ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Նորություններ
19/03/2025
ՀՀ ԳԱԱ-ն խորացնում է համագործակցությունը Բելգիայի Թագավորության Գենտի համալսարանի հետ

Սույն թվականի մարտի 19-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունում տեղի ունեցավ հանդիպում Բելգիայի Թագավորության Գենտի համալսարանի պատվիրակության հետ։ Պատվիրակության կազմը գլխավորում էր Գենտի համալսարանի ռեկտորի տեղակալ Միկե վան Հերեվեգեն։ Հյուրերին ողջունեց ՀՀ ԳԱԱ փոխնախագահի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Պապոյանը։ Նա 

նշեց, որ ուրախ են ՀՀ ԳԱԱ-ում հյուրընկալել աշխարհում բարձր վարկանիշ ունեցող համալսարաններից մեկի՝ Գենտի համալսարանի ներկայացուցիչներին։ Արամ Պապոյանն ասաց․ «ՀՀ ԳԱԱ-ն հիմնադրվել է 80 տարի առաջ և մինչև հիմա Հայաստանի գիտական հետազոտությունների իրականացման հիմնական համակարգն է: Ակադեմիան միավորում է շուրջ 30 գիտահետազոտական ինստիտուտ։ Ունի շուրջ 3800 աշխատակից։ 

Միջազգային համագործակցությունը շատ կարևոր է ակադեմիայի համար։ Մեր սկզբունքներից է միջազգային համագործակցության խթանումը, և ես ուրախ եմ տեսնել, որ մենք նվազագույնը 3 իրականացվող նախագիծ ունենք, որոնք կապում են մեզ ձեր համալսարանի հետ։ Ես հույս ունեմ, որ այսօրվա հանդիպումից հետո մենք կընդլայնենք և կխորացնենք մեր համագործակցությունը», - ասաց Արամ Պապոյանը։

«Ուրախ եմ, որ մեր համալսարանի հետ ՀՀ ԳԱԱ-ն ունի որոշ համագործակցություն։ Գենտի համալսարանը հիմնադրվել է 1817թ-ին։ Մեր համալսարանում հետազոտություններ են իրականացվում գիտական բոլոր ուղղություններով։ Ունենք շուրջ 50 հազար ուսանող, 11 ֆակուլտետ, աշխատակազմը՝ 15 հազար։ Մենք միշտ ուրախ ենք միջազգային համագործակցության համար»,- ասաց Միկե վան Հերեվեգեն։

Գենտի համալսարանի հետ իրենց համագործակցության ծրագրերը ներկայացրին ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ալլա Ալեքսանյանը, ՀՀ ԳԱԱ Արամ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի հետազոտական խմբի ղեկավար Պայծառ Մանթաշյանը, ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի ասպիրանտ Մարիա 

Օհանյանը։ ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Հարությունյանը ներկայացրեց բաժանմունքի ինստիտուտների գիտական գործունեությունը և առաջարկեց համագործակցել բնական գիտությունների ոլորտում։ 

Գենտի համալսարանի «Eureast Platform»-ի համակարգող Աննա Սաշչենկոն ներկայացրեց համալսարանի հետազոտական ծրագրերին մասնակցելու հնարավորությունները։ 

Կողմերը պայմանավորվեցին խորացնել համագործակցությունը և փոխանակվեցին հուշանվերներով։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
19․03․2025թ․

Լուսանկարներ

Ազդեր
Հրապարակումներ մամուլում
08/12/2025

Հանրային բուհերն ու գիտական կազմակերպությունները կարող են ղեկավարել միայն մինչեւ 65 տարեկան անձինք
hetq.am
05/12/2025

Կառավարությունն առաջարկում է ակադեմիական ինստիտուտները հանձնել ԿԳՄՍՆ-ին
hetq.am
03/12/2025

Հայտնի են Գիտությունների ազգային ակադեմիայի 2025թ․ մրցանակի դափնեկիրները
aravot.am
01/12/2025

Մագնիսական նոր նյութերի փնտրտուքով
1lurer.am
Կայքը հաճախել են
7 587 078

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  18:55, 16/12/2025 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2025 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: