ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Նորություններ
01/07/2022
ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենի պաշտոնում ընտրվեց Սարգիս Աղայանը

Ս.թ. հունիսի 30-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենի պաշտոնում ընտրվեց կենսաբանական գիտությունների թեկնածու Սարգիս Աղասու Աղայանը:

Սարգիս Աղայանը ծնվել է 1986թ-ին, Գյումրի քաղաքում: 2003-2007թթ-ին սովորել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի կենսաֆիզիկայի բաժնում՝ ստանալով բակալավրի որակավորում, 2007-2009թթ-ին շարունակել է կրթությունը նույն բաժնում՝ ստանալով մագիստրոսի որակավորում: 2009-2012թթ-ին եղել է ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ասպիրանտ, 2012թ-ին ստացել է կենսաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2007-2008թթ-ին աշխատել է ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում՝ որպես ավագ լաբորանտ, 2008-2009թթ-ին՝ Հայաստանի պետական ագրարային համալսարանում՝ որպես ավագ լաբորանտ, 2010-2012թթ-ին՝ Երևանի պետական համալսարանի կենդանաբանության ամբիոնում՝ որպես ավագ լաբորանտ, 2012-2017թթ-ին՝ ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Կենդանաբանության ինստիտուտում՝ որպես գիտաշխատող, 2012-2022թթ-ին՝ Երևանի պետական համալսարանի կենդանաբանության ամբիոնում՝ որպես գիտաշխատող, 2017-2022թթ-ին ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Կենդանաբանության ինստիտուտում եղել է Մոլեկուլային մակաբուծաբանության հետազոտական խմբի ղեկավարը, 2022-ից ինստիտուտի Մոլեկուլային մակաբուծաբանության լաբորատորիայի ղեկավարն է: Միաժամանակ, 2022թ-ի հունվարից համատեղությամբ աշխատում է Երևանի պետական համալսարանի կենդանաբանության ամբիոնում՝ որպես առաջատար գիտաշխատող։

2004-2006թթ-ին եղել է Երևանի պետական համալսարանի «Ինտելեկտուալ ակումբ»-ի հիմնադիր և նախագահ, 2016-2017թթ-ին՝ «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» ղեկավար մարմնի  անդամ, 2013-2017թթ-ին՝ «Էկոտուր» ՍՊԸ-ի համահիմնադիր և տնօրեն, 2009-2017թթ-ին՝ «Կենսաբանների հայկական միություն» ՀԿ-ի փոխնախագահ, 2017-ից նույն ՀԿ-ի նախագահն է, 2019թ-ից՝ «ԷյԱր Թրեյլս» ՍՊԸ-ի համահիմնադիր, 2020-2022թթ-ին՝ «ԷյԱյՓի Թեք» ՍՊԸ-ի համահիմնադիր և տնօրեն, 2022թ-ից՝ ընկերության ֆինանսական համակարգող: 2022թ-ից հանդիսանում է «ԷյԱր Թրիփ» ՓԲԸ-ի հիմնադիր և տնօրեն։

2016թ-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ բնապահպան, 2017թ-ին արժանացել է ՀՀ նախագահի կողմից շնորհակալագրի՝ «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» զարգացման համար, 2020թ-ին ստացել է ՀՀ  նախագահի մրցանակ (ներկայում՝ Պողոսյան մրցանակ) բնական գիտությունների զարգացման ոլորտում: Սարգիս Աղայանը մասնակցել է հանրապետական և միջազգային բազմաթիվ գիտահետազոտական և հանրային ծրագրերի իրականացմանը: Նա տիրապետում է հայերեն, անգլերեն, ռուսերեն, պորտուգալերեն լեզուներին:

Ներկայացնելով ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի զարգացման իր տեսլականը՝ Սարգիս Աղայանն ասաց, որ անհրաժեշտ է մշակել ռազմավարություն, որի հիմնասյուներն են մասնակցային կառավարումը, արդյունավետ աշխատանքը և առողջ մրցակցությունը, համագործակցությունն ու մարդկային ռեսուրսները:

«Մեր երկարաժամկետ՝ 10-15 տարվա նպատակները հետևյալն են.  կենտրոնն իր ցուցանիշներով դառնա Հայաստանի արդյունավետ 5 գիտական կենտրոններից մեկը, բազային ֆինանսավորումը կազմի կենտրոնի ընդհանուր ֆինանսական շրջանառության 20%-ը, ծավալվի առնվազն երկու ինքնաբավ գիտական ձեռնարկատիրական գործունեություն, իրականացվի կրթական գործունեություն: Վստահեցնում եմ, որ այս ամենին հասնելու համար կաշխատեմ իրականացնել բոլոր քայլերը պատվով և պատասխանատվությամբ», - ասաց Սարգիս Աղայանը:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
01.07.2022թ.


Ազդեր








Ս․թ․ հունիսի 09-12-ը ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը և Երևանի պետական համալսարանը կազմակերպում են 2-րդ Միջազգային գիտաժողով՝ «Biodiversity, Conservation and Climate Change (Toward COP 17)» (ԵՊՀ, Ալեք Մանուկյան1)

Ս.թ. ապրիլի17-ին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը, ՀՀ-ում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում, կազմակերպում է միջազգային գիտական գիտաժողով «Հայ-ֆրանսիական մշակութային կապերի պատմությունից» թեմայով

Ս.թ. ապրիլի 20-ին, ժամը 15.00-ին ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում տեղի կունենա «Իրավունքի դերը արժեքների համաշխարհային համայնքի ծագման գործում (Միրեյ Դելմա-Մարտի)» թեմայով սեմինար

Ս.թ. ապրիլի 20-ին, ժամը 14.00-ին ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում տեղի կունենա «Երկրաքաղաքականության ֆրանսիական դպրոցը» թեմայով սեմինար

2026թ. մայիսի 4-8-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների և ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտները կազմակերպում են 15-րդ միջազգային սիմպոզիում և COST գիտաժողով «Օպտիկան և նրա կիրառությունները (OPTICS-15)» թեմայով (ք.Երևան)

Ս.թ. մայիսի 16-19-ը, ժամը 10։00-ից ՀՀ ԳԱԱ Լ.Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտը և Երևանի Հերացու անվան պետական համալսարանը՝ «Սթրեսի և վարքի ուսումնասիրության միջազգային ընկերության» հետ համատեղ, կազմակերպում են «Նյարդագիտության շաբաթ 2026» միջազգային գիտաժողով

2026թ․ մայիսի 25-29-ը ՀՀ ԳԱԱ Վ․Համբարձումյանի անվ․ Բյուրականի աստղադիտարանը Բյուրականում կազմակերպում է «Աստղագիտության հաղորդակցումը հասարակության հետ» միջազգային գիտաժողով

Ս. թ. հունիսի 16-17-ը ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը և «Կարին» գիտական կենտրոնը կազմակերպում են «Ոգի-գաղափար-ինքնություն․ ավանդույթից՝ արդիականություն» պարագիտական գիտաժողով (ք.Երևան)

2026թ. hունիսի 21-28-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը անց է կացնում «Փնջեր և ճառագայթներ, փոխազդեցություն և կիրառություններ» միջազգային գիտաժողով և «Ճառագայթային ֆիզիկա» Ալպիկյան միջազգային գիտական դպրոց (ASRP)՝ նվիրված ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանին (ք. Երևան և Ջերմուկ)

ԱՊՀ Նանոտեխնոլոգիաների միջազգային նորարարական կենտրոնը (IINC CIS) հայտարարում է ԱՊՀ երկրների երիտասարդ գիտնականների և մասնագետների համար դրամաշնորհների և վերապատրաստման մրցույթ (Դուբնա, 2026)

Հրապարակումներ մամուլում
15/04/2026

Հայ գիտնականների ներդրումը կերամիկական նյութերի ստացման գործում
1lurer.am
08/04/2026

Կրթաթոշակի մրցույթ հայաստանյան ասպիրանտների համար
escs.am
08/04/2026

Գիտակարգ․ Քվանտային ֆիզիկա-Lույսը և լուսային տեխնոլոգիաները մեր կյանքում.մաս 2-րդ
boon.am
07/04/2026

Վիրտուալ պայքար գրիպի վիրուսների ու քիմիական միացությունների միջև. հաղթողը 10 քիմիական միացություններ են
infocom.am
Կայքը հաճախել են
7 734 775

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  14:41, 18/04/2026 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2026 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: