ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Նորություններ
01/11/2022
Բարբառագիտական միջազգային գիտաժողով

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը նախաձեռնել է «Բարբառագիտական ընթերցումներ» խորագրով գիտաժողովների շարք՝ նպատակ ունենալով առանձին-առանձին անդրադառնալու հայերենի 11 բարբառախմբերից յուրաքանչյուրին:    

Սույն թվականի հոկտեմբերի 20-21-ին Լեզվի ինստիտուտում տեղի ունեցավ շարքի առաջին միջազգային գիտաժողովը՝ «Ղարաբաղ-Շամախիի կամ ծայրհյուսիսարևելյան միջբարբառախումբ. արդի վիճակ, միտումներ և մարտահրավերներ» խորագրով: Միջազգային գիտաժողովին, որ համատեղ կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ Լեզվի ինստիտուտը և Արցախի պետական համալսարանը, իրենց մասնակցությունը բերեցին ՀՀ ԳԱԱ տարբեր ինստիտուտների, ԲՈՒՀ-երի, Արցախի պետական համալսարանի հետազոտողներ, հայագետներ Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Նիդեռլանդներից:

Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յու. Սուվարյանը բարբառները որակեց իբրև լեզվի կենդանի, բնական գոյավիճակներ, որոնց համակողմանի հետազոտությունը մեծ կարևորություն ունի ինչպես լեզվի պատմության, այնպես էլ արդի գործառության շատ հարցեր պարզաբանելու առումով: Արցախի պետական համալսարանի ռեկտոր Ա. Սարգսյանն իր ողջույնի խոսքում անդրադարձավ միջբարբառախմբի կազմում ընդգրկված բարբառային միավորների առջև ծառացած գոյապահպանական մարտահրավերներին, ուսումնասիրության արդի խնդիրներին: Ելույթներ ունեցան և բարբառային հայերենի ուսումնասիրությունը կարևորեցին «Հայկական հանրագիտարան» հրատարակչության տնօրեն Հ. Այվազյանը, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վ. Դևրիկյանը, Փարիզի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների պետական ինստիտուտի հայագիտության ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Ա. Տոնապետյան-Դեմոպուլոսը, Լեյդենի համալսարանի դասախոս Հ. Մարտիրոսյանը, ֆրանսիացի հայագետ Ա.Միքայելյանը, Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղից բռնագաղթված Ն. Ոսկանյանը: Գիտական զեկուցումներում անդրադարձներ եղան Ղարաբաղի բարբառի ուսումնասիրության պատմությանը (Ա.Յու.Սարգսյան), Արցախի տեղանվանական համակարգին (Լ.Հովհաննիսյան, Լ.Մարգարյան, Ս.Մինասյան), բարբառների հնչյունական համակարգին (Լ.Վանյան), բառապաշարին (Շ.Մինասյան, Ս.Գրիգորյան, Ա.Արզումանյան, Մ.Քումունց, Է.Ալթունյան), քերականական իրողություններին (Գ.Գևորգյան, Ջ.Բառնասյան), առանձին բարբառային միավորների (Վ.Կատվալյան, Հ.Արզումանյան, Մ.Քումունց, Հոջսոն Քեթրին Ջերեմի, Հ.Խաչատրյան): Հնչեցին նաև զեկուցումներ՝ նվիրված բարբառային փոխազդեցություններին (Ա.Շ.Սարգսյան, Ա.Վարդանյան) ու այլ լեզուների հետ որոշ ընդհանրություններին (Լ.Ստեփանյան), բանահյուսական ու գեղարվեստական նյութերում բարբառային իրողությունների արտահայտություններին (Թ.Հայրապետյան, Ս.Մինասյան): Գիտաժողովի մասնակիցները իրենց զորակցությունը հայտնեցին արցախահայությանը, անդրադարձան տարածաշրջանի բարբառային միավորների առջև ծառացած գոյապահպանական խնդիրներին՝ ցավով արձանագրելով մի շարք բարբառների ու խոսվածքների կորստյան փաստը:
        
ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ


Ազդեր








Ս. թ. ապրիլի 17-ին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը, ՀՀ-ում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում, կազմակերպում է միջազգային գիտական գիտաժողով «Հայ-ֆրանսիական մշակութային կապերի պատմությունից» թեմայով

Ս. թ. ապրիլի 20-ին, ժամը 15.00-ին ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում տեղի կունենա «Իրավունքի դերը արժեքների համաշխարհային համայնքի ծագման գործում (Միրեյ Դելմա-Մարտի)» թեմայով սեմինար

Ս. թ. ապրիլի 20-ին, ժամը 14.00-ին ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում տեղի կունենա «Երկրաքաղաքականության ֆրանսիական դպրոցը» թեմայով սեմինար

2026 թ. մայիսի 4-8-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների և ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտները կազմակերպում են 15-րդ միջազգային սիմպոզիում և COST գիտաժողով «Օպտիկան և նրա կիրառությունները (OPTICS-15)» թեմայով (ք.Երևան)

Ս. թ. մայիսի 16-19-ը, ժամը 10։00-ից ՀՀ ԳԱԱ Լ.Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտը և Երևանի Հերացու անվան պետական համալսարանը՝ «Սթրեսի և վարքի ուսումնասիրության միջազգային ընկերության» հետ համատեղ, կազմակերպում են «Նյարդագիտության շաբաթ 2026» միջազգային գիտաժողով

2026թ․ մայիսի 25-29-ը ՀՀ ԳԱԱ Վ․Համբարձումյանի անվ․ Բյուրականի աստղադիտարանը Բյուրականում կազմակերպում է «Աստղագիտության հաղորդակցումը հասարակության հետ» միջազգային գիտաժողով

2026 թ. hունիսի 21-28-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը անց է կացնում «Փնջեր և ճառագայթներ, փոխազդեցություն և կիրառություններ» միջազգային գիտաժողով և «Ճառագայթային ֆիզիկա» Ալպիկյան միջազգային գիտական դպրոց (ASRP)՝ նվիրված ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանին (ք. Երևան և Ջերմուկ)

ԱՊՀ Նանոտեխնոլոգիաների միջազգային նորարարական կենտրոնը (IINC CIS) հայտարարում է ԱՊՀ երկրների երիտասարդ գիտնականների և մասնագետների համար դրամաշնորհների և վերապատրաստման մրցույթ (Դուբնա, 2026)

Հրապարակումներ մամուլում
02/04/2026

Միջառարկայական կապերը հնագիտության մեջ
boon.am
02/04/2026

Հայտնի են «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026»-ի եզրափակիչ փուլի մրցանակակիրները
hesc.am
28/03/2026

Կայացավ «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026»-ը
hesc.am
27/03/2026

Նախարար Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ա․Նազարովի անվ․ երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ
hesc.am
Կայքը հաճախել են
7 708 442

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  19:12, 03/04/2026 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2026 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: