ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Նորություններ
21/12/2022
ՀՀ ԳԱԱ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽՈՒՄ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ) ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Տևական ժամանակ է, ինչ բնապահպան ներկայացող ադրբեջանցիների մի մեծ խումբ շինծու պատրվակով փակել է Արցախը (Լեռնային Ղարաբաղը) Հայաստանին կապող միակ, կենսական նշանակության ցամաքային ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Փաստական ապացուցված է այն հանգամանքը, որ «բնապահպան» ադրբեջանցիները, որոնց շարքերում նկատվել են տարբեր պաշտոնյաներ, զինվորականներ, Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ և այլն, որևէ առնչություն չունեն բնապահպանի գործի հետ: Սակայն նրանց գործողությունների արդյունքում Արցախի բնակչությունն արդեն տասներորդ օրն է՝ հայտնվել է շրջափակման մեջ։ 

Մեր օրերում, երբ արդի քաղաքակիրթ աշխարհը համընդհանուր քննադատության է արժանացնում մարդու իրավունքների ոտնահարման նվազագույն փորձը, Արցախի բնակչությունը հումանիտար աղետ է ապրում՝ զուրկ պարենի և դեղորայքի ձեռքբերման, բուժօգնության, ազատ տեղաշարժի և այլ հիմնարար իրավունքներից։ Արցախում՝ իր պատմական հայրենիքում, այժմ բնակվում է 120 հազար մարդ, գրեթե նույնքան, որքան կազմում է, օրինակ, Օռլեանի (Ֆրանսիա), Քեմբրիջի (Մեծ Բրիտանիա) կամ Ցյուրիխի (Շվեյցարիա) բնակչության թիվը: Անհնար է պատկերացնել միջազգային հանրության լռությունը և անգործությունը, եթե նմանօրինակ վտանգի առջև հայտնվեին թվարկված քաղաքները (տարածաշրջանները)։ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից կոորդինացվող այս գործողությունները խախտում են ոչ միայն 2020 թ․ նոյեմբերի 9-ին ձեռք բերված եռակողմ համաձայնությունը խաղաղության վերաբերյալ, այլև ուղղակիորեն ոտնահարում են ՄԱԿ-ի կողմից ընդունված և աշխարհի երկրների մեծ մասի կողմից ստորագրված մարդու իրավունքներին վերաբերող միջազգային կոնվենցիաները և համաձայնագրերը։ 

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան խստիվ դատապարտում է արդի բարդ աշխարհաքաղաքական իրադրության պայմաններում Ադրբեջանի կողմից իրականացվող այս սադրիչ և վտանգավոր քայլերը:

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան կոչ է անում իր միջազգային գործընկեր կառույցներին, միջազգային հումանիստական կազմակերպություններին բարձրաձայնելու իր իսկ պատմական հայրենիքում՝ սովի, բուժօգնության և դեղորայքի ձեռքբերման անհնարինության, ցեղասպանության իրական վտանգի առջև կանգնած հայերի հարցը, աջակցել և լուծումներ առաջադրել։ Հակառակ պարագայում մարդու իրավունքները որպես բարձրագույն արժեք հռչակած երկրների, հումանիստական առաքելություն իրականացնող միջազգային խոշոր կազմակերպությունների հռետորաբանությունը կարող է տեղիք տալ լրջագույն կասկածների՝ դրանց ազնվության և կիրառելիության օբյեկտիվության հարցում։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
21.12.2022թ.


Ազդեր








2026 թ. hունիսի 21-28-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը անց է կացնում «Փնջեր և ճառագայթներ, փոխազդեցություն և կիրառություններ» միջազգային գիտաժողով և «Ճառագայթային ֆիզիկա» Ալպիկյան միջազգային գիտական դպրոց (ASRP)՝ նվիրված ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանին (ք. Երևան և Ջերմուկ)

Ս. թ. ապրիլի 20-ին, ժամը 15.00-ին ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում տեղի կունենա «Իրավունքի դերը արժեքների համաշխարհային համայնքի ծագման գործում (Միրեյ Դելմա-Մարտի)» թեմայով սեմինար

Ս. թ. ապրիլի 20-ին, ժամը 14.00-ին ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում տեղի կունենա «Երկրաքաղաքականության ֆրանսիական դպրոցը» թեմայով սեմինար

2026 թ. մայիսի 4 - 8-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների և ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտները կազմակերպում են 15-րդ միջազգային սիմպոզիում և COST գիտաժողով «Օպտիկան և նրա կիրառությունները (OPTICS-15)» թեմայով (ք.Երևան)

2026թ․ մայիսի 25-29-ը ՀՀ ԳԱԱ Վ․Համբարձումյանի անվ․ Բյուրականի աստղադիտարանը Բյուրականում կազմակերպում է «Աստղագիտության հաղորդակցումը հասարակության հետ» միջազգային գիտաժողով

ԱՊՀ Նանոտեխնոլոգիաների միջազգային նորարարական կենտրոնը (IINC CIS) հայտարարում է ԱՊՀ երկրների երիտասարդ գիտնականների և մասնագետների համար դրամաշնորհների և վերապատրաստման մրցույթ (Դուբնա, 2026)

Հրապարակումներ մամուլում
19/03/2026

Գիտակարգ․ Քվանտային ֆիզիկա | Լազերների դերը քվանտային տեխնոլոգիաներում
boon.am
19/03/2026

Բրոնզեդարյան տեխնոլոգիաները ժամանակակից մարդու ձեռքերում․ Փորձարարական հնագիտության լաբորատորիայից ներս
infocom.am
18/03/2026

«Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր — 2026» մրցույթ
hesc.am
17/03/2026

Երկրաբանության կարևոր դերը՝ երկրաշարժերից մինչև օգտակար հանածոներ
boon.am
Կայքը հաճախել են
7 690 413

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  10:56, 23/03/2026 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2026 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: