ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Նորություններ
23/11/2023
«Արևիք. պատմամշակութային ժառանգություն և միջմշակութային կապեր» խորագրով միջազգային գիտաժողով՝ Մեղրիում

Սույն թվականի նոյեմբերի 17-18-ին Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում տեղի է ունեցել «Արևիք (Մեղրի). պատմամշակութային ժառանգություն և միջմշակութային կապեր» խորագրով միջազգային գիտաժողովը։ Գիտաժողովին մասնակցել են գիտնականներ Հայաստանից, Ռուսաստանից, Գերմանիայից և Բուլղարիայից:

 

Գիտաժողովը բացել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը։ Գիտաժողովի մասնակիցներին ողջունել են Սյունիքի փոխմարզպետ Հայկ Հարությունյանը, Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը։ Այնուհետև, Աշոտ Մելքոնյանը հանդես է եկել Հայաստանի պատմամշակութային և աշխարհաքաղաքական հոլովույթում Արևիք-Մեղրիի ունեցած դերին նվիրված զեկուցմամբ: Ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը ներկայացրել է «Մեղրիի աշխարհաքաղաքական նշանակությունը՝ որպես Հայաստանի հարավային դարպաս» զեկուցումը։ 

Գիտաժողովի ընթացքում ներկայացվել է ընդհանուր 30 զեկուցում, որոնք նվիրված էին Սյունիքի պատմական Արևիք գավառի՝ ներկայիս Մեղրու ենթաշրջանի պատմամշակութային ժառանգությանն ու հարևան երկրների հետ միջմշակութային կապերի զանազան հայեցակետերին, Արևիքի պատմագիտությանն ու մշակութաբանությանը։ Ներկայացվել են հնամշակութաբանական և աղբյուրագիտական-տեղանվանագիտական, Արևիք գավառի ամրոցաշինությանը, ճարտարապետությանը, նոր շրջանում սահմանների ձևավորմանը և նշանավոր մեղրեցիներին նվիրված զեկուցումներ: Բանախոսները զեկուցումներում անդրադարձել են տարածաշրջանի եկեղեցիների հորինվածքին, նկարազարդումներին, խաչքարային վիմագրություններին, հուշարձանների աղբյուրագիտական հիշատակումներին ու տեղադրությանը:

 

Գիտաժողովին հաջորդել է աշխատաժողով, որի ընթացքում ներկայացվել են Մեղրու շրջանի մշակութային, զբոսաշրջային զարգացման հեռանկարները, Մեղրու Սուրբ Հովհաննես վանքի 2016-2020թթ. պեղումների արդյունքները, 2021-2023թթ. իրականացված «Մեղրու տարածաշրջանի հուշարձանների ուսումնասիրություն» ծրագրի արդյունքները:

Գիտաժողովի մասնակիցներն այցելել են Մեղրու Մեծ Թաղի Սուրբ Հովհաննես եկեղեցի, Կարճևան գյուղի եկեղեցի, ծանոթացել գյուղի պատմական հուշարձաններին ու ժողովրդական ճարտարապետությանը, այցելել՝ Ծոր բնական հուշարձան-ջրվեժի տարածք, Վահրավար գյուղ և Կարմիր վանք, Մեղրու Փոքր Թաղ, Շվանիձոր գյուղ՝ տեսնելու միջնադարյան ջրանցույցը և հին գյուղի ավերակները: 

Միջազգային գիտաժողովը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը և Երևանի պետական համալսարանը, աջակիցներն ու գործակիցներն են Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամը և «Երկիր և մշակոյթ» համազգային կազմակերպությունը։ 

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
23․11․2023թ․


Ազդեր








Ս. թ. ապրիլի 17-ին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը, ՀՀ-ում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում, կազմակերպում է միջազգային գիտական գիտաժողով «Հայ-ֆրանսիական մշակութային կապերի պատմությունից» թեմայով

Ս. թ. ապրիլի 20-ին, ժամը 15.00-ին ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում տեղի կունենա «Իրավունքի դերը արժեքների համաշխարհային համայնքի ծագման գործում (Միրեյ Դելմա-Մարտի)» թեմայով սեմինար

Ս. թ. ապրիլի 20-ին, ժամը 14.00-ին ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում տեղի կունենա «Երկրաքաղաքականության ֆրանսիական դպրոցը» թեմայով սեմինար

2026 թ. մայիսի 4-8-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների և ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտները կազմակերպում են 15-րդ միջազգային սիմպոզիում և COST գիտաժողով «Օպտիկան և նրա կիրառությունները (OPTICS-15)» թեմայով (ք.Երևան)

Ս. թ. մայիսի 16-19-ը, ժամը 10։00-ից ՀՀ ԳԱԱ Լ.Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտը և Երևանի Հերացու անվան պետական համալսարանը՝ «Սթրեսի և վարքի ուսումնասիրության միջազգային ընկերության» հետ համատեղ, կազմակերպում են «Նյարդագիտության շաբաթ 2026» միջազգային գիտաժողով

2026թ․ մայիսի 25-29-ը ՀՀ ԳԱԱ Վ․Համբարձումյանի անվ․ Բյուրականի աստղադիտարանը Բյուրականում կազմակերպում է «Աստղագիտության հաղորդակցումը հասարակության հետ» միջազգային գիտաժողով

2026 թ. hունիսի 21-28-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը անց է կացնում «Փնջեր և ճառագայթներ, փոխազդեցություն և կիրառություններ» միջազգային գիտաժողով և «Ճառագայթային ֆիզիկա» Ալպիկյան միջազգային գիտական դպրոց (ASRP)՝ նվիրված ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանին (ք. Երևան և Ջերմուկ)

ԱՊՀ Նանոտեխնոլոգիաների միջազգային նորարարական կենտրոնը (IINC CIS) հայտարարում է ԱՊՀ երկրների երիտասարդ գիտնականների և մասնագետների համար դրամաշնորհների և վերապատրաստման մրցույթ (Դուբնա, 2026)

Հրապարակումներ մամուլում
08/04/2026

Կրթաթոշակի մրցույթ հայաստանյան ասպիրանտների համար
escs.am
08/04/2026

Գիտակարգ․ Քվանտային ֆիզիկա-Lույսը և լուսային տեխնոլոգիաները մեր կյանքում.մաս 2-րդ
boon.am
07/04/2026

Վիրտուալ պայքար գրիպի վիրուսների ու քիմիական միացությունների միջև. հաղթողը 10 քիմիական միացություններ են
infocom.am
06/04/2026

Հայտնի են «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026»-ի եզրափակիչ փուլի մրցանակակիրները
escs.am
Կայքը հաճախել են
7 718 644

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  17:12, 10/04/2026 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2026 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: