Սույն թվականի հուլիսի 10-ին հեռավար ձևաչափով ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի և Հունաստանի Հասարակական և քաղաքական գիտությունների Պանդեոնի համալսարանի միջև։ Հուշագիրը ստորագրել են ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Գոհար Իսկանդարյանը և Պանդեոն համալսարանի Ուսումնագիտական և միջազգային հարցերի պրոռեկտոր, պրոֆեսոր Մարիա Մենգ-Պապանտոնը:
Հուշագիրը նպատակ ունի խթանել և զարգացնել երկկողմ գիտական համագործակցությունը՝ հիմնվելով հավասարության ու փոխադարձ շահերի վրա։ Նախատեսվում է իրականացնել համատեղ հետազոտություններ ու հրապարակումներ, կազմակերպել գիտաժողովներ, սեմինարներ, ամառային դպրոցներ, ինչպես նաև տեղեկություն փոխանակել գիտական ձեռքբերումների և ընթացիկ նախագծերի վերաբերյալ։
ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
21․07․2025թ․