ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Նորություններ
02/12/2024
«Ամբողջական գենոմի առաջին հետազոտությունը հայկական պոպուլյացիայում» գիտական աշխատությունը հերքում է հայերի ծագման մասին միֆերը

Սույն թվականի նոյեմբերի 29-ին ՀՀ ԳԱԱ կենսաբազմազանության և կենսանվտանգության պրոբլեմային  խորհրդի նիստի ժամանակ տեղի ունեցավ «Ամբողջական գենոմի առաջին հետազոտությունը հայկական պոպուլյացիայում» (Demographic history and genetic variation of the Armenian population) գիտական աշխատության շնորհանդեսը։

Այս կարևոր աշխատությունը հրապարակված է «The American Journal of Human Genetics» ամսագրում։ Այն համահեղինակել են գիտնականներ Հայաստանից, Անգլիայից, Իռլանդիայից, Էստոնիայից, Դանիայից, ԱՄՆ-ից, Հարավային Կորեայից։

ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Հարությունյանը նշեց․ «Այս հետազոտությունը ճանապարհ է դեպի պատմական Հայաստանի գենետիկական ատլասի ստեղծումը և «Հայկական գենոմ» ծրագրի իրականացումը»։

ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի լաբորատորիայի վարիչ և հոդվածի համահեղինակ պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյանը նշեց, որ աշխատությունը հերքել է պատմաբանների և լեզվաբանների՝ դարեր շարունակ արմատացած այն տեսակետը, որ հայերի նախնիները Բալկաններից եկած փռյուգիական վերաբնակներ են։ Հետազոտությունը չի հայտնաբերել էական գենետիկական ցեղակցություն հայերի և բալկանյան տարածաշրջանի բնակչության միջև։
Գիտնականների միջազգային խմբի եզրակացությունը հիմնված է Հայկական լեռնաշխարհի և Բալկանների ինչպես ժամանակակից, այնպես էլ հնագույն բնակիչների գենոմների մանրամասն համեմատության վրա։

«Դարերի ընթացքում պատմական տվյալները ձևավորել են անցյալի մասին մեր պատկերացումը՝ ստիպելով ընդունել դրանք որպես ճշմարտություն: Այսօր ամբողջական գենոմի ընթերցման և տարբեր դարաշրջանների հնագույն ԴՆԹ-ի հետազոտության տեխնոլոգիաների շնորհիվ հնարավորություն ենք ստացել ստուգել և վերանայել հին պատմիչների հաճախ ոչ հավաստի տեղեկությունները, վերականգնել մարդկային պոպուլյացիաների ծագման ավելի մանրամասն ու գիտականորեն հիմնավորված պատկերը», - ասաց պրոֆեսոր Եպիսկոպոսյանը։

Հերքվել է հայերի ծագման հետ կապված մեկ այլ միֆ, որը վերաբերում է սասունցիների ասորական արմատների մասին պնդումներին։ Սասունի բնակիչների ասորական նախնիների մասին հիշատակումներ կան մի շարք պատմական աղբյուրներում՝ ներառյալ Աստվածաշնչում և սեպագիր տեքստերում, ինչպես նաև ժողովրդական ավանդազրույցներում։ Մինչդեռ հետազոտության արդյունքները բացառում են սասունցիների ասորական ծագումը, ինչպես նաև ցույց են տալիս, որ այս բարձրալեռնային շրջանի բնակչությունը, ի տարբերություն հայերի այլ աշխարհագրական խմբերի, ոչ վաղ անցյալում զգալի կրճատվել է:

«Հայկական լեռնաշխարհի բնակչության գենետիկական շարունակականության վարկածի ստուգումը հայտնաբերել է, որ հայերի գենոֆոնդի վրա նկատելի ազդեցություն են ունեցել Լևանտի նեոլիթյան երկրագործները։ Մեզ հաջողվել է պարզել, որ վաղ բրոնզի դարից հետո Մերձավոր Արևելքում տեղի է ունեցել մարդկային զանգվածների զգալի տեղաշարժ։ Որտեղի՞ց և ե՞րբ է դա տեղի ունեցել, ի՞նչն է դարձել նման լայնածավալ միգրացիոն ալիքի պատճառ․ սրանք հարցեր են, որոնք թերևս կարիք ունեն պարզաբանման», - ասաց Լևոն Եպիսկոպոսյանը։

Նա հույս հայտնեց, որ գիտական նոր փաստերը կամրագրվեն դասագրքերում։ «Մենք պետք է պայքարենք, որ այս գիտական ամուր հիմք ունեցող արդյունքը մտնի դասագրքեր, քանի որ այն հստակ և հիմնավոր է»:
Քննարկման ժամանակ նշվեց, որ հետազոտությունը կարևոր նյութ է ոչ միայն գիտության, այլ նաև արտաքին քաղաքականության համար։

Հետազոտությունը ֆինանսավորվել է ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, Եվրոպական հետազոտական խորհրդի (ERC), Մարի Կյուրի անհատական կրթաթոշակի, ESF DoRa PROGRAMME-ի, «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
02․12․2024թ.


Ազդեր








Ս․թ․ հունիսի 09-12-ը ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը և Երևանի պետական համալսարանը կազմակերպում են 2-րդ Միջազգային գիտաժողով՝ «Biodiversity, Conservation and Climate Change (Toward COP 17)» (ԵՊՀ, Ալեք Մանուկյան1)

Ս.թ. ապրիլի17-ին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը, ՀՀ-ում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում, կազմակերպում է միջազգային գիտական գիտաժողով «Հայ-ֆրանսիական մշակութային կապերի պատմությունից» թեմայով

Ս.թ. ապրիլի 20-ին, ժամը 15.00-ին ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում տեղի կունենա «Իրավունքի դերը արժեքների համաշխարհային համայնքի ծագման գործում (Միրեյ Դելմա-Մարտի)» թեմայով սեմինար

Ս.թ. ապրիլի 20-ին, ժամը 14.00-ին ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում տեղի կունենա «Երկրաքաղաքականության ֆրանսիական դպրոցը» թեմայով սեմինար

2026թ. մայիսի 4-8-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների և ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտները կազմակերպում են 15-րդ միջազգային սիմպոզիում և COST գիտաժողով «Օպտիկան և նրա կիրառությունները (OPTICS-15)» թեմայով (ք.Երևան)

Ս.թ. մայիսի 16-19-ը, ժամը 10։00-ից ՀՀ ԳԱԱ Լ.Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտը և Երևանի Հերացու անվան պետական համալսարանը՝ «Սթրեսի և վարքի ուսումնասիրության միջազգային ընկերության» հետ համատեղ, կազմակերպում են «Նյարդագիտության շաբաթ 2026» միջազգային գիտաժողով

2026թ․ մայիսի 25-29-ը ՀՀ ԳԱԱ Վ․Համբարձումյանի անվ․ Բյուրականի աստղադիտարանը Բյուրականում կազմակերպում է «Աստղագիտության հաղորդակցումը հասարակության հետ» միջազգային գիտաժողով

Ս. թ. հունիսի 16-17-ը ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը և «Կարին» գիտական կենտրոնը կազմակերպում են «Ոգի-գաղափար-ինքնություն․ ավանդույթից՝ արդիականություն» պարագիտական գիտաժողով (ք.Երևան)

2026թ. hունիսի 21-28-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը անց է կացնում «Փնջեր և ճառագայթներ, փոխազդեցություն և կիրառություններ» միջազգային գիտաժողով և «Ճառագայթային ֆիզիկա» Ալպիկյան միջազգային գիտական դպրոց (ASRP)՝ նվիրված ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանին (ք. Երևան և Ջերմուկ)

ԱՊՀ Նանոտեխնոլոգիաների միջազգային նորարարական կենտրոնը (IINC CIS) հայտարարում է ԱՊՀ երկրների երիտասարդ գիտնականների և մասնագետների համար դրամաշնորհների և վերապատրաստման մրցույթ (Դուբնա, 2026)

Հրապարակումներ մամուլում
26/05/2026

Կֆինանսավորվեն ևս 7 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 4 դպրոց
hesc.am
21/05/2026

Արգամ Երանոսյան | Գիտության մարդիկ
boon.am
19/05/2026

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում կայացավ “European Researchers’ Night in Armenia” նախագծի մեկնարկային հանդիպումը
hesc.am
19/05/2026

Երիտասարդների գիտական ներուժը՝ մեկ հարթակում․ ԱԱԳ-2026 գիտաժողովին ուսանողները ներկայացրին իրենց հետազոտությունների արդյունքները
hesc.am
Կայքը հաճախել են
7 788 695

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  13:58, 29/05/2026 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2026 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: