ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Նորություններ
02/05/2023
ՀՀ ԳԱԱ-ում կանցկացվի կլոր սեղան՝ նվիրված ականավոր ռուս կոմպոզիտոր Սերգեյ Ռախմանինովի ծննդյան 150-ամյակին

Սույն թվականի մայիսի 3-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (Մարշալ Բաղրամյան 24ա) տեղի կունենա «Ռախմանինով. ռուս կոմպոզիտոր, աշխարհի քաղաքացի» խորագրով կլոր սեղանը՝ նվիրված ականավոր կոմպոզիտոր, դաշնակահար և դիրիժոր Սերգեյ Ռախմանինովի ծննդյան 150-ամյա հոբելյանին: 

Միջոցառումը կազմակերպում են ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը, Ռուսաստանի երաժշտության ազգային թանգարանը և Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը՝ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանության աջակցությամբ։

Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը, Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը, Ռուսաստանի երաժշտության ազգային թանգարանի գլխավոր տնօրեն Միխայիլ Բրիզգալովը, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը և Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը: Անվանի արվեստագետները հանդես կգան գիտական զեկուցումներով՝ նվիրված Սերգեյ Ռախմանինովի կյանքին և ստեղծագործություններին։ 

Միջոցառման ժամանակ կկնքվի համագործակցության համաձայնագիր ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի և Ռուսաստանի երաժշտության ազգային թանգարանի միջև։ 

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
02․05․2023թ.


Ազդեր
Հրապարակումներ մամուլում
29/07/2026

Հայագիտությունը՝ գիտության ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրի կարևոր բաղադրիչ․ Մատենադարանում մեկնարկել է Հայագիտական միջազգային կոնգրեսը
hesc.am
28/07/2026

Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի հրավեր
hesc.am
26/07/2026

Վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն՝ Heritage Science ամսագրում
hesc.am
25/07/2026

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ասոցացված անդամների և արտասահմանյան անդամների 2026 թվականի ընտրության մրցույթի մասին
hesc.am
Կայքը հաճախել են
7 938 775

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  15:20, 06/08/2026 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2026 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: