ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Նորություններ
07/04/2025
ՀՀ ԳԱԱ ԵԳԻ երկրաբանական թանգարանում ցուցադրվում են ՉԺՀ Ֆուջիան նահանգի ոչ նյութական մշակութային ժառանգության նմուշները

Սույն թվականի ապրիլի 4-ին ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանում բացվեց «Շոուշան քարի հմայքը» խորագրով ցուցահանդեսը։ Այն ներկայացնում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ֆուջիան նահանգի ոչ նյութական մշակութային ժառանգությունը, դեկորատիվ-կիրառական արվեստի գանձերը։ Ցուցահանդեսը նվիրված է Երկրաբանի միջազգային օրվան։

 
«Ներկայացված բոլոր ցուցանմուշները միավորում են չինական արվեստի յուրահատկությունները և ցուցադրում Ֆուջիան նահանգի տեղական կոլորիտը: Չինական արվեստը և արհեստներն առանձնանում են կատարման տեխնիկայի բազմազանությամբ ու  նրբությամբ և իրենց ուրույն տեղն ունեն համաշխարհային արվեստում», - ասաց ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանի վարիչ Գայանե Գրիգորյանը։

Նա նշեց, որ 2024 թվականին Երկրաբանական թանգարանում առկա բնության ժառանգությունը ցուցադրվել է Չինաստանի Ֆուջիանի թանգարանում։ Ըստ այդմ, որոշվել է այս տարի Երկրաբանական թանգարանում ցուցադրել Ֆուջիանի թանգարանի ցուցանմուշները։ 

«Ցուցահանդեսում ներկայացված Շոուշանքարը Չինաստանի ամենահայտնի գունագեղ քարերից մեկն է, հիմնականում արտահանվում է Ֆուցզյան նահանգի հյուսիսային Ֆուչժոու քաղաքի Շոուշան բնակավայրում: Այն դարեր շարունակ ծառայել է որպես արվեստի ստեղծման հիմք։ Այս քարը մեծ պատմություն ունի տեղի 

բնակչության համար, նրանից պատրաստել են և՛ կնիքներ, և՛ զարդեր, և մինչ օրս այն իր հմայքը չի կորցրել ժողովրդական արվեստում։ Չինաստանում այն վաճառվում է որպես թանկարժեք քար և օգտագործվում է փորագրության համար։  Բնակիչները հավատում են, որ քարը նաև բերում է հաջողություն և առողջություն», - ասաց Գայանե Գրիգորյանը։

«Շոուշան քարի հմայքը» ցուցահանդեսը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանը, Հայ-չինական գործընկերության կենտրոնը և Ֆուջիանի թանգարանը։

Ցուցահանդեսը բաց կլինի երեք ամիս։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
07.04․2025թ․


Ազդեր
Հրապարակումներ մամուլում
17/12/2025

Առաջին անգամ պատմության մեջ տեխնոլոգիաները սպառնում են մոլորակին և մարդկությանը․ Արթուր Իշխանյան
tech.news.am
16/12/2025

«Նպատակային ծրագրեր — 2027» մրցույթ
hesc.am
08/12/2025

Հանրային բուհերն ու գիտական կազմակերպությունները կարող են ղեկավարել միայն մինչեւ 65 տարեկան անձինք
hetq.am
05/12/2025

Կառավարությունն առաջարկում է ակադեմիական ինստիտուտները հանձնել ԿԳՄՍՆ-ին
hetq.am
Կայքը հաճախել են
7 589 845

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  16:49, 19/12/2025 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2025 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: