ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Նորություններ
03/11/2022
Մայա Գրիգորյանն ընտրվեց ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի տնօրեն

Սույն թվականի նոյեմբերի 2-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրվեց բանասիրական գիտությունների թեկնածու Մայա Գրիգորյանը:

Ներկայացնելով ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի 2023-2027թթ. զարգացման ծրագիրը՝ Մայա Գրիգորյանը նշեց, որ գրադարանի հավաքածուների համալրման նպատակով օգտագործելու են գրադարանի համագործակցային  բոլոր հնարավորությունները, ստեղծելու են նոր կապեր: Իրականացվելու են որոնողական աշխատանքներ աշխարհի խոշորագույն գրադարանների թվային պահոցներում՝ հայտնաբերելու, ուսումնասիրելու և թվայնացնելու հայագիտական հավաքածուները: Իրականացնելու են հավաքածուների ֆիզիկական պահպանությանը միտված միջոցառումներ: Պարբերաբար արդիականացնելու են թվային գրադարանի ենթակառուցվածքը՝ հիմք ընդունելով այդ բնագավառի վերջին նվաճումները: Տրամադրելու են թվային նյութերի որոնման լայն հնարավորություններ, ինչպես նաև նախատեսելու են ծառայություններ դեպի արտոնագրված թվային պաշարներ: Ներդրվելու են շտեմարանների նոր մոդելներ:

Հիմնարար գիտական գրադարանն օժանդակելու է Հայաստանի Հանրապետությունում գիտության  և կրթության զարգացմանը, հանդես է գալու գիտական ծրագրերով ու հրապարակումներով, ունենալու է համատեղ մասնակցություն հետազոտական նախագծերին,  սերտ համագործակցելու է ԳԱԱ Միջազգային գիտակրթական կենտրոնի հետ, բարելավելու է «Գրադարանային-տեղեկատվական աղբյուրներ» մագիստրոսական կուրսի առարկայաշարը, շարունակելու է ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտությունների կազմման աշխատանքները, մասնակցելու է հայագիտական արժեք ներկայացնող մատենագիտական ցանկերի պատրաստման աշխատանքներին, մասնակցելու է Հայաստան-Սփյուռք գրադարանագիտական, մշակութային կապերի ամրապնդման աշխատանքներին: Մշակվելու են ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան-Վիքիպեդիա համատեղ ծրագրեր, ինչպես նաև գրադարանային տարբեր նախագծերում կիրառվելու է «Վիքիպեդիա»-ի գործիքակազմը:

Մայա Գրիգորյանը ծնվել է 1978թ.: 2000թ. ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը, 2004թ-ին՝ նույն ինստիտուտի ասպիրանտուրան: 2018թ. ավարտել է ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրան՝ ստանալով մագիստրոսի աստիճան «Գրադարանային տեղեկատվական աղբյուրներ մասնագիտությամբ»: 2021թ-ից սովորում է ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի դոկտորանտուրայում:

2009թ-ից դասախոսում է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում: 2001-2021թթ. եղել է Հայաստանի ազգային գրադարանի Մատենագիտության և գրադարանագիտության բաժնի վարիչ: 2021թ-ից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի գիտական քարտուղարն է: 2022թ-ից եղել է ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի մեթոդիստը:

Մայա Գրիգորյանը 30 հոդվածի հեղինակ է:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
03.11.2022թ.


Ազդեր








Ս.թ. նոյեմբերի 10-ին ժամը 10:00-ին ՀՀ ԳԱԱ նիստերի մեծ դահլիճում (Մարշալ Բաղրամյան պող., 24) տեղի կունենա «Հանուն խաղաղության և զարգացման գիտության համաշխարհային օրվան» նվիրված հանդիսավոր նիստ

Ս.թ. նոյեմբերի 10-ին ժամը 11-ին ՀՀ ԳԱԱ նիստերի մեծ դահլիճում (Մարշալ Բաղրամյան պող., 24) տեղի կունենա Վ. Համբարձումյանի անվան միջազգային գիտական պետական մրցանակի դրամական միջոցների շրջանակում հայտարարված մրցույթներում հաղթող խմբերին հավաստագրերի հանձնում

Ս.թ. նոյեմբերի 12-ին ժամը 14.00-ին ՀՀ ԳԱԱ Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտում տեղի կունենա «Կենսաբանական հյուսվածքների օպտիկական լուսավորման մեթոդը կենսաբժշկական ախտորոշման մեջ և ֆոտոթերապիայում» թեմայով սեմինար

Ս.թ. նոյեմբերի 20-ին ժամը 14.00-ին ՀՀ ԳԱԱ Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտում տեղի կունենա «Բջիջների իմունագեն ոչնչացումը քաղցկեղի իմունաթերապիայում» թեմայով սեմինար

Հրապարակումներ մամուլում
11/11/2025

Նոյեմբերի 10-ը պետք է հռչակել պետական տոն․ Արթուր Իշխանյան
tech.news.am
10/11/2025

Ակադեմիան չի փակվելու, այս հարցում կա թյուրըմբռնում․ Աշոտ Սաղյան
tech.news.am
06/11/2025

Հայտնի են Գիտությունների ազգային ակադեմիայի 2025թ․ մրցանակի դափնեկիրները
aravot.am
03/11/2025

Համերաշխության ծառուղի՝ ՄԱԿ-ի և ՄԱԿ-ի ՊԳԿ 80-ամյակին
1lurer.am
Կայքը հաճախել են
7 537 478

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  16:48, 14/11/2025 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2025 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: