ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Նորություններ
13/07/2023
Բազմավաստակ ամերիկահայ պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանի մահվան առթիվ

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը խորը վշտով տեղեկացավ վաստակաշատ պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Կալիֆոռնիայի պետական համալսարանի Արդի հայոց պատմության ամբիոնի հիմնադիր ու առաջին վարիչ, «Հայաստանի Հանրապետություն» կոթողային քառահատոր աշխատության և Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ գրքերի հեղինակ Ռիչարդ Հովհաննիսյանի մահվան մասին։

Ռիչարդ Հովհաննիսյանը կյանքից հեռացել է 90 տարեկան հասակում սույն թվականի հուլիսի 10-ին՝ ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում։

Ռիչարդ Հովհաննիսյանի հիմնարար աշխատությունները վերաբերում են Հայաստանի, Անդրկովկասի և Միջին Արևելքի պատմության հարցերին, Հայաստանի առաջին Հանրապետության, Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության պատմությանը և պատմագրությանը: Նրա՝ Հայաստանի առաջին Հանրապետության պատմությանը նվիրված քառահատոր արժեքավոր աշխատությունը, Հայոց ցեղասպանության վերաբերյալ անգլերեն և հայերեն հրապարակումներն էական ներդրում են հայոց պատմության բարդագույն խնդիրների հետազոտության և գիտական մեկնաբանման գործում։ Պրոֆեսոր Հովհաննիսյանը բազմիցս մասնակցել է նշված հիմնախնդիրների վերաբերյալ միջազգային գիտաժողովների, ներկայացրել իր հիմնավոր և սկզբունքային դիտարկումները հայկական պետականության և Հայոց ցեղասպանության շարժառիթների ու հետապնդվող նպատակների մասին։

 

Ռիչարդ Հովհաննիսյանը եղել է Կալիֆոռնիայի (Լոս Անջելես) պետական համալսարանի պրոֆեսոր (1969թ-ից), հայոց և կովկասյան պատմության բակալավրի, մագիստրոսի և փիլիսոփայության դոկտորի կոչումներ շնորհող ծրագրերի ղեկավար (1962թ-ից), Հայ կրթական հիմնարկության հայ ժողովրդի արդի պատմության ամբիոնի վարիչ (1987թ-ից)։ Նա Ամերիկայի հայկական համագումարի և հայագիտական ընկերակցության հիմնադիր անդամներից է, վերջինիս առաջին նախագահը։ Անդամակցել է միջազգային և ամերիկյան գիտական ու հասարակական մի շարք կազմակերպությունների։

Ռիչարդ Հովհաննիսյանն արժանացել է ԵՊՀ և Արցախի պետական համալսարանի  պատվավոր դոկտորի կոչման: Պարգևատրվել է ՀՀ Մովսես Խորենացու մեդալով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշանով, ինչպես նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» և «Կիլիկիո ասպետ» շքանշաններով: Ռիչարդ Հովհաննիսյանի անունով է կոչվում ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցը։

ՀՀ ԳԱԱ նախագահությունը, Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը սգում են ականավոր գիտնականի մահը և ցավակցում պրոֆեսոր Հովհաննիսյանի ընտանիքին, հարազատներին և մտերիմներին։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
13.07.2023թ․


Ազդեր
Հրապարակումներ մամուլում
28/10/2025

Մարի Սկլադովսկա-Կյուրիի անվան Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կրթաթոշակային ծրագրի հայտերի ընդունում
hesc.am
27/10/2025

Արևմտյան գործընկերների աջակցությամբ ոչ պիտանի ռադիոակտիվ աղբյուրները վնասազերծվում են
1lurer.am
24/10/2025

Մեզ շրջապատող նյութերի հնարավոր վտանգները, կենսաբանությունն ու մեքենայական ուսուցումը
infocom.am
21/10/2025

Կուր-Արաքսյան մշակույթը, արտասովոր մարդիկ և նրանց կավե արձանիկները
infocom.am
Կայքը հաճախել են
7 522 750

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  11:45, 05/11/2025 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2025 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: