ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Նորություններ
06/03/2024
Արցախի օր Բյուրականում

Այսօր Բյուրականի աստղադիտարանում Արցախի օր էր։ ԲԱ-ն իր շուրջ էր համախմբել տարբեր ոլորտների ներկայացուցիչ Արցախցի մեր հայրենակիցներին, մասնավորապես գիտության և մշակութային գործիչներին։ 

Համաձայն օրակարգի՝ միջոցառման մեկնարկը տրվեց հանդիպում-քննարկումով, որի ընթացքում ելույթներով հանդես եկան ԲԱ տնօրեն Արեգ Միքայելյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, ԵՊՀ դասախոս փիլիսոփա Ալեքսանդր Մանասյանը, ԱՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, բանաստեղծ Սոկրատ Խանյանը և ԱՀ ԿԳՄՍ նախկին նախարար Լուսինե Ղարախանյանը։ Մասնավորապես քննարկվեց Արցախի գիտական և պատմամշակութային ժառանգության պատշաճ մակարդակով պահպանության հարցը։

Հաշվի առնելով միջոցառման գիտական և մշակութային բնույթը՝ հյուրերի թվում էին ՀՀ ԳԱԱ նախագահության անդամները՝ նախագահ Աշոտ Սաղյանը, գլխավոր խորհրդական Ռադիկ Մարտիրոսյանը, բաժանմունքների ակադեմիկոս-քարտուղարները, ԱԺ նախկին նախագահ Արթուր Թովմասյանը, ԱՀ ԿԳՄՍ նախկին նախարար Լուսինե Ղարախանյանը և նախկին փոխնախարար Միքայել  Համբարձումյանը, Արցախի գիտական կենտրոնի տնօրեն

Անյուտա Սարգսյանը և փոխտնօրեն Արևիկ Իսրայելյանը, ԵՊՀ դասախոս փիլիսոփա Ալեքսանդր Մանասյանը, Արցախի պետական համալսարանի նախկին ռեկտոր Ստեփան Դադայանը, Արցախի պետական համալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանը, պատմ․ գիտ դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Բալայանը, Արցախի պամության թանգարանի տնօրեն, գիտ․ վաստ․ գործիչ Մելանյա Բալայանը, ֆիզմաթ գիտ․ թեկնածու Կարեն Արամյանը, գիտ․ դոկտոր Վահրամ Հայրապետյանը, բանաստեղծ, գիտ․ դոկտոր Սոկրատ Խանյանը, ԱՊՀ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը, ԱՊՀ բնագիտական ֆակուլտետի դեկան Վոլոդյա Միրզոյանը, ԱՊՀ պրոռեկտոր Գեորգի Սահակյանը, ԱՀՀ լրագրող Սաթինե Մինասյանը, լրագրող Շողեր Սարգսյանը։

Հանդիպումից հետո հյուրերի համար կազմակերպվեցին էքսկուրսիներ դեպի Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան և խոշորագույն 2,6մ  հայելու տրամագծով աստղադիտակ՝ ներկայացնելու ԲԱ գործունեությունն ու Վիկտոր Համբարձումյանի գործունեությունը։

Ակտիվորեն ներգրավված լինելով Արցախին և արցախահայությանը վերաբերող հարցերին՝ ԲԱ-ն կարևորում է նմանատիպ հանդիպումները թե՛ մասնագիտական, թե՛ բարեկամական և թե՛ համախմբվածության տեսակետից։

ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանՄամուլի հաղորդագրություն
05․03․2024թ.


Ազդեր








Ս.թ. հոկտեմբերի 16-ից 18-ը ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը անց է կացնում «Տեղահանություն և հիշողություն. Արցախի շարունակական ճգնաժամը բանավոր պատմություններում» միջազգային գիտաժողով (բացումը հոկտեմբերի 16-ին, ժ. 10.00 ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում, Մարշալ Բաղրամյան պող., 24 հասցեով)

Ս.թ. հոկտեմբերի 17-ին, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ-ում տեղի կունենա «Կենսատեխնոլոգիայի զարգացման 15 տարի. նվաճումներ և հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովը՝ նվիրված ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի հիմնադրման 15-ամյակին

Ս․թ․ հոկտեմբերի 17-18-ը ՀՀ ԳԱԱ-ն, ՀՀ ԿԳՄՍՆ-ը, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ը ՀՀ ԳԱԱ-ում կազմակերպում են «Բնագիտությունը, մաթեմատիկան, տեխնիկան, ինֆորմատիկան XXI դարում. հանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ ու լուծումներ» խորագրով համահայկական 8-րդ կրթական գիտաժողով

Ս.թ. հոկտեմբերի 23-ից 25-ը ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը անց է կացնում «Ամրոցները և պաշտպանական համակարգը Առաջավոր Ասիայում» միջազգային գիտաժողով (բացումը հոկտեմբերի 23-ին ժ. 11.00 ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում, Մարշալ Բաղրամյան պող., 24 հասցեով)

Ս.թ. հոկտեմբերի 24-ին, ժ. 11.00, ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում (Մարշալ Բաղրամյան պող., 24 հասցեով) տեղի կունենա «Արցախի Տիգրանակերտ. պատմամշակութային կերպարը հնագիտական հետազոտությունների լույսի ներքո» (Երևան, ՀԱԻ հրատարակչություն, 2025) գրքի շնորհանդեսը

Մեկնարկել է 2026-2027 ուստարվա ասպիրանտուրայի առկա և հեռակա ընդունելության տեղերի ձևավորման գործընթացը։ Հայտերի ներկայացնելու վերջնաժամկետը՝ 2025թ․ հոկտեմբերի 20, ժամը 18:00 (Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի grants.hesc.am համակարգի միջոցով)

2025թ. հոկտեմբերի 22-25-ին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ՌԳԱ Ա. Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտը, Մխիթարյան միաբանությունը, Երևանի պետական համալսարանը, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը, ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը հրավիրում են մասնակցելու Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական միջազգային գիտաժողովին

Հրապարակումներ մամուլում
19/10/2025

Գիտության շաբաթին կմասնակցի մոտ 400 կրթական հաստատություն. լավագույնները կստանան համակարգիչ
1lurer.am
18/09/2025

Крепости под гладью Севана?
golosarmenii.am
16/09/2025

Փոշու արագ եռակալման եզակի սարք
1lurer.am
01/09/2025

От человека разумного к человеку покорному?
golosarmenii.am
Կայքը հաճախել են
7 491 189

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  13:30, 16/10/2025 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2025 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: