ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Նորություններ
28/03/2024
ՀՀ ԳԱԱ նախագահությունը հյուրընկալեց Վրաստանի Խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերով հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակությանը

Սույն թվականի մարտի 27-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը հյուրընկալեց Վրաստանի Խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերով հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակությանը։ 

Հյուրերին ողջունեց ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը։ «Մենք ուրախ ենք ընդունել ձեզ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում։ Մեր ժողովուրդների բարեկամությունը խորը պատմական արմատներ ունի։ Այսօր բախվելով աննախադեպ գլոբալ մարտահրավերների՝ մենք գիտակցում ենք գիտության առանձնահատուկ դերը ոչ միայն մեր քաղաքակրթության կայուն զարգացման, այլև մեր մոլորակի վրա խաղաղության պահպանման գործում։ Մենք բարձր ենք գնահատում ձեր ներդրումը միջազգային գիտական երկխոսության զարգացման գործում և ողջունում ենք դրա ընդլայնմանն ուղղված քայլերը»,- ասաց ՀՀ ԳԱԱ նախագահը։ Նա ներկայացրեց ՀՀ ԳԱԱ-ի գործունեությունը, Վրաստանի կազմակերպությունների հետ ունեցած համագործակցությունը։ Այդ համատեքստում Աշոտ Սաղյանն ընդգծեց Էրազմուս+ ծրագրի շրջանակներում 2018 թվականից ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի և ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի մասնակցությամբ իրականացվող «Շրջակա միջավայրի պաշտպանություն

(բնապահպանություն)» կրթական ծրագրերի արդիականացում Հայաստանի և Վրաստանի համար» ծրագիրը, 2023 թվականից ՀՀ ԳԱԱ «Հայկենատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի և վրացական «Գեոբիոֆերտ» ընկերության համագործակցությունը, «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի և Վրաստանի գյուղատնտեսական համալսարանի համագործակցությունը՝ Միջազգային գիտության և տեխնոլոգիաների կենտրոնի (ISTC) 2 ծրագրերի շրջանակներում, 2022 թվականին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի կողմից Վրաստանի վերաբերյալ մենագրության հրատարակումը։ Աշոտ Սաղյանը նշեց, որ անհրաժեշտ է ակտիվացնել համագործակցությունը ֆիզիկայի, աստղաֆիզիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, կենսաբանության ոլորտներում: «Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել եվրոպական գիտական ծրագրերին մեր երկրների գիտական կառույցների համատեղ մասնակցությանը, երիտասարդ գիտնականների համար համատեղ ծրագրերի մշակմանը և միջազգային միջոցառումների կազմակերպմանը»,- ասաց Աշոտ Սաղյանը։

Վրաստանի Խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերով հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեն շնորհակալություն հայտնեց ընդունելության համար։ Նա իր խոսքում, մասնավորապես, ասաց․ «Ուրախ ենք, որ մեր երկու երկրների գիտությունների ակադեմիաների միջև կան լավ հարաբերություններ։ 21-րդ դարում գիտության զարգացումը շատ կարևոր է, և եթե այս ոլորտը չզարգանա, շատ դժվար կլինի մեր երկրների զարգացումը։ Դրա համար շատ ենք կարևորում գիտական տարբեր նախագծերի համար բյուջետային միջոցների ավելացումը և երիտասարդության ներգրավումը գիտության մեջ։ Գիտենք, որ երկրները միայնակ ոչինչ չեն կարող անել, անպայման պետք է լինեն միջազգային հարաբերություններ և առաջին հերթին հարևանների հետ։ Մենք պատրաստ ենք աջակցել գիտական ծրագրերի իրականացմանը, համագործակցության խորացմանը»։  

Ելույթներով հանդես եկան Վրաստանի Խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերով հանձնաժողովի անդամ Վլադեմեր Կախաձեն և ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը։ 

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
28.03.2024թ․


Ազդեր








Ս․թ․ հունիսի 09-12-ը ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը և Երևանի պետական համալսարանը կազմակերպում են 2-րդ Միջազգային գիտաժողով՝ «Biodiversity, Conservation and Climate Change (Toward COP 17)» (ԵՊՀ, Ալեք Մանուկյան1)

Ս.թ. ապրիլի17-ին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը, ՀՀ-ում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում, կազմակերպում է միջազգային գիտական գիտաժողով «Հայ-ֆրանսիական մշակութային կապերի պատմությունից» թեմայով

Ս.թ. ապրիլի 20-ին, ժամը 15.00-ին ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում տեղի կունենա «Իրավունքի դերը արժեքների համաշխարհային համայնքի ծագման գործում (Միրեյ Դելմա-Մարտի)» թեմայով սեմինար

Ս.թ. ապրիլի 20-ին, ժամը 14.00-ին ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում տեղի կունենա «Երկրաքաղաքականության ֆրանսիական դպրոցը» թեմայով սեմինար

2026թ. մայիսի 4-8-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների և ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտները կազմակերպում են 15-րդ միջազգային սիմպոզիում և COST գիտաժողով «Օպտիկան և նրա կիրառությունները (OPTICS-15)» թեմայով (ք.Երևան)

Ս.թ. մայիսի 16-19-ը, ժամը 10։00-ից ՀՀ ԳԱԱ Լ.Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտը և Երևանի Հերացու անվան պետական համալսարանը՝ «Սթրեսի և վարքի ուսումնասիրության միջազգային ընկերության» հետ համատեղ, կազմակերպում են «Նյարդագիտության շաբաթ 2026» միջազգային գիտաժողով

2026թ․ մայիսի 25-29-ը ՀՀ ԳԱԱ Վ․Համբարձումյանի անվ․ Բյուրականի աստղադիտարանը Բյուրականում կազմակերպում է «Աստղագիտության հաղորդակցումը հասարակության հետ» միջազգային գիտաժողով

Ս. թ. հունիսի 16-17-ը ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը և «Կարին» գիտական կենտրոնը կազմակերպում են «Ոգի-գաղափար-ինքնություն․ ավանդույթից՝ արդիականություն» պարագիտական գիտաժողով (ք.Երևան)

2026թ. hունիսի 21-28-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը անց է կացնում «Փնջեր և ճառագայթներ, փոխազդեցություն և կիրառություններ» միջազգային գիտաժողով և «Ճառագայթային ֆիզիկա» Ալպիկյան միջազգային գիտական դպրոց (ASRP)՝ նվիրված ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանին (ք. Երևան և Ջերմուկ)

ԱՊՀ Նանոտեխնոլոգիաների միջազգային նորարարական կենտրոնը (IINC CIS) հայտարարում է ԱՊՀ երկրների երիտասարդ գիտնականների և մասնագետների համար դրամաշնորհների և վերապատրաստման մրցույթ (Դուբնա, 2026)

Հրապարակումներ մամուլում
08/05/2026

Մաթեմատիկայի ինստիտուտում կայացավ «OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովը․ ներկայացվեցին մաթեմատիկայի ոլորտի արդի հետազոտությունները
hesc.am
07/05/2026

Մեր աշակերտներն ունեն մտքի մեծ թռիչք. պարգևատրվել են Համադպրոցական գիտության փառատոնի հաղթողները
escs.am
01/05/2026

Նվիրյալը
aravot.am
01/05/2026

Մեկնարկել է «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2027» մրցույթի հայտերի ընդունումը
escs.am
Կայքը հաճախել են
7 768 591

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  23:01, 15/05/2026 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2026 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: