Սույն թվականի ապրիլի 28-ին՝ ժամը 10։00-ին, ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտում (Մարշալ Բաղրամյան 24/5) կմեկնարկի «Օպերատորների տեսություն և հարմոնիկ անալիզ» (OTHA SPRING 2025 / Operator Theory and Harmonic Analysis) միջազգային գիտաժողովը։ Այն անցկացվում է OTHA գիտաժողովի շրջանակներում արդեն 15-րդ անգամ։ ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտում այն անցկացվում է 3-րդ տարին անընդմեջ:

Գիտաժողովին կմասնակցեն գիտնականներ Ռուսաստանից, Հայաստանից, Պորտուգալիայից, Բելգիայից, Չեխիայից, Մեքսիկայից, Իտալիայից, Սերբիայից, Իսրայելից, Ավստրիայից, Կիպրոսից, Վրաստանից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Շվեդիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Գերմանիայից: Նրանք կներկայացնեն զեկույցներ Ֆունկցիոնալ անալիզի, օպերատորների տեսության և մերձարկման տեսության, տարբերակային հավասարումների, մաթեմատիկական ֆիզիկայի, հավանական, վերլուծական մոդելների և մեթոդների վերաբերյալ։
Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն մինչև ապրիլի 30-ը։
Գիտաժողովը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտը, ՌԴ հարավային տարածաշրջանային գիտակրթական մաթեմատիկական կենտրոնը, ՌԴ հարավային դաշնային համալսարանի մաթեմատիկայի, մեխանիկայի և հաշվիչ գիտությունների ինստիտուտը և OTHA հետազոտական խումբը։
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
25.04.2025թ.