետը՝ 2025թ․ հոկտեմբերի 20, ժամը 18:00 (Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի grants.hesc.am համակարգի միջոցով)

2025թ. հոկտեմբերի 22-25-ին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ՌԳԱ Ա. Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտը, Մխիթարյան միաբանությունը, Երևանի պետական համալսարանը, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը, ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը հրավիրում են մասնակցելու Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական միջազգային գիտաժողովին

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) объявляет о проведении в 2025 году очередного Конкурса на соискание грантов и 18-й научной Стажировки для молодых ученых и специалистов из стран СНГ

Հրապարակումներ մամուլում
20/07/2025

Միջազգային գիտական դպրոց՝ խթանելու մաթեմատիկական հետազոտությունները
1lurer.am
19/07/2025

Սթրեսից դեպի կայունություն՝ նյարդահոգելեզվաբանի հետ
1lurer.am
11/07/2025

Կստեղծվի 12 հեռավար լաբորատորիա. մրցույթի արդյունքները հայտնի են
1lurer.am
09/07/2025

Սա մշակութաստեղծ երեւույթ է. գիտնականները՝ ՀՀ ԳԱԱ մրցանակի մասին
news.am
Կայքը հաճախել են
7 391 144

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  16:32, 23/07/2025 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2025 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: