ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Մկրտիչ Թումանյան
Մ.գ.դ., պրոֆեսոր
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Նորություններ
19/05/2025
ՀՀ ԳԱԱ-ում ուսանողները և ավագ դպրոցների աշակերտները ծանոթացան տիեզերական գիտությանը, AMADEE-24 Մարսի անալոգային գիտական հետազոտության արդյունքներին

Սույն թվականի մայիսի 16-ին ՀՀ ԳԱԱ-ում անցկացվեց «Երկրից դեպի Մարս. գիտնականների ներդրումը» գիտահանրամատչելի սեմինարը, որին մասնակցեցին ավագ դպրոցների աշակերտներ և ուսանողներ։ Սեմինարի նպատակն էր ներկայացնել տիեզերքի գիտությունը, վերջին տարիների արդյունքները, ներկայացնել Հայաստանում տիեզերական գիտության զարգացման միտումները։ 

ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանը շեշտեց երիտասարդների մասնակցության և ակտիվության կարևորությունը՝ նշելով, որ գիտահանրամատչելի սեմինարների շարքի նպատակն է երիտասարդությանը ներգրավել գիտական միջավայր, իրազեկել նրանց և հետաքրքրություն առաջացնել գիտության նկատմամբ։

Հայաստանում անցկացված առաջին տիեզերական գիտափորձի՝ AMADEE-24 Մարսի անալոգային գիտական հետազոտության մասին պատմեց «Հայկական տիեզերական ֆորում» հիմնադրամի ղեկավար, AMADEE-24 առաքելության համաղեկավար Հայկ Ասլանյանը։ Նա ներկայացրեց այս խոշոր ծրագրի նախապատրաստական

աշխատանքների ընթացքը, առաքելության նպատակները, գրանցված հաջողությունները, տիեզերագնացների ֆիզիկական և հոգեբանական առանձնահատկությունները։ ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն, Հայ-Ռուսական համալսարանի կենսաբժշկության և դեղագործության ինստիտուտի 

տնօրեն Արսեն Առաքելյանն անդրադարձավ տիեզերագնացների սննդային առանձնահատկություններին։ Նա ներկայացրեց AMADEE-24 առաքելության շրջանակում հայ գիտնականների կողմից իրականացված  

հետազոտության արդյունքները: Արսեն Առաքելյանը նշեց, որ հարկավոր են իմունային համակարգը կարգավորող միջամտություններ՝ իմունային համակարգի ակտիվությունը պահպանելու և հնարավոր առողջական ռիսկերը նվազեցնելու համար։

ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը ներկայացրեց աստղագիտության հիմնական դրույթները, խոսեց տիեզերական թռիչքների նվաճումների մասին։

«Երկրից դեպի Մարս. գիտնականների ներդրումը» սեմինարն անցկացվեց «Գիտությունն այսօր» շարքի շրջանակում, որը նախաձեռնել են ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքը և ՀՀ ԳԱԱ միջազգային կապերի և երիտասարդական ծրագրերի վարչությունը։ 

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
19․05.2025թ.

Լուսանկարներ

Ազդեր
Հրապարակումներ մամուլում
13/05/2025

ՀՀ ԳԱԱ–ն հայտարարում է մրցույթ. յուրաքանչյուր մրցանակի դրամական պարգևի չափը 5 մլն դրամ է
news.am
12/05/2025

«Гармонический анализ» снова в Aрмении
golosarmenii.am
09/05/2025

Հայտարարվում է մրցույթ՝ գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու նպատակով
hesc.am
08/05/2025

«Մասնագիտական վերապատրաստում 2025»․ մեկնարկել է հայտերի ընդունումը
hesc.am
Կայքը հաճախել են
7 335 251

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  19:23, 20/05/2025 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2025 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: