ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Նորություններ
21/12/2022
Նոր պայմանավորվածություն ՀՀ ԳԱԱ-ի և ՌԴ ԳԱ-ի միջև՝ խորացնելու համագործակցությունը

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի ժամանակ հանդիպել է ՌԴ Գիտությունների ակադեմիայի նորընտիր ղեկավարության՝ ՌԴ ԳԱ նախագահ ակադեմիկոս Գենադի Կրասնիկովի, փոխնախագահների և բաժանմունքների ակադեմիկոս-քարտուղարների հետ: Քննարկվել են հետագա համագործակցության հարցերը, ՀՀ ԳԱԱ-ի և ՌԴ ԳԱ-ի միջև 2021թ. նոյեմբերի 5-ին կնքված Գիտատեխնիկական

համագործակցության համաձայնագրի դրույթների իրականացման ճանապարհային քարտեզը: Որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ, որը ճանապարհային քարտեզի 54 կետերից կընտրի առավել կարևորները, և աշխատանքներ կտարվեն դրանց կյանքի կոչման ուղղությամբ:

«Համագործակցության համար երկկողմանի շահագրգռվածություն կա: Կարևորելով անցյալը, կարևորելով այն պատմությունը, որ ունեցել են մեր ակադեմիաները համատեղ դեռևս ԽՍՀՄ տարիներից և այն նախադրյալները, որ առկա են այսօր, պետք է իրենց շարունակությունը գտնեն ապագայում»,- ասաց ՀՀ ԳԱԱ նախագահը: Նա նշեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ աշխատանքներ կատարել հայ-ռուսական այն պայմանագրերի ուղղությամբ, որոնք գործել են Հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի համատեղ ֆինանսավորմամբ:

«Աշխատանքները շարունակելու համար պետք է ստորագրվի միջպետական համագործակցության պայմանագիր Ռուսաստանի գիտական հիմնադրամի և ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի միջև: Ռուսական կողմը շահագրգռվածություն է հայտնել համատեղ ծրագրեր իրականացնելու ուղղությամբ»,- ասաց ակադեմիկոս Աշոտ Սաղյանը: 

Լուսանկարները՝ Օլգա Մերզլյակովա

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
21.12.2022թ.


Ազդեր








Ս.թ. հոկտեմբերի 22-25-ին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ՌԳԱ Ա. Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտը, Մխիթարյան միաբանությունը, Երևանի պետական համալսարանը, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը, ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը հրավիրում են մասնակցելու Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական միջազգային գիտաժողովին

Ս.թ. հոկտեմբերի 23-ից 25-ը ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը անց է կացնում «Ամրոցները և պաշտպանական համակարգը Առաջավոր Ասիայում» միջազգային գիտաժողով (բացումը հոկտեմբերի 23-ին ժ. 11.00 ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում, Մարշալ Բաղրամյան պող., 24 հասցեով)

Ս.թ. հոկտեմբերի 24-ին, ժ. 11.00, ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում (Մարշալ Բաղրամյան պող., 24 հասցեով) տեղի կունենա «Արցախի Տիգրանակերտ. պատմամշակութային կերպարը հնագիտական հետազոտությունների լույսի ներքո» (Երևան, ՀԱԻ հրատարակչություն, 2025) գրքի շնորհանդեսը

Ս․թ․ հոկտեմբերի 28-ին, ժամը 16։00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում կանցկացվի տեղեկատվական հանդիպում «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» հանձնաժողովի հետ

Հրապարակումներ մամուլում
28/10/2025

Մարի Սկլադովսկա-Կյուրիի անվան Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կրթաթոշակային ծրագրի հայտերի ընդունում
hesc.am
27/10/2025

Արևմտյան գործընկերների աջակցությամբ ոչ պիտանի ռադիոակտիվ աղբյուրները վնասազերծվում են
1lurer.am
24/10/2025

Մեզ շրջապատող նյութերի հնարավոր վտանգները, կենսաբանությունն ու մեքենայական ուսուցումը
infocom.am
21/10/2025

Կուր-Արաքսյան մշակույթը, արտասովոր մարդիկ և նրանց կավե արձանիկները
infocom.am
Կայքը հաճախել են
7 521 193

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  10:08, 04/11/2025 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2025 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: