ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Նորություններ
18/09/2024
ՀՀ ԳԱԱ-ում արժևորվեց Վալերի Բրյուսովի գրական ժառանգությունը և ներդրումը հայ պոեզիայի թարգմանության ու հանրահռչակման գործում

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Գրականագիտական և մշակութաբանական փոխառնչությունների խնդիրները համընդհանրացման դարաշրջանում» միջազգային գիտաժողով՝ նվիրված ռուս պոետ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, գրականագետ, պատմաբան Վալերի Բրյուսովի մահվան 100-րդ տարելիցին:

Վալերի Բրյուսովը թարգմանել է հայ պոեզիայի՝ հնագույն ժամանակներից մինչև 20-րդ դարը ներկայացնող 170-ից ավելի գործեր։ Նա խորապես ուսումնասիրել է հայոց պատմությունն ու մշակույթը և անկեղծացել․ «Հայաստանի ուսումնասիրության մեջ ես գտա վեհ, հոգեկան հրճվանքների մի անսպառ աղբյուր, որ որպես պատմաբան, որպես գիտության մարդ՝ ես Հայաստանի պատմության մեջ գտա մի ամբողջ ուրույն աշխարհ, որտեղ բարդ հարցերը բորբոքում էին գիտական հետաքրքրությունս, իսկ որպես բանաստեղծ, որպես արվեստագետ՝ Հայաստանի պոեզիայի մեջ տեսա մինչ այդ ինձ անհայտ, տիեզերական գեղեցկություն, որի մեջ փայլում ու շողշողում էին իսկական գեղարվեստական ստեղծագործության բարձր կերտվածքներ»:

1916 թվականին Մոսկվայում Վալերի Բրյուսովի ջանքերով լույս տեսավ «Հայաստանի պոեզիա» ժողովածուն, որի համար 1923 թվականին նրան շնորհվեց Հայաստանի ժողովրդական բանաստեղծ պատվավոր կոչումը:

«Բոլորը գիտեն՝ ով է Վալերի Բրյուսովը, ինչ ներդրում ունի մեր ժողովուրդների հումանիտար կապերի զարգացման գործում։ Հայ ժողովրդի համար ողբերգական 1915 թվականին Բրյուսովի և նրա կողմնակիցների կողմից այդպիսի քայլը շատ կարևոր էր։ Դա տվեց իմպուլս նրա հոգեկան զարգացմանը, նա դա խոստովանել է։ Վերջնարդյունքում ունենք գրական հարուստ ժառանգություն, որը, ի թիվս այլ ձեռքբերումների, Բրյուսովի անունն անմահ դարձրեց», - նշեց Հայաստանում արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ ընդգծելով, որ հայ և ռուս ժողովուրդների փոխհարաբերությունները հումանիտար գիտության ոլորտում շատ խորը պատմություն ունեն։

Վալերի Բրյուսովի գրական ժառանգությունը և նրա մեծ ներդրումը հայկական պոեզիան աշխարհին ծանոթացնելու գործում արժևորեց ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը։  «Տարբեր ժողովուրդների միջև գրականագիտական, մշակութաբանական առնչությունները չափազանց կարևոր են, ինչը, ցավոք, այսօր պակասում է։ Կարևոր է քննարկել, առանձնակի կարևորություն տալ նրան, թե ինչպես կատարելագործել առանձին ժողովուրդների մշակութաբանական, գրական առնչությունների կառույցակարգերը, այն հաշվով, որ մարդիկ դառնան միմյանց ավելի լավ ճանաչող և սովորեն ապրել համերաշխության մեջ», - ասաց Յուրի Սուվարյանը։

ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Հերիքնազ Որսկանյանը նշեց․ «Բրյուսովն այն քիչ գիտնականներից էր, որ կարողանում էր կարդալ հին ձեռագրերը, բացել հայկական պոեզիայի հայ ոգու գանձարանը: Անգնահատելի է Բրյուսովի ներդրումը ռուս-հայկական գրական-հասարակական կապերի զարգացման, Ռուսաստանում հայ մշակույթի հանրահռչակման գործում»:

Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Մաքսիմ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի տնօրեն Վադիմ Պոլոնսկին իր ուղերձում կարևորեց ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի հետ համագործակցությունը և նշեց, որ գիտաժողովը նոր խթան է այդ համագործակցության շարունակական զարգացման համար։

Ելույթներ ունեցան  ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի բնագրագիտության բաժնի վարիչ Ավիկ Իսահակյանը, ՀՀ ԳԱԱ «Պատմաբանասիրական հանդեսի» գլխավոր խմբագիր Անուշավան Զաքարյանը։ Զեկուցումներով հանդես եկան բանասերներ, գրականագետներ, պատմաբաններ Հայաստանից և Ռուաստանից։

Գիտաժողովի կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Մաքսիմ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտը և ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
18.09.2024թ.


Ազդեր








Ս.թ. նոյեմբերի 10-ին ժամը 10:00-ին ՀՀ ԳԱԱ նիստերի մեծ դահլիճում (Մարշալ Բաղրամյան պող., 24) տեղի կունենա «Հանուն խաղաղության և զարգացման գիտության համաշխարհային օրվան» նվիրված հանդիսավոր նիստ

Ս.թ. նոյեմբերի 10-ին ժամը 11-ին ՀՀ ԳԱԱ նիստերի մեծ դահլիճում (Մարշալ Բաղրամյան պող., 24) տեղի կունենա Վ. Համբարձումյանի անվան միջազգային գիտական պետական մրցանակի դրամական միջոցների շրջանակում հայտարարված մրցույթներում հաղթող խմբերին հավաստագրերի հանձնում

Ս.թ. նոյեմբերի 12-ին ժամը 14.00-ին ՀՀ ԳԱԱ Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտում տեղի կունենա «Կենսաբանական հյուսվածքների օպտիկական լուսավորման մեթոդը կենսաբժշկական ախտորոշման մեջ և ֆոտոթերապիայում» թեմայով սեմինար

Ս.թ. նոյեմբերի 20-ին ժամը 14.00-ին ՀՀ ԳԱԱ Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտում տեղի կունենա «Բջիջների իմունագեն ոչնչացումը քաղցկեղի իմունաթերապիայում» թեմայով սեմինար

Հրապարակումներ մամուլում
11/11/2025

Նոյեմբերի 10-ը պետք է հռչակել պետական տոն․ Արթուր Իշխանյան
tech.news.am
10/11/2025

Ակադեմիան չի փակվելու, այս հարցում կա թյուրըմբռնում․ Աշոտ Սաղյան
tech.news.am
06/11/2025

Հայտնի են Գիտությունների ազգային ակադեմիայի 2025թ․ մրցանակի դափնեկիրները
aravot.am
03/11/2025

Համերաշխության ծառուղի՝ ՄԱԿ-ի և ՄԱԿ-ի ՊԳԿ 80-ամյակին
1lurer.am
Կայքը հաճախել են
7 542 543

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  16:48, 14/11/2025 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2025 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: