ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Նորություններ
24/12/2024
ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց Հրաչյա Ասցատրյանը

Սույն թվականի դեկտեմբերի 23-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվեց տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրաչյա Ասցատրյանը։ 

Նա ներկայացրեց ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տեսլականը։ «Մենք պետք է շարունակենք խթանել համակարգչային գիտության մեջ հետազոտական գերազանցությանը՝ կենտրոնանալով նորարարական ոլորտների վրա, ունենանք կարևոր դեր երկրում սոցիալական տարբեր մարտահրավերների հաղթահարման գործում և ազգային մակարդակով տրամադրենք ենթակառուցվածքներ գիտական հանրությանը և արդյունաբերությանը։ Ինստիտուտը պետք է այս առանցքներով ծավալի իր գործունեությունը։ Դա իրականացնելու համար մեր ռազմավարությունն է միավորել գիտությունը, կրթությունը և արդյունաբերությունը՝ զարգացնելով համագործակցությունը», - ասաց Հրաչյա Ասցատրյանը։ 

Որպես խոշոր ձեռքբերում Հրաչյա Ասցատրյանը նշեց 2024թ․ մայիսին Երևանում՝ Ինժեներական քաղաքում բացված Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոնի կարևորությունը։ Այս կենտրոնում է տեղադրված տարածաշրջանում եզակի՝ «Ազնավուր» գերհամակարգիչը։ Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոնի շահագործումն ու սպասարկումն իրականացնում է ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը։

Հրաչյա Ասցատրյանը ծնվել է 1976թ.՝ Երևանում։ 1998թ․ ավարտել է ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, 2001թ. ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, 2020թ. Ֆրանսիայի Թուլուզի ազգային պոլիտեխնիկական ինստիտուտում ստացել է գիտությունների դոկտորի գիտական աստիճան, որը համապատասխանեցվել է ՀՀ տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճանին 2022թ., իսկ 2024թ. Հրաչյա Ասցատրյանը ստացել է պրոֆեսորի գիտական կոչում։ 

Հրաչյա Ասցատրյանը 1995թ-ից ընդգրկված է ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի համակարգում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ, իսկ 2018թ-ից ինստիտուտի տնօրենն է։ Նա հեղինակ է ավելի քան 100 գիտական հոդվածի, որից շուրջ 70-ն ընդգրկված են «Web of Science» և «Scopus» միջազգային գիտաչափական շտեմարաններում։ Նա մասնակցել կամ ղեկավարել է 50 միջազգային և 12 հանրապետական նախագծեր։ 

Պրոֆեսոր Ասցատրյանը նաև զբաղվում է մանկավարժական գործունեությամբ՝ դասավանդելով Հայաստանի ամերիկյան համալսարանում, Հայ-ֆրանսիական համալսարանում, ՀՀ ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնում, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում, Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում։ 

2004թ. Հրաչյա Ասցատրյանն արժանացել է ՀՀ Նախագահի մրցանակի, իսկ 2023թ. արժանացել է ՀՀ վարչապետի հուշամեդալի։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
24.12.2024թ.


Ազդեր








Ս. թ. ապրիլի 17-ին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը, ՀՀ-ում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում, կազմակերպում է միջազգային գիտական գիտաժողով «Հայ-ֆրանսիական մշակութային կապերի պատմությունից» թեմայով

Ս. թ. ապրիլի 20-ին, ժամը 15.00-ին ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում տեղի կունենա «Իրավունքի դերը արժեքների համաշխարհային համայնքի ծագման գործում (Միրեյ Դելմա-Մարտի)» թեմայով սեմինար

Ս. թ. ապրիլի 20-ին, ժամը 14.00-ին ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում տեղի կունենա «Երկրաքաղաքականության ֆրանսիական դպրոցը» թեմայով սեմինար

2026 թ. մայիսի 4 - 8-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների և ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտները կազմակերպում են 15-րդ միջազգային սիմպոզիում և COST գիտաժողով «Օպտիկան և նրա կիրառությունները (OPTICS-15)» թեմայով (ք.Երևան)

2026թ․ մայիսի 25-29-ը ՀՀ ԳԱԱ Վ․Համբարձումյանի անվ․ Բյուրականի աստղադիտարանը Բյուրականում կազմակերպում է «Աստղագիտության հաղորդակցումը հասարակության հետ» միջազգային գիտաժողով

2026 թ. hունիսի 21-28-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը անց է կացնում «Փնջեր և ճառագայթներ, փոխազդեցություն և կիրառություններ» միջազգային գիտաժողով և «Ճառագայթային ֆիզիկա» Ալպիկյան միջազգային գիտական դպրոց (ASRP)՝ նվիրված ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանին (ք. Երևան և Ջերմուկ)

ԱՊՀ Նանոտեխնոլոգիաների միջազգային նորարարական կենտրոնը (IINC CIS) հայտարարում է ԱՊՀ երկրների երիտասարդ գիտնականների և մասնագետների համար դրամաշնորհների և վերապատրաստման մրցույթ (Դուբնա, 2026)

Հրապարակումներ մամուլում
27/03/2026

Նախարար Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ա․Նազարովի անվ․ երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ
hesc.am
26/03/2026

Հայկական էթնոգենեզի գենետիկական հենքը | Բուն զրույց.գիտություն
boon.am
25/03/2026

«Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակում կիրականացվի Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի համակարգմամբ «WARIE» նախագիծը
hesc.am
24/03/2026

Հայաստանում գիտաշխատողների աշխատավարձը եռապատկվել է, ոլորտի ֆինանսավորումը՝ ավելի քան կրկնապատկվել
1lurer.am
Կայքը հաճախել են
7 699 626

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  17:14, 31/03/2026 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2026 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: