ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Նորություններ
21/08/2024
ԵԳԱԾ-ը հայտարարում է «Ակադեմիական գրագրության և հաղորդակցության հմտությունների խորացմանն ուղղված ծրագրերի իրականացման մրցույթ»

«Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը» հայտարարում է «Ակադեմիական գրագրության և հաղորդակցության հմտությունների խորացմանն ուղղված ծրագրերի իրականացման մրցույթ»։ 

Մրցույթի նպատակներն են նպաստել գիտահետազոտողների ակադեմիական գրագրության հմտությունների և միջազգային գիտական համայնքների ու գիտնականների հետ հաղորդակցության կարողությունների զարգացմանը, որակյալ հետազոտական նախագծերի և գիտական աշխատանքների պատրաստմանը, գիտական թվային հարթակներում երիտասարդ գիտնականների ներկայանալիության որակի բարձրացմանը։

Ֆինանսավորման առավելագույն չափը կազմում է երկու միլիոն (2 000 000) ՀՀ դրամ։ Նախատեսվում է ֆինանսավորում տրամադրել նախագծերին, որոնք վերաբերում են գրագետ գիտական աշխատանքներ գրելուն, գիտական շարադրանքի հմտությունների զարգացմանը, գիտական հաղորդակցության հմտությունների խորացմանն ուղղված դասընթացների կազմակերպմանը, գիտաչափության հիմունքների, գիտական շտեմարանների և դրանցից օգտվելու ձևերի հետ ծանոթացմանը և գիտական գործունեության ոլորտում մտավոր սեփականության իրավունքների, գրագողության, գրագողության ստուգման հարթակների վերաբերյալ գիտելիքի տրամադրմանն ուղղված հանդիպումների կազմակերպմանը։

Նախագծի բովանդակությունը և դրա իրականացումը պետք է նախատեսել 12 ամսվա համար։ Մրցույթի հայտ կարող են ներկայացնել ՀՀ-ում գիտական կամ գիտատեխնիկական գործունեություն իրականացնող կազմակերպությունների, հետազոտական ՀԿ-ների, հիմնադրամների ներկայացուցիչներ, մասնագետներ, մասնագետներից բաղկացած խմբեր` տարբեր կազմակերպություններից, այդ թվում՝ ՀԿ-ներից, որոնք կարող են նախաձեռնել դասընթացների կազմակերպումը։ Մրցույթի հայտատուն և խմբի դեպքում նաև անդամները պետք է հանդիսանան ՀՀ-ում մշտապես բնակվողներ կամ ռեզիդենտներ։

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2024 թվականի սեպտեմբերի 29-ը։ 

Մրցույթի մանրամասները՝ այստեղ, իսկ հայտը՝ այստեղ։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
21․08.2024թ.


Ազդեր
Հրապարակումներ մամուլում
28/10/2025

Մարի Սկլադովսկա-Կյուրիի անվան Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կրթաթոշակային ծրագրի հայտերի ընդունում
hesc.am
27/10/2025

Արևմտյան գործընկերների աջակցությամբ ոչ պիտանի ռադիոակտիվ աղբյուրները վնասազերծվում են
1lurer.am
24/10/2025

Մեզ շրջապատող նյութերի հնարավոր վտանգները, կենսաբանությունն ու մեքենայական ուսուցումը
infocom.am
21/10/2025

Կուր-Արաքսյան մշակույթը, արտասովոր մարդիկ և նրանց կավե արձանիկները
infocom.am
Կայքը հաճախել են
7 522 007

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  16:17, 04/11/2025 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2025 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: