ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Ազիզյան Ռուբեն Իլյիչի
Բժշկ.գ.դ., պրոֆեսոր
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Նորություններ
18/02/2025
Անցկացվեց «Գիտություն և տեխնոլոգիա. դիմակայելով Հայաստանի մարտահրավերներին» համաժողովը

Սույն թվականի փետրվարի 14-15-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում անցկացվեց «Գիտուժ» նախաձեռնության կազմակերպած «Գիտություն և տեխնոլոգիա. դիմակայելով Հայաստանի մարտահրավերներին» խորագրով համաժողովը։ Միջոցառման նպատակն էր տարբեր բնագավառների գիտնականների, քաղաքականություն մշակողների և տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչների հետ քննարկել Հայաստանի զարգացման և անվտանգության ապահովման առջև ծառացած մարտահրավերները և գիտության ու տեխնոլոգիայի միջոցով դրանց դիմակայելու հեռանկարները, վերհանել խնդիրները։

Համաժողովի շրջանակներում փետրվարի 15-ին տեղի ունեցավ «Գիտություն և տեխնոլոգիա, ռազմավարական նպատակներ» թեմայով զրույց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանի հետ։ Զրույցը վարեց «Գիտուժ» նախաձեռնության անդամ, «Robomart» ընկերության համահիմնադիր և գլխավոր տեխնոլոգիական տնօրեն Տիգրան Շահվերդյանը։ Հակոբ Արշակյանն իր խոսքում, մասնավորապես, անդրադարձավ ՀՀ վարչապետին կից ստեղծված գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի գործունեությանը։

Խորհրդի առաքելությունն է նպաստել Հայաստանի Հանրապետության գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության, մաթեմատիկայի ուղղությամբ կրթության, կիրառական գիտության և տեխնոլոգիաների զարգացմանը, նշված ուղղություններով իրականացվող պետական ծրագրերի արդյունավետության բարձրացմանը և փոխկապակցված զարգացման մեխանիզմների ներդրմանը, ինչպես նաև նոր պետական ծրագրերի մշակմանը, գիտատեխնոլոգիական զարգացման ռազմավարության մշակմանը և ներդրմանը։ 

Հակոբ Արշակյանը նշեց, որ Խորհրդում ձևակերպվել է, որ կրթության, գիտության և արդյունաբերության ոլորտների համար ենթակառուցվածքային, գիտելիքների, մարդկային ռեսուրսների ուղղությամբ համակարգային ծրագրեր պետք է մշակվեն։ «Խորհրդի միջոցով պետք է առաջադրվեն պետական ծրագրեր։ Այդ ծրագրերն ամեն մի նախարարություն իր բյուջետային տողով պիտի ֆինանսավորի։ Արդյունաբերությանը, կրթությանը և գիտությանը պետք է հավասարապես ուշադրություն դարձնել, որովհետև դրանք իրար հաջորդում և լրացնում են», -ասաց նա։  Անդրադառնալով գիտության և տեխնոլոգիայի ոլորտներին տրված ֆինանսների ծախսման արդյունավետության հարցին՝ նա ասաց․ «Իրականում խնդիր գոյություն ունի։ Մենք ֆինանսավորում բարձրացնելով հենց ամենասկզբում որոշակի մեխանիզմներ զարգացրել ենք, որոշակի մեխանիզմներ չենք զարգացրել դեռ։ Եվ դրա վրա մենք պետք է կենտրոնանանք։ Կարողությունների զարգացման խնդիր ունենք։ Այդ բացը լրացնելու համար և՛ մենք պետք է պրոակտիվ ջանքեր ձեռնարկենք, և՛ գիտական, և՛ թե արդյունաբերական համայնքը։ Մենք այդ քայլերն արել ենք։ 5 ուղղություններն, ըստ էության, Խորհրդի շրջանակներում ֆիքսել ենք, և նաև որոշակի առումով ռազմավարական ծրագրեր են առաջադրվել այդ ուղղություններով։ Հիմա մենք փորձում ենք դա վերածել պետական զարգացման ծրագրերի»,- ասաց Հակոբ Արշակյանը։

Զրույցին հաջորդեց «Գիտություն և տեխնոլոգիա, նպատակների իրականացման ճանապարհներ» թեմայով պանելային քննարկումը։ Բանախոսներն էին ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը, «Modex» խորհրդատվական ընկերության տնօրեն Հայկազ Ֆանյանը, ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի փոխնախագահ Արթուր Մովսիսյանը և «Գիտուժ» նախաձեռնության անդամ, Robomart ընկերության համահիմնադիր և գլխավոր տեխնոլոգիական տնօրեն Տիգրան Շահվերդյանը։ Մոդերատորը «Գիտուժ» նախաձեռնության անդամ,  «Earlyone»-ի և «Limetech»-ի հիմնադիր Գևորգ Սաֆարյանն էր։

Պանելային քննարկման ընթացքում բանախոսներն անդրադարձան գիտության ոլորտի ռազմավարության բացակայության հարցին, ակադեմիական քաղաքի ստեղծման վերաբերյալ մտահոգություններին, Գիտությունների ազգային ակադեմիայի բարեփոխումների անհրաժեշտության, «Գիտուժ» նախաձեռնության դերի և գործունեության հարցերին։

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը նշեց, որ ԳԱԱ ղեկավարությունը մշակել է ակադեմիական համակարգի բարեփոխումների առաջարկներ և ներկայացրել ՀՀ կառավարություն։ Նա հիշեցրեց, որ ԳԱԱ–ն ՀՀ կառավարության հիմնադրած կառույց է և շատ դեպքերում այդ կառույցի գործունեությունը կարգավորվում է միայն կառավարության որոշումներով։ 

«Ակադեմիայի կանոնադրությունը չի կարող հաստատվել առանց կառավարության որոշման, իսկ այդ կանոնադրությունն այսօր թույլ չի տալիս անել փոփոխություններ։ Օրինակ, մենք այս պահին ունենք հինգ բաժանմունք, որոնք խիստ տկարացած են,  մարդկային ռեսուրսը բավարար չէ ձեռնարկելու համար լրջագույն ծրագրեր։ Համաձայն գործող օրենքի՝ երեք տարին մեկ պետք է տեղի ունենային ակադեմիայի ընտրություններ, սակայն արդեն 10 տարուց ավելի դրանք տեղի չեն ունեցել։ Այսօր ակադեմիայի անդամների միջին տարիքը  80-ին մոտ է, և ակնհայտ է, որ գիտական կառույցը  երիտասարդացման խնդիր ունի։ Մենք կարիք ունենք ունակ, գիտության երիտասարդ մենեջերների ներգրավման։ Այս գիտակցությամբ, անշուշտ, ակադեմիայի ղեկավարությունը ձեռնարկել է համապատասխան փաթեթի մշակում, բարձր չափորոշիչներով ընտրություններ իրականացնելու, և դա կախված է մնացել օդում։ Կառավարության կողմից արձագանք չկա», – ասաց Արթուր Իշխանյանը։
Նա նշեց, որ ԳԱԱ-ն առաջարկել է նաև օպտիմալացնել ինստիտուտները միավորման ճանապարհով, բայց դա ևս հնարավոր է միայն ՀՀ կառավարության որոշմամբ։ Արվել են նաև ԳԱԱ կառավարման համակարգի սխեմայի փոփոխության, ատեստավորման կարգի մասին, Ակադեմիական քաղաքի վերաբերյալ առաջարկներ։ Սակայն պատասխաներ չեն ստացվել։

«Շատ ժամանակ ասում են. դա քաղաքական որոշում է։ Այդ քաղաքական որոշումը պետք է հիմնված լինի քննարկումների վրա։ Առավել ևս, այսպիսի ծանր աշխարհակարգային փոփոխությունների պարագայում որևէ լրջագույն ռեֆորմի հաջողության հասնելու գրավականը լայն հասարակական կոնսենսուսն է, որը կարող է ձևավորվել հասարակական քննարկումների և շահագրգիռ կողմերի համաձայնության պարագայում», – ասաց Արթուր Իշխանյանը։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
18.02.2025թ․


Ազդեր








2025թ․ սեպտեմբերի 8-11 ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը Երևանում անց է կացնում «Մագնիսական և գերհաղորդիչ նյութեր» XIII միջազգային գիտաժողովը (MSM25)

2025թ. սեպտեմբերի 22-26-ը ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը անց է կացնում «Համակարգչային գիտություն և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ՝ CSIT-2025» 15-րդ միջազգային գիտաժողով (Երևան, Հայաստան)

2025թ. սեպտեմբերի 22-26-ը ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտը կազմակերպում է «Հոծ միջավայրի մեխանիկայի արդի խնդիրներ» IX միջազգային գիտաժողովը (Ծաղկաձոր, Հայաստան)

Ս.թ սեպտեմբերի 26-27-ը ՀՀ ԳԱԱ ՇՀՀ կենտրոնը հրավիրում է Ձեզ Գյումրի՝ առկա և հեռավար կարգով մասնակցելու «Շիրակի պատմամշակութային ժառանգությունը. հայագիտության արդի հիմնահարցեր» խորագրով 12-րդ միջազգային գիտաժողովի աշխատանքներին

Ս․թ․ հոկտեմբերի 17-18-ը ՀՀ ԳԱԱ-ն, ՀՀ ԿԳՄՍՆ-ը, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ը ՀՀ ԳԱԱ-ում կազմակերպում են «Բնագիտությունը, մաթեմատիկան, տեխնիկան, ինֆորմատիկան XXI դարում. հանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ ու լուծումներ» խորագրով համահայկական 8-րդ կրթական գիտաժողով

Մեկնարկել է 2026-2027 ուստարվա ասպիրանտուրայի առկա և հեռակա ընդունելության տեղերի ձևավորման գործընթացը։ Հայտերի ներկայացնելու վերջնաժամկետը՝ 2025թ․ հոկտեմբերի 20, ժամը 18:00 (Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի grants.hesc.am համակարգի միջոցով)

2025թ. հոկտեմբերի 22-25-ին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ՌԳԱ Ա. Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտը, Մխիթարյան միաբանությունը, Երևանի պետական համալսարանը, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը, ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը հրավիրում են մասնակցելու Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական միջազգային գիտաժողովին

Հրապարակումներ մամուլում
22/07/2025

Անտառների հետազոտություն և քարտեզագրում՝ նորաբաց լաբորատորիայում
1lurer.am
20/07/2025

Միջազգային գիտական դպրոց՝ խթանելու մաթեմատիկական հետազոտությունները
1lurer.am
19/07/2025

Սթրեսից դեպի կայունություն՝ նյարդահոգելեզվաբանի հետ
1lurer.am
11/07/2025

Կստեղծվի 12 հեռավար լաբորատորիա. մրցույթի արդյունքները հայտնի են
1lurer.am
Կայքը հաճախել են
7 420 765

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  19:49, 22/08/2025 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2025 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: