ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Նորություններ
18/03/2025
Հայաստանի և Չինաստանի գիտակրթական, տեխնոլոգիական խոշոր կազմակերպությունները կնքեցին համագործակցության շրջանակային համաձայնագիր

Սույն թվականի մարտի 14-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան հյուրընկալեց չինական Նանջինգի օդագնացության և տիեզերագնացության համալսարանի (NUAA), EDA տեխնոլոգիական նորարարությունների ազգային կենտրոնի և Հարավարևելյան համալսարանի (NCTIEDA&SEU)  և EDA Ecosystem Development 

Accelerator (EDA²)-ի պատվիրակություններին։ Պաշտոնական այցի շրջանակում կնքվեց համագործակցության շրջանակային համաձայնագիր էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (EDA) ոլորտում համագործակցության զարգացման նպատակով։

Հայկական կողմից համաձայնագիրը ստորագրեցին  ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Հրաչյա Ասցատրյանը,  Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանը, չինական կողմից՝ NUAA-ի պրոֆեսոր Բին Ցզյանը, NCTIEDA&SEU-ի դոկտոր Ժաոյանգ Չժանը, EDA² տնօրեն Յունշեն Չժենգը։

Այս համագործակցության շրջանակում էլեկտրոնային նախագծման ավտոմատացման ոլորտում կիրականացվեն անձնակազմի փոխանակման ծրագրեր, համատեղ հետազոտություններ, մասնագետների վերապատրաստում, փոխշահավետ այլ ծրագրեր։

ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը նշեց, որ այս միջոցառումն արժեքավոր հնարավորություն է գիտնականների միջև ավելի սերտ համագործակցությունը խթանելու և գլոբալ մարտահրավերները կանխելու համար:

Աշոտ Սաղյանը կարևորեց չինական կողմի հետ համագործակցության զարգացումը՝ նշելով, որ ՀՀ ԳԱԱ-ն Չինաստանի տարբեր գիտական կազմակերպությունների  հետ  ունի կնքված բազմաթիվ պայմանագրեր։ ՀՀ ԳԱԱ նախագահը շեշտեց էլեկտրոնային նախագծման ավտոմատացման ոլորտում հետազոտությունների խթանման կարևորությունը, ինչը կարող է նշանակալի դեր ունենալ Հայաստանի գիտական և տեխնոլոգիական զարգացման համար։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
18․03․2025թ․


Ազդեր








2026 թ. hունիսի 21-28-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը անց է կացնում «Փնջեր և ճառագայթներ, փոխազդեցություն և կիրառություններ» միջազգային գիտաժողով և «Ճառագայթային ֆիզիկա» Ալպիկյան միջազգային գիտական դպրոց (ASRP)՝ նվիրված ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանին (ք. Երևան և Ջերմուկ)

Ս. թ. ապրիլի 20-ին, ժամը 15.00-ին ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում տեղի կունենա «Իրավունքի դերը արժեքների համաշխարհային համայնքի ծագման գործում (Միրեյ Դելմա-Մարտի)» թեմայով սեմինար

Ս. թ. ապրիլի 20-ին, ժամը 14.00-ին ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում տեղի կունենա «Երկրաքաղաքականության ֆրանսիական դպրոցը» թեմայով սեմինար

2026 թ. մայիսի 4 - 8-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների և ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտները կազմակերպում են 15-րդ միջազգային սիմպոզիում և COST գիտաժողով «Օպտիկան և նրա կիրառությունները (OPTICS-15)» թեմայով (ք.Երևան)

2026թ․ մայիսի 25-29-ը ՀՀ ԳԱԱ Վ․Համբարձումյանի անվ․ Բյուրականի աստղադիտարանը Բյուրականում կազմակերպում է «Աստղագիտության հաղորդակցումը հասարակության հետ» միջազգային գիտաժողով

ԱՊՀ Նանոտեխնոլոգիաների միջազգային նորարարական կենտրոնը (IINC CIS) հայտարարում է ԱՊՀ երկրների երիտասարդ գիտնականների և մասնագետների համար դրամաշնորհների և վերապատրաստման մրցույթ (Դուբնա, 2026)

Հրապարակումներ մամուլում
13/03/2026

Ակադեմիայի նոր դարաշրջանը
boon.am
13/03/2026

ԳԱԱ նախագիծը հաղթել է Եվրոպական հանձնաժողովի «MSCA & Citizens 2025» մրցույթում
aravot.am
09/03/2026

Զարգացնելով Համբարձումյանի գաղափարները
boon.am
06/03/2026

Հաստատվել է ՀՀ պետբյուջեից ֆինանսավորվելիք գիտական միջոցառումների և երիտասարդ գիտնականների դպրոցների ցանկը
hesc.am
Կայքը հաճախել են
7 684 991

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  16:11, 17/03/2026 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2026 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: