ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Նորություններ
10/10/2023
«MAGIC» միջազգային համագործակցությունը 20 տարեկան է

Սույն թվականի հոկտեմբերի 2-6-ը Իսպանիայի Լա Պալմա կղզում նշվեց «MAGIC» միջազգային համագործակցության հիմնադրման 20-ամյակը։ 

«MAGIC»-ը շահագործում է Լա Պալմայի «Roque de los Muchachos» աստղադիտարանում տեղադրված երկու 17 մետր տրամագծով պատկերային մթնոլորտային չերենկովյան դիտակների համակարգը: «MAGIC» համագործակցությանն անդամակցում են Բուլղարիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Խորվաթիայի, Հայաստանի, Ճապոնիայի, Շվեյցարիայի, Ֆինլանդիայի ավելի քան 20 խոշոր գիտական կազմակերպություններ և համալսարաններ: Հայաստանից «MAGIC»-ին անդամակցում են ՀՀ ԳԱԱ ԻԿՐԱՆԵՏ կենտրոն միջազգային կազմակերպությունը և Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան։

Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Մյունխենի Մաքս-Պլանկի Ֆիզիկայի ինստիտուտի «MAGIC» խմբի ղեկավար Ռազմիկ Միրզոյանը, ով երկար տարիներ եղել է «MAGIC» համագործակցության ղեկավար, ՀՀ ԳԱԱ ԻԿՐԱՆԵՏ կենտրոնի տնօրեն Նարեկ Սահակյանը, ԻԿՐԱՆԵՏ կենտրոնի տեսական աստղաֆիզիկայի խմբի ղեկավար Սարգիս Գասպարյանը և կենտրոնի գիտաշխատող Դավիթ Իսրայելյանը։ Միջոցառման ժամանակ ներկայացվեցին գիտական զեկուցումներ, կազմակերպվեց այցելություն «Roque de los Muchachos» աստղադիտարան։ 

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
10․10․2023թ․


Ազդեր
Հրապարակումներ մամուլում
17/12/2025

Առաջին անգամ պատմության մեջ տեխնոլոգիաները սպառնում են մոլորակին և մարդկությանը․ Արթուր Իշխանյան
tech.news.am
16/12/2025

«Նպատակային ծրագրեր — 2027» մրցույթ
hesc.am
08/12/2025

Հանրային բուհերն ու գիտական կազմակերպությունները կարող են ղեկավարել միայն մինչեւ 65 տարեկան անձինք
hetq.am
05/12/2025

Կառավարությունն առաջարկում է ակադեմիական ինստիտուտները հանձնել ԿԳՄՍՆ-ին
hetq.am
Կայքը հաճախել են
7 597 603

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  15:23, 25/12/2025 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2025 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: