ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Նորություններ
12/07/2024
«Կենսաբազմազանության պահպանության մարտահրավերներն Անտրոպոցենում»․ Բոլոնիայի համալսարանի պրոֆեսորի զեկուցումը՝ ՀՀ ԳԱԱ-ում

Սույն թվականի հուլիսի 10-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան հյուրընկալեց  Իտալիայի Բոլոնիայի համալսարանի պրոֆեսոր Ալեսանդրո Կիարուչիի գլխավորած բուսաբանների պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցեցին ՀՀ գիտական և կրթական կառույցների ներկայացուցիչներ, երիտասարդ գիտնականներ, ուսանողներ։

Մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանը։ Նա կարևորեց Բոլոնիայի համալսարանի համագործակցությունը ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի հետ և նշեց, որ Ալեսանդրո Կիարուչիին Իտալիայի ամենահայտնի բուսաբաններից է։ Ալեսանդրո Կիարուչին եղել է Իտալիայի բուսաբանական միության նախագահը, Բոլոնիայի համալսարանի Կենսաբանական, երկրաբանական և բնապահպանական գիտությունների բաժնի ղեկավարը, Բոլոնիայի բուսաբանական այգու գիտական տնօրենը։ 

Պրոֆեսոր Կիարուչին հանդես եկավ «Կենսաբազմազանության պահպանության մարտահրավերներն Անտրոպոցենում» զեկուցմամբ։ Նա ներկայացրեց կենսաբազմազանության պահպանության հիմնախնդիրները: Այնուհետև, քննարկվեցին կենսաբազմազանության վրա մարդու գործունեության հետևանքները, աճելավայրերի կորուստը և մասնատումը, կլիմայի փոփոխության ազդեցությունն 

էկոհամակարգերի վրա, տեսակային կազմի փոփոխությունները ժամանակի և տարածության մեջ։ Նշվեց կենսաբազմազանության մարտահրավերներին անդրադառնալու հրատապությունն ազգային և միջազգային մակարդակում, կենսաբազմազանության արդյունավետ պահպանության երկարաժամկետ պլանավորման կարևորությունն էկոլոգիական հավասարակշռության ապահովման և մարդու բարեկեցության համար:

Պրոֆեսոր Կիարուչին Հայաստան է ժամանել Իտալիայի ազգային հետազոտությունների խորհրդի և ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող և ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի 

կողմից իրականացվող «Հայաստանում երկրաբազմազանության և կենսաբազմազանության փոխազդեցությունն անտառային և տափաստանային բնակմիջավայրերում էկոկլիմայական գրադիենտի երկայնքով. գլոբալ տաքացման հետևանքների համար կիրառվող տեսական հայեցակարգ» հայ-իտալական ծրագրի շրջանակում։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
11.07.2024թ․


Ազդեր








Ս.թ. նոյեմբերի 10-ին ժամը 10:00-ին ՀՀ ԳԱԱ նիստերի մեծ դահլիճում (Մարշալ Բաղրամյան պող., 24) տեղի կունենա «Հանուն խաղաղության և զարգացման գիտության համաշխարհային օրվան» նվիրված հանդիսավոր նիստ

Ս.թ. նոյեմբերի 10-ին ժամը 11-ին ՀՀ ԳԱԱ նիստերի մեծ դահլիճում (Մարշալ Բաղրամյան պող., 24) տեղի կունենա Վ. Համբարձումյանի անվան միջազգային գիտական պետական մրցանակի դրամական միջոցների շրջանակում հայտարարված մրցույթներում հաղթող խմբերին հավաստագրերի հանձնում

Ս.թ. նոյեմբերի 12-ին ժամը 14.00-ին ՀՀ ԳԱԱ Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտում տեղի կունենա «Կենսաբանական հյուսվածքների օպտիկական լուսավորման մեթոդը կենսաբժշկական ախտորոշման մեջ և ֆոտոթերապիայում» թեմայով սեմինար

Ս.թ. նոյեմբերի 20-ին ժամը 14.00-ին ՀՀ ԳԱԱ Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտում տեղի կունենա «Բջիջների իմունագեն ոչնչացումը քաղցկեղի իմունաթերապիայում» թեմայով սեմինար

Հրապարակումներ մամուլում
11/11/2025

Նոյեմբերի 10-ը պետք է հռչակել պետական տոն․ Արթուր Իշխանյան
tech.news.am
10/11/2025

Ակադեմիան չի փակվելու, այս հարցում կա թյուրըմբռնում․ Աշոտ Սաղյան
tech.news.am
06/11/2025

Հայտնի են Գիտությունների ազգային ակադեմիայի 2025թ․ մրցանակի դափնեկիրները
aravot.am
03/11/2025

Համերաշխության ծառուղի՝ ՄԱԿ-ի և ՄԱԿ-ի ՊԳԿ 80-ամյակին
1lurer.am
Կայքը հաճախել են
7 537 680

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  16:48, 14/11/2025 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2025 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: