ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Գարեգին Աշոտի Թոսունյան
Իրավ.գ.դ., պրոֆեսոր
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Նորություններ
06/11/2024
ՀՀ ԳԱԱ-ում զեկուցումներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ ՌՖԷԻ-ի և ՀՀ ԳԱԱ ԻԿՐԱՆԵՏ միջազգային կենտրոնի տնօրենները

Սույն թվականի հոկտեմբերի 24-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի կազմակերպությունների հերթական հանդիպումը «Բաժանմունքի կազմակերպությունների հետազոտական ուղղություններով գիտական զեկույցներ» շարքի շրջանակներում։ Մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Ռադիկ Կոստանյանը։ Նա նշեց, որ բաժանմունքի գիտահետազոտական կազմակերպությունների գործունեության և հետազոտություններին նվիրված հանդիպումների շարքի նպատակն է նպաստել բաժանմունքի ինստիտուտների միջև համագործակցության խորացմանը։

Զեկուցումներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի (ՌՖԷԻ) տնօրեն, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Տիգրան Զաքարյանը և ՀՀ ԳԱԱ ԻԿՐԱՆԵՏ միջազգային կենտրոնի տնօրեն, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Նարեկ Սահակյանը։ 

«Ցրման արդյունավետ մակերևույթի գնահատման ծախսարդյունավետ մեթոդ» թեմայով զեկուցմամբ Տիգրան Զաքարյանը ներկայացրեց օբյեկտների ռադարային ցրման արդյունավետ մակերևույթի (ՑԱՄ) չափման ծախսարդյունավետ մեթոդը, որը չի ներառում թանկարժեք անարձագանք խցերի օգտագործումը՝ օտար առարկաներից անդրադարձումները ճնշելու համար: «Մեթոդը հիմնված է շարժվող թիրախների ընտրության (ՇԹԸ) սկզբունքի վրա, որը հնարավորություն է տալիս արդյունավետորեն մեկուսացնել հավասարաչափ շարժվող թիրախի օգտակար ազդանշանը։ Հայտնի է, որ ռադիոտեղորոշիչի ելքային պարբերական ռադիոազդանշանն ունի գծավոր սպեկտր և շարժվող օբյեկտից անդրադառնալիս ունենում է զուգահեռ 

դոպլերային տեղաշարժ դեպի աջ կամ ձախ՝ կախված ռադիալ շարժման ուղղությունից։ Եթե նման անդրադարձած ազդանշանն անցնում է համապատասխան պարբերական հաճախականային բնութագրով ֆիլտրի միջով, ապա հնարավոր է դառնում ճնշել անշարժ օբյեկտներից անդրադարձները, որոնց հաճախականությունը համապատասխանում է այս ֆիլտրի ամպլիտուդա-հաճախականային բնութագրի մինիմումներին: Տեղակայելով չափվող օբյեկտը որոշակի հավասարաչափ արագությամբ շարժվող հարթակի վրա, հնարավոր է վերացնել անշարժ առարկաներից անդրադարձումները: Ավելի բարձր կարգի ՇԹԸ ֆիլտրերի կիրառումը (մինչև երրորդը) կարող է ճնշել անշարժ օբյեկտներից անցանկալի անդրադարձումները մինչև 45 դեցիբել»,- ասաց Տիգրան Զաքարյանը:

«Բազմաալիքային աստղաֆիզիկա. ներկա հետազոտություններ և ապագա ծրագրեր» թեմայով զեկուցմամբ եկավ Նարեկ Սահակյանը ներկայացրեց բլազարների բազմաալիքային տիրույթում վերջին դիտումների արդյունքները՝ ներառյալ այն տվյալները, որոնք ներկայում վերլուծվում են ԻԿՐԱՆԵՏ կենտրոնում։ Այդ տվյալները օգտագործվել են Markarian Multiwavelength Data Center (MMDC) տվյալների կենտրոնի ստեղծման համար։ «Այս տվյալների կենտրոնը ծառայում է որպես հարթակ, որտեղ տարբեր գիտնականներ կարող են 

մուտք գործել և ներբեռնել բլազարների բազմաալիքային տիրույթում դիտումներից ստացված տվյալները»,- ասաց Նարեկ Սահակյանը։ Նա նշեց, որ նման տվյալների կենտրոններ գոյություն ունեն տարբեր երկրներում և աստղաֆիզիկական հետազոտությունների կարևոր մասն են։ Ըստ Նարեկ Սահակյանի ներկայացրած վիճակագրական տվյալների՝ MMDC տվյալների կենտրոնը լայնորեն օգտագործում են տարբեր երկրների գիտնականեր, այդ թվում՝ Հայաստանից, Չինաստանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Ճապոնիայից, Հնդկաստանից։

Նարեկ Սահակյանն անդրադարձավ նաև բլազարների շիթերում տեղի ունեցող պրոցեսների տեսական մոդելավորման վերջին արդյունքներին՝ ներկայացնելով նեյրոնային ցանցերի վրա հիմնված նոր մեթոդ, որն օգտագործվում է ԻԿՐԱՆԵՏ կենտրոնում բլազարների դիտումների ստացված տվյալները արդյունավետ մոդելավորելու համար։ «Այս մեթոդը տեսական մոդելավորման մեջ զգալի առաջընթաց է և կարող է կիրառվել նաև այլ ոլորտներում։ Բացի այդ, նեյրոնային ցանցի վրա հիմնված մոդելավորումը հասանելի է MMDC տվյալների կենտրոնում, որը հնարավորություն է տալիս տարբեր գիտնակաների ներբեռնել իրենց տվյալները և իրականացնել տվյալների մոդելավորում»,- ասաց Նարեկ Սահակյանը։ 

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
06․11․2024թ․


Ազդեր








2025 թ. հոկտեմբերի 22-25-ին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ՌԳԱ Ա. Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտը, Մխիթարյան միաբանությունը, Երևանի պետական համալսարանը, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը, ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը հրավիրում են մասնակցելու Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական միջազգային գիտաժողովին

Ս.թ. հունիսի 12-ին, ժամը 15:00-ին ՀՀ ԳԱԱ Նախագահության նիստերի դահլիճում տեղի կունենա «Հետազոտական նոր հնարավորություններ և համագործակցություն» թեմայով սեմինար, որը կներկայացնի ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն՝ ֆ.-մ.գ.թ. Պավել Մուժիկյանը

2025թ. hունիսի 16-21-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը կազմակերպում է Ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանի անվան «Ճառագայթային ֆիզիկա և հարակից կիրառություններ» 4-րդ միջազգային գիտական դպրոցը Երևան քաղաքում

Ս․թ․ հունիսի 26-ին ՀՀ ԳԱԱ-ն, ՀՀ ԳԱԱ Ա.Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտը, Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը, Երկրաբանական գիտությունների ինստիտուտը, Գիտակրթական միջազգային կենտրոնը կազմակերպում է «Ժամանակակից քիմիա և Երկրի մասին գիտություններ. հանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ» խորագրով գիտագործնական համաժողով ավագ դպրոցների քիմիայի և աշխարհագրության ուսուցիչների համար

2025թ․ սեպտեմբերի 8-11 ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը Երևանում անց է կացնում «Մագնիսական և գերհաղորդիչ նյութեր» XIII միջազգային գիտաժողովը (MSM25)

Ս.թ սեպտեմբերի 26-27-ը ՀՀ ԳԱԱ ՇՀՀ կենտրոնը հրավիրում է Ձեզ Գյումրի՝ առկա և հեռավար կարգով մասնակցելու «Շիրակի պատմամշակութային ժառանգությունը. հայագիտության արդի հիմնահարցեր» խորագրով 12-րդ միջազգային գիտաժողովի աշխատանքներին

Ս․թ․ հոկտեմբերի 17-18-ը ՀՀ ԳԱԱ-ն, ՀՀ ԿԳՄՍՆ-ը, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ը ՀՀ ԳԱԱ-ում կազմակերպում են «Բնագիտությունը, մաթեմատիկան, տեխնիկան, ինֆորմատիկան XXI դարում. հանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ ու լուծումներ» խորագրով համահայկական 8-րդ կրթական գիտաժողով

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) объявляет о проведении в 2025 году очередного Конкурса на соискание грантов и 18-й научной Стажировки для молодых ученых и специалистов из стран СНГ

Հրապարակումներ մամուլում
10/06/2025

Տրվել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մրցանակ 2025–ի մեկնարկը. ո՞ր բնագավառների ներկայացուցիչները կարող են դիմել
news.am
09/06/2025

Հայաստանի գիտության արդյունավետությունը․ համեմատություն Իտալիայի հետ
infocom.am
07/06/2025

Бюраканская обсерватория день за днем
golosarmenii.am
04/06/2025

Тернистый путь и подводные камни
golosarmenii.am
Կայքը հաճախել են
7 358 637

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  17:38, 13/06/2025 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2025 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: