ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Ազիզյան Ռուբեն Իլյիչի
Բժշկ.գ.դ., պրոֆեսոր
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Նորություններ
27/06/2025
«Հայ արվեստը Հայրենական Մեծ պատերազմի տարիներին (1941–1945)» գիտաժողովը՝ ՀՀ ԳԱԱ-ում

Սույն թվականի հունիսի 26-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) տեղի ունեցավ «Հայ արվեստը Հայրենական Մեծ պատերազմի տարիներին (1941–1945)» թեմայով գիտաժողովը՝ նվիրված Հայրենական Մեծ պատերազմում սովետական ժողովրդի տարած փառապանծ հաղթանակի 80-ամյա հոբելյանին: Գիտաժողովը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը և Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը (Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունը Հայաստանում):

Գիտաժողովի նպատակն է ներկայացնել Հայրենական Մեծ պատերազմի տարիներին հայ արվեստի ընդհանուր համայնապատկերը։

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը։ Նա շեշտեց գիտության և գիտնականների նշանակալի դերը Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի մեջ։ «Հայրենական Մեծ պատերազմը մեր ժողովրդի պատմության  տխուր, բայց կարևոր էջերից է։ 500․000 հայ մասնակցել է 

պատերազմին, 68 հայ գեներալ ենք ունեցել։ Ցավոք, ունեցել ենք մեծ թվով զոհեր։ Պատերազմի տարիներին հայ ժողովուրդը ոչ միայն  պատերազմի դաշտում, այլև թիկունքում՝ գիտության և տնտեսության մեջ, նշանակալի ներդրում է ունեցել, ինչն իր հերթին մեծ դեր է խաղացել հաղթանակի հասնելու գործում։ 

Հայաստանի տնտեսությունը ևս փոխադրվել է ռազմական ռելսերի վրա։ Այստեղ մեծ է եղել մեր գիտնականների դերը։ Օրինակ, անվանի հայ աստղագետ Վիկտոր Համբարձումյանն առաջարկել է պղտոր միջավայրերում լույսի ցրման նոր տեսությունը, որի շնորհիվ հնարավոր է եղել հայտնաբերել և խոցել ստորջրյա օբյեկտները։ Անշուշտ, մեծ է եղել նաև արվեստագետների, գրողների դերը», - ասաց Յուրի Սուվարյանը։  

«Թևավոր խոսք կա՝ երբ որոտում են թնդանոթները, մուսաները լռում են։ Արդյոք այդպես էր Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ։ Կարծում եմ՝ ոչ։ Ընդհակառակը, արվեստը, մասնավորապես երաժշտությունը, օգնել է մարդկանց ոչ միայն ռազմաճակատում, այլև թիկունքում։ Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ՝ 1943 թվականի նոյեմբերի 10-ին, հիմնադրվեց Հայաստանի Գիտությունների ակադեմիան։ Մի քանի ամիս անց՝ 1944 թվականի գարնանը, Հայաստանի Գիտությունների ակադեմիայի համակարգում կազմակերպվեց

Երաժշտության պատմության և տեսության սեկտորը, որի հիման վրա 1948 թվականին ստեղծվեց Արվեստների պատմության և տեսության բաժինը, որը հիմք հանդիսացավ 1958 թվականին Հայաստանի Գիտությունների ակադեմիայի Արվեստի ինստիտուտի ստեղծման համար։ Այսպիսով, հայ ակադեմիական արվեստագիտությունը ծնվեց հենց Հայրենական Մեծ պատերազմի տարիներին, այդ դժվար տարիներին ստեղծվեցին հայ արվեստի գլուխգործոցներ», - իր խոսքում ասաց ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Աննա Ասատրյանը: 

Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը նշեց՝ գիտաժողովը հիշողության, հարգանքի և երախտագիտության դրսևորում է։ «Մենք հավաքվել ենք այստեղ՝ հասկանալու և քննարկելու արվեստի կարևոր դերն ամենադժվարին փորձությունների տարիներին։ Երբ ազգերը պայքարում էին գոյատևման համար, հենց մշակույթն էր, հենց արվեստն էր, որ դարձավ հոգևոր ուժի աղբյուր։ Նկարիչներ,

կոմպոզիտորներ, գրողներ, ճարտարապետներ՝ նրանք շարունակեցին ստեղծագործել, ոգեշնչել, աջակցել ժողովրդի մարտական ոգուն և ամրապնդել նրանց հավատը հաղթանակի նկատմամբ։ Հայ մշակութային գործիչները մի կողմ չմնացին։ Նրանք գտնվում էին ռազմաճակատի մոտ, հիվանդանոցներում, 

գործարաններում և թատրոններում։ Նրանց աշխատանքները հեռարձակվում էին ռադիոյով, հրատարակվում ամսագրերում, ցուցադրվում թանգարաններում և նույնիսկ խրամատներում։ Նրանք ստեղծեցին ոչ միայն արվեստ, այլև պատմություն՝ կենդանի, իրական, լի ցավով և քաջությամբ», - ասաց Վադիմ Ֆեֆիլովը։

Գիտաժողովի ժամանակ զեկուցումներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտաշխատողները՝ բացահայտելով Հայրենական Մեծ պատերազմի տարիներին հայ երաժշտության, կերպարվեստի, թատրոնի և կինոյի, ճարտարապետության և գրականության զարգացման հիմնական միտումները, անդրադառնալով հայ արվեստի անվանի գործիչների այդ տարիների ստեղծագործություններին։
   
ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին 
26.06.2025թ․


Ազդեր








Մեկնարկել է 2026-2027 ուստարվա ասպիրանտուրայի առկա և հեռակա ընդունելության տեղերի ձևավորման գործընթացը։ Հայտերի ներկայացնելու վերջնաժամկետը՝ 2025թ․ հոկտեմբերի 20, ժամը 18:00 (Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի grants.hesc.am համակարգի միջոցով)

2025թ. հունիսի 16-ին ՀՀ ԳԱԱ-ն հայտարարեց համատեղ գիտական ծրագրերի մրցույթ Բուլղարիայի Գիտությունների ակադեմիայի հետ՝ 2026–2027թթ․ ժամանակահատվածի համար

2025թ. hունիսի 16-21-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը կազմակերպում է Ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանի անվան «Ճառագայթային ֆիզիկա և հարակից կիրառություններ» 4-րդ միջազգային գիտական դպրոցը Երևան քաղաքում

Ս․թ․ հունիսի 26-ին ՀՀ ԳԱԱ-ն, ՀՀ ԳԱԱ Ա.Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտը, Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը, Երկրաբանական գիտությունների ինստիտուտը, Գիտակրթական միջազգային կենտրոնը կազմակերպում է «Ժամանակակից քիմիա և Երկրի մասին գիտություններ. հանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ» խորագրով գիտագործնական համաժողով ավագ դպրոցների քիմիայի և աշխարհագրության ուսուցիչների համար

2025թ․ սեպտեմբերի 8-11 ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը Երևանում անց է կացնում «Մագնիսական և գերհաղորդիչ նյութեր» XIII միջազգային գիտաժողովը (MSM25)

Ս.թ սեպտեմբերի 26-27-ը ՀՀ ԳԱԱ ՇՀՀ կենտրոնը հրավիրում է Ձեզ Գյումրի՝ առկա և հեռավար կարգով մասնակցելու «Շիրակի պատմամշակութային ժառանգությունը. հայագիտության արդի հիմնահարցեր» խորագրով 12-րդ միջազգային գիտաժողովի աշխատանքներին

Ս․թ․ հոկտեմբերի 17-18-ը ՀՀ ԳԱԱ-ն, ՀՀ ԿԳՄՍՆ-ը, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ը ՀՀ ԳԱԱ-ում կազմակերպում են «Բնագիտությունը, մաթեմատիկան, տեխնիկան, ինֆորմատիկան XXI դարում. հանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ ու լուծումներ» խորագրով համահայկական 8-րդ կրթական գիտաժողով

2025 թ. հոկտեմբերի 22-25-ին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ՌԳԱ Ա. Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտը, Մխիթարյան միաբանությունը, Երևանի պետական համալսարանը, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը, ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը հրավիրում են մասնակցելու Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական միջազգային գիտաժողովին

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) объявляет о проведении в 2025 году очередного Конкурса на соискание грантов и 18-й научной Стажировки для молодых ученых и специалистов из стран СНГ

Հրապարակումներ մամուլում
26/06/2025

Մեկնարկել է հետդոկտորական կրթաթոշակների մրցույթ՝ ԵՄ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի Մարի Սկլոդովսկա-Կյուրի գործողություններ ենթածրագրի շրջանակներում
hesc.am
26/06/2025

Գիտության զարգացման ճշգրիտ գնահատում. երևանյան համաժողով
hesc.am
25/06/2025

Հայ-իտալական հնագիտական պեղումներ՝ Արուճի ամրոցում
1lurer.am
24/06/2025

Կարասային թաղումներ. ինչպես են հուղարկավորել մարդկանց անտիկ ժամանակաշրջանում
1lurer.am
Կայքը հաճախել են
7 369 494

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  17:04, 27/06/2025 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2025 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: