ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Նորություններ
18/10/2024
ՀՀ ԳԱԱ-ում ներկայացվեցին «Էրազմուս+»-ի հաջողության պատմությունները

«Էրազմուս օրեր 2024»-ի շրջանակում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ հանդիպում՝ նվիրված գիտաշխատողների հաջողության պատմություններին «Էրազմուս+»-ի շրջանակում։ 

«Էրազմուս+»-ը ԵՄ կրթության, վերապատրաստման, երիտասարդության և սպորտի ամենամեծ ծրագիրն է: ՀՀ ԳԱԱ Էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի Սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի 

ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը, ով ծրագրի առաջին շահառուներից է և «Էրազմուս+»-ի շրջանակում ուսանել է Իտալիայում, ներկայացրեց իր փորձը։ «Էրազմուսը շատ լավ գործիք է, ունի տարբեր 

ծրագրեր՝ կրթական, մագիստրոսական, ասպիրանտների փոխանակման և կարողությունների զարգացման։ Մագիստրոսական ծրագրերը հիանալի հնարավորություն են ուսանելու արտերկրում՝ չմտածելով վարձավճարի 

մասին, որը փոխհատուցում է ծրագիրը։ Շատ կարևոր են ասպիրանտների փոխանակման ծրագրերը, երբ գիտահետազոտական աշխատանքներն իրականացվում են երկու ինստիտուտներում։ Այս ծրագրերը հիանալի 

հնարավորություն են ընձեռում համատեղ գիտական աշխատանք իրականացնել խմբի հետ։ Իսկ կարողությունների զարգացման ծրագիրը հնարավորություն է արդիականացնելու կրթական ծրագրերը և ձեռք 

բերելու նորարարական լաբորատորիաներ։ Դուք իրական հնարավորություն ունեք ծրագրի շնորհիվ սովորելու մասնագիտություններ, որոնք Հայաստանում չկան», - ասաց Դավիթ Պիպոյանը։ Նա նշեց, որ «Էրազմուս+»-ի 

շրջանակում Հայաստանում ներդրվում է միկրոորակավորումների շնորհման համակարգ, որը շուտով մեր երկրում կդառնա օրենսդրական պահանջ։ 

Ելույթներ ունեցան և իրենց հաջողության պատմությունները ներկայացրին «Էրազմուս+»-ի ծրագրերի 

համակարգող Անի Համբարձումյանը,  ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատողներ Նաիրա Ազատյանը և  Կարեն Գիգոյանը։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
18․10․2024թ․


Ազդեր
Հրապարակումներ մամուլում
12/07/2026

Մեծ փոփոխություններ ԳԱԱ-ում. Ակադեմիան դառնում է փորձագիտական կառույց
1lurer.am
06/07/2026

Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում
1lurer.am
24/06/2026

3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
1lurer.am
23/06/2026

Անվանի ֆիզիկոսները Երևանում քննարկում են ճառագայթների և մասնիկների դերը բժշկության և այլ ոլորտներում
1lurer.am
Կայքը հաճախել են
7 907 556

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  16:20, 21/07/2026 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2026 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: