ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Նորություններ
28/10/2024
ՀՀ ԳԱԱ-ն կնքեց համագործակցության համաձայնագրեր ՌԳԱ Սանկտ Պետերբուրգի բաժանմունքի և Սանկտ Պետերբուրգի Պետրոս Մեծի պոլիտեխնիկական համալսարանի հետ

Սույն թվականի հոկտեմբերի 24-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում կնքվեցին համագործակցության համաձայնագրեր Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Սանկտ Պետերբուրգի բաժանմունքի և Սանկտ Պետերբուրգի Պետրոս Մեծի պոլիտեխնիկական համալսարանի միջև։ Նպատակն է ամրապնդել համագործակցությունը գիտական, տեխնոլոգիական և գիտակրթական ոլորտներում։

Համաձայնագրերը ստորագրեցին ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը և Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Սանկտ Պետերբուրգի բաժանմունքի նախագահ, Սանկտ Պետերբուրգի Պետրոս Մեծի պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Անդրեյ Ռուդսկոն։

ՀՀ ԳԱԱ նախագահը, շնորհավորելով գործընկերներին Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի 300-ամյա հոբելյանի առթիվ, նշեց, որ համագործակցությունը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության գիտական կազմակերպությունների և գիտնականների միջև ներկայում հաջողությամբ զարգանում է։ «ՌԳԱ Սանկտ Պետերբուրգի բաժանմունքի պատվիրակության այցը ևս մեկ քայլ է Հայաստանի և Ռուսաստանի գիտական ակադեմիական հաստատությունների միջև համագործակցության զարգացման գործում, որն ունի երկար պատմություն։ Ձեր այցը հիանալի հնարավորություն է բաց և կառուցողական 

երկխոսության համար: ՀՀ ԳԱԱ ինստիտուտները երկար տարիներ համագործակցում են Սանկտ Պետերբուրգի ինստիտուտների հետ ֆիզիկայի, մաթեմատիկայի, բնական և հումանիտար գիտությունների բնագավառներում։ Այսօր այդ փոխգործակցությունը կամրապնդվի համաձայնագրով, որը լրացնում է ՌԳԱ-ի և ՀՀ ԳԱԱ-ի միջև նախկինում ստորագրված գիտատեխնիկական համագործակցության մասին փաստաթուղթը։ Համաձայնագրին կցված է ճանապարհային քարտեզ, որը ներառում է համագործակցության ոլորտներն ու թեմաները», - ասաց Աշոտ Սաղյանը։

ՀՀ ԳԱԱ նախագահը նշեց, որ օրեր առաջ Հայաստանում առաջին անգամ անցկացվեց Գիտության շաբաթ. «Մենք ունենք փորձի փոխանակման մեծ հնարավորություններ ինչպես գիտական հետազոտությունների, այնպես էլ գիտական արդյունքների հանրահռչակման գործում, ինչը հատկապես կարևոր է երիտասարդ սերնդի համար»։

Հանդիպման մասնակիցներին ողջունեց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Դեսպանը շեշտեց Ռուսաստանի և Հայաստանի միջև կառուցողական փոխգործակցության կարևորությունը գիտական և կրթական ոլորտներում։ «Այս փաստաթղթերը և դրանց իրագործումը նպատակ ունեն ընդլայնել այդ փոխգործակցությունը։ Ռուսաստանի ավելի քան 25 առաջատար գիտական հաստատությունների ու կազմակերպությունների և Հայաստանի ավելի քան 30 գիտական ինստիտուտների և կենտրոնների գիտնականները սերտ համագործակցությամբ կաշխատեն լուծել բարդ խնդիրներ։ Այս փոխգործակցությունը լավ օրինակ է, թե ինչպիսի մոտեցում պետք է լինի մեր երկրների հարաբերություններում մի կողմից, իսկ մյուս կողմից՝ հարմարեցնելու կուտակված ներուժը նոր կարիքների և նոր իրողությունների համար։ Ցանկանում եմ իմ անկեղծ շնորհակալությունը հայտնել ԳԱԱ-ի և ՌԳԱ-ի ղեկավարությանը երկկողմ գիտակրթական համագործակցության ոլորտում բարձր տեխնոլոգիական նախագծերի նախաձեռնման և խթանման համար», - ասաց Սերգեյ Կոպիրկինը։

ՌԳԱ Սանկտ Պետերբուրգի բաժանմունքի նախագահ, Սանկտ Պետերբուրգի Պետրոս Մեծի պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Անդրեյ Ռուդսկոն նշեց. «Մեզ համար այսօր առանձնահատուկ իրադարձություն է։ Վստահ եմ, որ այս փաստաթղթերի ստորագրումը կարևոր քայլ կլինի Հայաստանի հետ կապերի ամրապնդման ուղղությամբ, որի հետ մեզ երկար տարիներ միավորում է եղբայրական պատմությունը։ Մեր նպատակն է ապահովել փոխգործակցություն և կապերի ընդլայնում ԳԱԱ գիտական ինստիտուտների հետ։ Մենք ցանկանում ենք համատեղ իրագործել միջպետական գիտական նախագծեր, ունենալ գիտական հրապարակումներ և, իհարկե, մշակութային արդյունքներ։ Դա երիտասարդ գիտնականների փոխանակումն է, բարձր որակավորում ունեցող կադրերի պատրաստումը», - ասաց Անդրեյ Ռուդսկոն։

Ակադեմիկոս Ռուդսկոն ներկայացրեց ՌԳԱ Սանկտ Պետերբուրգի մասնաճյուղի պատմությունը և նվաճումները, անդրադարձավ ականավոր հայ գիտնականներին, ովքեր ժամանակին աշխատել և ապրել են Սանկտ Պետերբուրգում, ինչպես, օրինակ, Հայաստանի Գիտությունների ակադեմիայի առաջին պրեզիդենտ Հովսեփ Օրբելին, ով ժամանակին ղեկավարել է Սանկտ Պետերբուրգի «Էրմիտաժ»-ը։

Ողջույնի խոսքով հանդես եկան Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի գիտական գծով պրոռեկտոր Պարգև Ավետիսյանը և ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի նանո և մեզո համակարգերի ֆիզիկայի լաբորատորիայի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ Սարգսյանը, ով նաև Սանկտ Պետերբուրգի Պետրոս Մեծի պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսոր է։ Նրանք ընդգծեցին գիտակրթական և գիտատեխնոլոգիական համագործակցության զարգացման կարևորությունը երկու երկրների գիտական հաստատությունների միջև։

Ելույթներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն Նաիրա Այվազյանը և ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի ժ/պ Գոհար Իսկանդարյանը՝ ներկայացնելով երկկողմանի համագործակցությունը Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Սանկտ Պետերբուրգի բաժանմունքի հետ։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
28.10.2024թ․


Ազդեր








Ս․թ․ հունիսի 09-12-ը ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը և Երևանի պետական համալսարանը կազմակերպում են 2-րդ Միջազգային գիտաժողով՝ «Biodiversity, Conservation and Climate Change (Toward COP 17)» (ԵՊՀ, Ալեք Մանուկյան1)

Ս.թ. ապրիլի17-ին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը, ՀՀ-ում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում, կազմակերպում է միջազգային գիտական գիտաժողով «Հայ-ֆրանսիական մշակութային կապերի պատմությունից» թեմայով

Ս.թ. ապրիլի 20-ին, ժամը 15.00-ին ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում տեղի կունենա «Իրավունքի դերը արժեքների համաշխարհային համայնքի ծագման գործում (Միրեյ Դելմա-Մարտի)» թեմայով սեմինար

Ս.թ. ապրիլի 20-ին, ժամը 14.00-ին ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում տեղի կունենա «Երկրաքաղաքականության ֆրանսիական դպրոցը» թեմայով սեմինար

2026թ. մայիսի 4-8-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների և ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտները կազմակերպում են 15-րդ միջազգային սիմպոզիում և COST գիտաժողով «Օպտիկան և նրա կիրառությունները (OPTICS-15)» թեմայով (ք.Երևան)

Ս.թ. մայիսի 16-19-ը, ժամը 10։00-ից ՀՀ ԳԱԱ Լ.Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտը և Երևանի Հերացու անվան պետական համալսարանը՝ «Սթրեսի և վարքի ուսումնասիրության միջազգային ընկերության» հետ համատեղ, կազմակերպում են «Նյարդագիտության շաբաթ 2026» միջազգային գիտաժողով

2026թ․ մայիսի 25-29-ը ՀՀ ԳԱԱ Վ․Համբարձումյանի անվ․ Բյուրականի աստղադիտարանը Բյուրականում կազմակերպում է «Աստղագիտության հաղորդակցումը հասարակության հետ» միջազգային գիտաժողով

Ս. թ. հունիսի 16-17-ը ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը և «Կարին» գիտական կենտրոնը կազմակերպում են «Ոգի-գաղափար-ինքնություն․ ավանդույթից՝ արդիականություն» պարագիտական գիտաժողով (ք.Երևան)

2026թ. hունիսի 21-28-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը անց է կացնում «Փնջեր և ճառագայթներ, փոխազդեցություն և կիրառություններ» միջազգային գիտաժողով և «Ճառագայթային ֆիզիկա» Ալպիկյան միջազգային գիտական դպրոց (ASRP)՝ նվիրված ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանին (ք. Երևան և Ջերմուկ)

ԱՊՀ Նանոտեխնոլոգիաների միջազգային նորարարական կենտրոնը (IINC CIS) հայտարարում է ԱՊՀ երկրների երիտասարդ գիտնականների և մասնագետների համար դրամաշնորհների և վերապատրաստման մրցույթ (Դուբնա, 2026)

Հրապարակումներ մամուլում
15/04/2026

Հայ գիտնականների ներդրումը կերամիկական նյութերի ստացման գործում
1lurer.am
08/04/2026

Կրթաթոշակի մրցույթ հայաստանյան ասպիրանտների համար
escs.am
08/04/2026

Գիտակարգ․ Քվանտային ֆիզիկա-Lույսը և լուսային տեխնոլոգիաները մեր կյանքում.մաս 2-րդ
boon.am
07/04/2026

Վիրտուալ պայքար գրիպի վիրուսների ու քիմիական միացությունների միջև. հաղթողը 10 քիմիական միացություններ են
infocom.am
Կայքը հաճախել են
7 738 571

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  17:20, 21/04/2026 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2026 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: