ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Նորություններ
06/09/2022
Կարեն Գրիգորյանը վերընտրվեց ՀՀ ԳԱԱ Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում

Սույն թվականի սեպտեմբերի 6-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվեց տեխնիկական գիտությունների թեկնածու Կարեն Գրիգորյանը։ 

Կարեն Գրիգորյանը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի զարգացման ծրագիրը: Նա հեռանկարային համարեց անօրգանական ոչ մետաղական համակարգերի ուսումնասիրությունը  և նանոկոմպոզիտային, գերմաքուր, գերկարծր, սպեկտորի լայն տիրույթում թափանցիկ,  ռադիացիոն կայուն  նյութերի ստացման տեսական և տեխնոլոգիական  հիմունքների մշակումը, Հայաստանի հանքային հումքի վերամշակման մետալուրգիական և քիմիական գործընթացների հետազոտությունը՝ ցրված և հազվագյուտ տարրերի  ( Re, W, Se, Te )  կորզման տեխնոլոգիական հիմունքների մշակումը, օքսիդային օքսիֆտորիդային համակարգերում ուղղորդված և նանոկառուցվածքավորված բյուրեղացման պրոցեսների ուսումնասիրությունը, թափանցիկ օպտիկական ակտիվ, ապակեկերամիկական, հազվագյուտ տարրերով լեգիրացված ապակեկերպ և բյուրեղային նյութերի մշակումը` կիրառելի միկրոէլեկտրոնիկայում, օպտոէլեկտրոնիկայում, քիմիական արդյունաբերությունում։

Կարեն Գրիգորյանը կարևորեց կիրառական աշխատանքները, որոնք կնպաստեն ինչպես պաշտպանական խնդիրների լուծմանը, այնպես էլ տնտեսության զարգացմանը: 

Կարեն Գրիգորյանը ծնվել է 1961 թվականին: 1983թ-ին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, մասնագիտությունը՝ ճարտարագետ-մետալուրգ:

2005 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «γ -տրիդիմիտից վոլաստոնիտի ստացումը» թեմայով:

Կարեն Գրիգորյանի գիտական հետաքրքություններն ընդգրկում են՝ վոլաստոնիտի սինթեզ և հատկությունների ուսումնասիրում և մեծածավալ արտադրության կազմակերպում, արդյունքների ներդրում ռետինատեխնիկական իրերի արտադրությունում, ոսկերչական կաղապարման փոշիների մշակում և կիսաարդյունաբերական տեղակայանքի մշակում, փոքր տրամաչափի հրթիռային շարժիչների մշակում:

Կարեն Գրիգորյանը 8 պատենտի, 30 գիտական հոդվածի, 13  զեկույցի հեղինակ է: Նա ՀՀ ԳԱԱ Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտում աշխատում է 1983թ-ից՝ կրտսեր գիտաշխատողից մինչև տնօրեն:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
06.09.2022թ.


Ազդեր
Հրապարակումներ մամուլում
28/10/2025

Մարի Սկլադովսկա-Կյուրիի անվան Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կրթաթոշակային ծրագրի հայտերի ընդունում
hesc.am
27/10/2025

Արևմտյան գործընկերների աջակցությամբ ոչ պիտանի ռադիոակտիվ աղբյուրները վնասազերծվում են
1lurer.am
24/10/2025

Մեզ շրջապատող նյութերի հնարավոր վտանգները, կենսաբանությունն ու մեքենայական ուսուցումը
infocom.am
18/10/2025

Երևանի բուսաբանական այգում «Համերաշխության ծառուղի» է հիմնվել
1lurer.am
Կայքը հաճախել են
7 522 876

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  17:26, 05/11/2025 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2025 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: