ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Մկրտիչ Թումանյան
Մ.գ.դ., պրոֆեսոր
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Նորություններ
22/04/2025
ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքն ամփոփեց 2024թ-ի գործունեության արդյունքները

Սույն թվականի ապրիլի 22-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը, որի ընթացքում բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Հարությունյանը ներկայացրեց 2024 թ-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները:

Բաժանմունքի տարեկան ժողովի ընթացքում ներկայացվեցին հետևյալ գիտական զեկուցումները․

  • Կենսաբանական թիրախների 4D հիպերսպեկտրալ պատկերավորում (զեկ.՝ կ.գ.թ. Ն.Ա. Սարվազյան)։
  • Տիեզերական ճառագայթման ազդեցության տրանկրիպտոմային վերլուծություն (զեկ.՝ կ.գ.թ. Ռ.Վ. Զաքարյան)։
  • Դեսմինի մի քանի մուտացիաներ կրող կարդիոմիոցիտների բնութագրումը՝ միոֆիբրիլյար միոպաթիայի պայմաններում (զեկ.՝ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, բ.գ.դ. Դ. Պաուլին (Ֆրանսիա), բ.գ.դ. Ե. Հովհանիսյան (Ֆրանսիա),  բ.գ.դ. Օ. Ագբալութ (Ֆրանսիա))։
  • Հեմորֆիններ․ թերապևտիկ կիրառման հեռանկարները (զեկ.՝ կ.գ.թ. Ֆ.Պ. Սարուխանյան
  • ՀՀ ջրային էկոհամակարգային ծառայությունների գնահատման մեթոդաբանական մոտեցումները (զեկ.՝ կ.գ.թ. Վ.L. Ասատրյան)։
  • Արբանյակային հեռազննման կիրառման հեռանկարները Սևանա լճի ջրի էկոլոգիական վիճակի մոնիթորինգի գործում (զեկ.՝ աշխ.գ.թ. Շ.Գ. Ասմարյան)։
  • Միկրոօրգանիզմների շտամների ընտրության սկզբունքները կենսապատրաստուկների ստեղծման և կիրառման նպատակով (զեկ.՝ Ս.Հ. Հարությունյան)։

Բաժանմունքի կազմում ընդգրկված են Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը, «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնը, Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը, Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը, Հրաչյա Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտը, Գագիկ Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտը, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը, Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտը։ Բաժանմունքն ունի 6 ակադեմիկոս, 8 թղթակից և 27 արտասահմանյան անդամ, 12 պատվավոր դոկտոր: 2024թ-ի ընթացքում բաժանմունքի գիտաշխատողների կողմից տպագրվել է 337 հոդված, 19-ը՝ գիտաժողովների նյութերի ժողովածուներում, 172 թեզիս, 3 մենագրություն, 7 ուսումնական ձեռնարկ։ Ստացվել է 4 արտոնագիր: Անցկացվել է հանրապետական և միջազգային 35 միջոցառում, որոնց մասնակցել է 1396 մարդ:

Բաժանմունքն անցկացրել է ԳԱԱ կենսաբազմազանության և կենսանվտանգության պրոբլեմային խորհրդի 5 նիստ, որոնց ընթացքում քննարկվել են Երևանում ծառահատման խնդիրները, Սևանա լճի էկոհամակարգին վերաբերող հիմնախնդիրները, բույսերի գենետիկական ռեսուրսների պահպանության և Հայաստանում վիրուսային վարակների արդի խնդիրները:

Երիտասարդների շրջանում գիտության հանրայնացման նպատակով բաժանմունքը նախաձեռնել է «Գիտությունն այսօր» սեմինարների շարք՝ «Չընդհատված ծածկագիր, հայեր», «Ապակոդավորում ենք գենոմը», «Հավաքում ենք փաթիլ. ատոմներից դեպի մոլեկուլ և բյուրեղ», «Սննդակարգ և առողջություն», «Թմրամիջոցները և դրանց հետևանքները», «Ամբողջական գենոմի առաջին հետազոտությունը հայկական պոպուլյացիայում» թեմաներով:

«Գիտության շաբաթ» գիտական փառատոնի, Գիտության օրվա առթիվ ԳԱԱ կազմակերպած ցուցահանդեսի ընթացքում գիտնականները երիտասարդներին ծանոթացրել են իրենց գիտական արդյունքներին։

Բաժանմունքի գիտահետազոտական կազմակերպություններում միջազգային ֆինանսավորմամբ իրականացվել է 41 դրամաշնորհային ծրագիր։

ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովն ընդունել է որոշում։ Որոշման մեջ, մասնավորապես, նշված է․ «Առկա են լուրջ խնդիրներ՝ կապված ՀՀ ԳԱԱ կազմակերպությունների և ՀՀ բուհերի ինտեգրման գաղափարի հեռանկարի հետ: Բաժանմունքի բոլոր կազմակերպությունները համարում են, որ այդ գործընթացի ճանապարհային քարտեզը կազմելուց պետք է հիմնվել աստիճանական և կշռադատված քայլերի վրա: Այդ ինտեգրումը պետք է բխի գիտության, կրթության, ռազմաարդյունաբերության, տնտեսության, անվտանգության և հասարակական տարբեր ոլորտների զարգացման ռազմավարությունից: ՀՀ ԳԱԱ կազմակերպությունների և ՀՀ բուհերի ինտեգրումը պետք է իրականացվի փուլերով, ռիսկերի գնահատման և կառավարման հստակ մեխանիզմների կիրառմամբ»: Անդրադարձ է կատարվել նաև գիտության հանրայնացման խնդրիներին։ «ՀՀ ԳԱԱ նախագահությունը պետք է ապահովի անհրաժեշտ կազմակերպչական և ֆինանսական պայմաններ ԳԱԱ-ի գրախոսական և գիտության հանրայնացման ասպարեզում, զարգացնի միջգիտակարգային և համատեղ դրամաշնորհների համակարգը», - նշված է որոշման մեջ: 

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
22.04.2025թ.


Ազդեր








Միջոցառում նվիրված Լույսի միջազգային օրվան (16-ին մայիսի 2025թ․, Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ)

2025թ. hունիսի 16-21-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը կազմակերպում է Ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանի անվան «Ճառագայթային ֆիզիկա և հարակից կիրառություններ» 4-րդ միջազգային գիտական դպրոցը Երևան քաղաքում

2025թ․ սեպտեմբերի 8-11 ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը Երևանում անց է կացնում «Մագնիսական և գերհաղորդիչ նյութեր» XIII միջազգային գիտաժողովը (MSM25)

Ս.թ սեպտեմբերի 26-27-ը ՀՀ ԳԱԱ ՇՀՀ կենտրոնը հրավիրում է Ձեզ Գյումրի՝ առկա և հեռավար կարգով մասնակցելու «Շիրակի պատմամշակութային ժառանգությունը. հայագիտության արդի հիմնահարցեր» խորագրով 12-րդ միջազգային գիտաժողովի աշխատանքներին

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) объявляет о проведении в 2025 году очередного Конкурса на соискание грантов и 18-й научной Стажировки для молодых ученых и специалистов из стран СНГ

Հրապարակումներ մամուլում
13/05/2025

ՀՀ ԳԱԱ–ն հայտարարում է մրցույթ. յուրաքանչյուր մրցանակի դրամական պարգևի չափը 5 մլն դրամ է
news.am
05/05/2025

Կյանքից հեռացել է ԳԱԱ նախկին նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը
armenpress.am
05/05/2025

Մահացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը
factor.am
05/05/2025

Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը
hesc.am
Կայքը հաճախել են
7 329 854

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  17:32, 14/05/2025 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2025 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: