ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Նորություններ
16/05/2024
ՀՀ ԳԱԱ-ում տեղի կունենա «Արվեստի հարցերը Արշակ Չոպանյանի «Անահիտ» հանդեսում» միջազգային գիտաժողովը

Սույն թվականի մայիսի 17-ին՝ ժամը 11։00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24, 2-րդ հարկ) կմեկնարկի «Արվեստի հարցերը Արշակ Չոպանյանի «Անահիտ» հանդեսում» միջազգային գիտաժողովը, որը կազմակերպում է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը։ 

Երկօրյա գիտաժողովի չորս նիստերի ընթացքում առաջատար գիտնականներն ու երիտասարդ հետազոտողները Հայաստանից և արտերկրից կբացահայտեն «Անահիտ» հանդեսի ներդրումը հայ արվեստագիտության՝ երաժշտագիտության, արվեստաբանության, թատերագիտության և ճարտարապետագիտության, ինչպես նաև գրականագիտության ասպարեզում:

Գիտաժողովը գումարվում է «Հայ գեղարվեստական և երաժշտական քննադատությունը XIX դարում և XX դարասկզբին (ձևավորումն ու զարգացման միտումները)» գիտական ծրագրի շրջանակներում:

Գիտաժողովի աշխատանքները մայիսի 18-ին կշարունակվեն ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24գ, 1-ին հարկ): 

Գիտաժողովի աշխատանքներին հեռավար ձևաչափով կարելի է հետևել այստեղ։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
16․05․2024թ․


Ազդեր
Հրապարակումներ մամուլում
15/07/2026

Արևելագիտության ինստիտուտում արժևորվեց եգիպտահայ նշանավոր ծաղրանկարիչ Ալեքսանդր Սարուխանի ստեղծագործական ժառանգությունը
hesc.am
15/07/2026

«Կրթությունը և փիլիսոփայությունը». միջազգային գիտաժողով ՀՊՄՀ-ում
hesc.am
14/07/2026

Արևելագիտության ինստիտուտը և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը կնքեցին համագործակցության հուշագիր
hesc.am
13/07/2026

Սննդամթերքի ռիսկի և օգուտի գնահատման կարողությունների զարգացումը Հայաստանում
hesc.am
Կայքը հաճախել են
7 917 972

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  14:16, 24/07/2026 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2026 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: