ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Գիտական խորհուրդ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Նորություններ
18/05/2022
ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց Ռաֆիկ Արամյանը

Ս.թ. մայիսի 18-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրվեց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆիկ Հրաչիկի Արամյանը:

Ռաֆիկ Արամյանը ծնվել է 1962թ-ին, Աշտարակ քաղաքում: 1978-1983թթ-ին սովորել է Երևանի պետական համալսարանի  Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում: 1984-1987թթ-ին եղել է  ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի ասպիրանտ: 1988թ-ին Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ստեկլովի անվան մաթեմատիկայի ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը, 2010թ-ին Երևանի պետական համալսարանում պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը՝ հավանականության տեսություն և  մաթեմատիկական վիճակագրություն բնագավառում: 2013թ-ին ստացել է պրոֆեսորի կոչում: 2021թ-ին նրան շնորհվել է Հայ-Ռուսական համալսարանի վաստակավոր պրոֆեսորի կոչում:

Ռաֆիկ Արամյանը 2013թ-ից ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի առաջատար գիտաշխատող է և Հայ-Ռուսական համալսարանի  մաթեմատիկական կիբեռնետիկայի ամբիոն վարիչ: 2012թ-ին Հայ-Ռուսական համալսարանի գիտական խորհրդի կողմից «Հակադարձ խնդիրներ ստոխաստիկ և ինտեգրալ երկրաչափության մեջ» շարքի համար նրան շնորհվել է ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի մրցանակ: Ռաֆիկ Արամյանն ավելի քան 50 գիտական հրապարակումների և միջնակարգ դպրոցի երեք դասագրքերի հեղինակ է: Նա American Journal of Applied Mathematics (AJAM) և Advances in Pure Mathematics (APM)  ամսագրերի խմբագրական  խորհրդի (AMU), Հայկական մաթեմատիկական միության, Աթենքի կրթության և հետազոտությունների ինստիտուտի ակադեմիական անդամ (ATINER) է:

Ներկայացնելով ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի զարգացման իր տեսլականը՝ Ռաֆիկ Արամյանը նշեց, որ պետք է խրախուսել միջազգային վարկանիշային գիտական հանդեսներում հոդվածների հրապարակումը, ձևավորել ձեռնարկությունների հետ համագործակցության կայուն համակարգ: «Մենք պետք է զբաղվենք մաթեմատիկական խնդիրներով, որոնք ունեն անմիջական կիրառական նշանակություն: Անհրաժեշտ է ստեղծել հարթակ, որտեղ կարող են դիմել տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի կազմակերպություններն իրենց անհրաժեշտ մաթեմատիկական խնդիրների լուծման համար: Այդպիսով հնարավոր կլինի ստեղծել մրցունակ միջավայր՝ ներգրավելով երիտասարդ գիտնականներին», - ասաց Ռաֆիկ Արամյանը:
 
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
18.05.2022թ.


Ազդեր
Հրապարակումներ մամուլում
22/09/2026

Team-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր
hetq.am
16/09/2026

Ընտրվեցին ՀՀ ԳԱԱ նախագահության և գիտական խորհրդի անդամները
aravot.am
14/09/2026

«Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնությունն այս տարի կանցկացվի նաև Հայաստանում
1lurer.am
14/09/2026

Պետական պատվերը Հայաստանում․ պետական մարմիններ-գիտնականներ երկխոսություն և ինստիտուցիոնալ մեխանիզմներ
infocom.am
Կայքը հաճախել են
8 360 782

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  19:14, 29/09/2026 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Գիտական խորհուրդ - Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ
Միջազգային համագործակցություն - Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես - Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները - Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2026 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: